https://arm.sputniknews.ru/20211020/vanvo-siradeghjani-hugharkavvorutjuny-kazmakerpelu-hamar-karavarakan-handznazhvoghvov-ksteghtsvi-34481626.html
Վանո Սիրադեղյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար կառավարական հանձնաժողով կստեղծվի
Վանո Սիրադեղյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար կառավարական հանձնաժողով կստեղծվի
Sputnik Արմենիա
Հանձնաժողովում կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը: 20.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-20T14:00+0400
2021-10-20T14:00+0400
2021-10-20T14:03+0400
հայաստան
վանո սիրադեղյան
հոգեհանգիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/2212/63/22126377_0:0:1601:901_1920x0_80_0_0_16c984fe0bff789fdd80be1232ef9493.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:Հիշեցնենք` Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15–ին։ Նա 75 տարեկան էր։Թե որտեղ և ինչի հետևանքով է մահացել, հայտնի չէ։Նրա կինը՝ Ռուզան Տոնոյանը, ավելի վաղ հայտնել էր, որ Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։Վանո Սիրադեղյանը ծնվել է Նոյեմբերյանի Կոթի գյուղում 1946թ–ի նոյեմբերի 13–ին։ Եղել է 1990-ականների սկզբին Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից, 1990-1992 և 1997–2000 թվականներին ղեկավարել է կուսակցության վարչությունը, զբաղեցրել է բարձր պաշտոններ։1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, 1997-98 թթ.՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999-ին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։Սիրադեղյանի անվան հետ են կապում բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպումը, ինչի համար էլ նրա նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում էին հայտարարել։
https://arm.sputniknews.ru/20211017/vanvo-siradeghjany-petq-e-hugharkavvorvi-kvomitasi-anvan-pantevonum-levvon-zurabjan-34380333.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2212/63/22126377_0:0:1601:1201_1920x0_80_0_0_3eef978a558b21352a3612fb258129eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վանո սիրադեղյան, հոգեհանգիստ
հայաստան, վանո սիրադեղյան, հոգեհանգիստ
Վանո Սիրադեղյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար կառավարական հանձնաժողով կստեղծվի
14:00 20.10.2021 (Թարմացված է: 14:03 20.10.2021) Հանձնաժողովում կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը:
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանձնաժողովում կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը: Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո մանրամասներ կհաղորդվեն:
Հիշեցնենք` Սիրադեղյանը
մահացել է հոկտեմբերի 15–ին։ Նա 75 տարեկան էր։
Թե որտեղ և ինչի հետևանքով է մահացել, հայտնի չէ։
Նրա կինը՝ Ռուզան Տոնոյանը, ավելի վաղ
հայտնել էր, որ Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան։
17 հոկտեմբերի 2021, 20:00
Վանո Սիրադեղյանը ծնվել է Նոյեմբերյանի Կոթի գյուղում 1946թ–ի նոյեմբերի 13–ին։ Եղել է 1990-ականների սկզբին Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից, 1990-1992 և 1997–2000 թվականներին ղեկավարել է կուսակցության վարչությունը, զբաղեցրել է բարձր պաշտոններ։
1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, 1997-98 թթ.՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999-ին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։
Սիրադեղյանի անվան հետ են կապում բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպումը, ինչի համար էլ նրա նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում էին հայտարարել։