https://arm.sputniknews.ru/20211020/hh-pek-nakhagahn-yndunel-e-amn-i-despanin-34471295.html
ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին
ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին
Sputnik Արմենիա
ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը: 20.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-20T10:02+0400
2021-10-20T10:02+0400
2021-10-20T10:19+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
ամն
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34471401_0:57:1100:676_1920x0_80_0_0_4ec32bde56d932be2e4e210d12391565.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Տեղեկությունը հայտնում են ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից։«Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը` կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև մաքսային ծառայողների վերապատրաստման և նրանց ընտրության նոր չափանիշների մշակման տեսլականը»,-նշված է հաղորդագրության մեջ:ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը:Նշվում է նաև, որ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր պատրաստակամությունն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման համար:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/14/34471401_62:0:1039:733_1920x0_80_0_0_bcc86ffed49a961df3efe9cf6d854810.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ամն, դեսպան
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), ամն, դեսպան
ՀՀ ՊԵԿ նախագահն ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին
10:02 20.10.2021 (Թարմացված է: 10:19 20.10.2021) ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը:
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Տեղեկությունը հայտնում են
ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից։ «Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը` կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև մաքսային ծառայողների վերապատրաստման և նրանց ընտրության նոր չափանիշների մշակման տեսլականը»,-նշված է հաղորդագրության մեջ:
ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը:
Նշվում է նաև, որ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր պատրաստակամությունն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման համար: