00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք որոշակիություն ենք ուզում. ԱՀ պատգամավորը` տեղահանված արցախցիների կարիքների մասին

Մետաքսե Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 21.10.2021
Բաժանորդագրվել
Պատգամավորը փաստեց, որ արցախցիների օգնության մասին ինչ-որ էպիզոդիկ որոշումներ ընդունվել են առանձին անհատների հասարակական հնչեղության, ակտիվության և «աղմկոտ ձայնի» շնորհիվ։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում հայտնված Արցախի հարկադիր տեղահանվածների խնդիրների լուծումը վերջին 1 տարում հիմնականում տարերային բնույթ է կրել։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հետևանքով իրենց տներից տեղահանված արցախցիների խնդիրներիմ նվիրված լսումների ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Բերձորի բնակիչները լքում են իրենց տունը - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Հայաստանի կառավարությունն արցախցի փախստականներին դրամական նոր աջակցություն կտրամադրի
Նա հայտնեց, որ մինչ օրս չկան հստակ տվյալներ, թե ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիներից քանիսն են ցանկանում վերադառնալ։ Արցախի ԱԺ պատգամավորն ընդգծեց, որ ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի ներգրավմամբ պետք է շատ արագ կատարել այդ ընտանիքների կարիքների գնահատում ու խմբավորել դրանք ըստ առաջնահերթության։ Նրա խոսքով՝ այդ հարցով չի մշակվել հստակ ռազմավարություն։

«Պետք է առաջնորդվել ոչ թե սոցիալական հավասարության սկզբունքով, այլ սոցիալական արդարության։ Բնակչությանն Արցախում պահելու միակ գրավականը հենց դա է։ Արցախի սոցիալական նախարարությունը խոսում էր հսկայական ծրագրերի մասին, սակայն արդյունքում տեսանք, որ փող բաժանելուց զատ, այլ ծրագիր չիրականացավ»,- նշեց Հակոբյանը։

Պատգամավորը փաստեց, որ օգնության մասին ինչ-որ էպիզոդիկ որոշումներ ընդունվել են առանձին անհատների հասարակական հնչեղության, ակտիվության և «աղմկոտ ձայնի» շնորհիվ։ Հակոբյանն ընդգծեց՝ ֆինանսական և սոցիալական աջակցության համար հսկայական գումարներ են հատկացվել, բայց մեծ հաշվով դրանք վատնվել են, իսկ խնդիրները շարունակել են կուտակվել:
«Մենք ո՛չ Արցախում տեղ ունենք, ո՛չ Հայաստանում». հադրութցիներն Արցախի օպերատիվ շտաբ գնացին
Արցախցի պատգամավորը շեշտեց, որ նույն խնդիրը նաև Արցախում է և շեշտեց, որ այնտեղ ոչ միայն տեղահանվածների հարցն է պետք լուծել, այլև արտագաղթի։
Խոսելով բռնի տեղահանվածների այն պահանջի մասին, որ նրանք ցանկանում են ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստանալ, նա ասաց, որ այդ հարցին էլ առանձին մոտեցում պետք է ցուցաբերվի։
Արցախի ԱԱԾ - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
Արցախցիներին հյուրատներում տեղավորելու փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարինե Մովսիսյանն էլ ընդգծեց, որ այն անձինք, ովքեր տարիներ շարունակ չեն ապրել Քաշաթաղում, կարողացել են օգտվել սոցիալական տարբեր ծրագրերից։
«Այն անձինք, որոնք մինչև վերջ ապրել են ու մնացել այդ շրջանում, այսօր չեն կարողանում օգտվել այդ սոցիալական ծրագերից։ Հարցերը բարձրացնելիս էլ քար լռություն է, մենք չենք հասկանում, թե ինչու այդ անձինք չեն ստացել այդ գումարները։ Ունենք հարյուրավոր դիմումներ այդ հարցի վերաբերյալ»,- ընդգծեց Մովսիսյանը։
Նա հավելեց, որ այսօր խախտված են գրեթե բոլոր տեղահանվածների իրավունքները։ ՀԿ-ի ներկայացուցչի կարծիքով` պետք է լուծվի նաև տեղահանվածների բնակարանների հարցը, որպեսզի վերջիններս ավելի հանգիստ ապրեն և փորձեն աշխատել։

«Մենք որոշակիություն ենք ուզում, սոցիալական հարցերը որոշ չափով փորձում է պետությունը լուծել, սակայն մեզ համար կարևոր է քաղաքական կայունությունը։ Մենք ցանկանում ենք իմանալ, թե ՀՀ քաղաքական դաշտն ի վերջո ինչ դիրքորոշում ունի արցախյան խնդրի շուրջ»,- ասաց Դավթյանը և հավելեց, որ ցանկանում են իմանալ, թե Արցախի ճանաչման հարցը երբ է կրկին մտնելու օրակարգ։

Նշենք, որ այս պահին ՀՀ-ում կա Արցախից եկած 5294 ընտանիք՝ 20433 մարդ։ 6180-ն անչափահաս են։
Լրահոս
0