00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Facebook-ը կփոխի անվանումը

Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Facebook ընկերությունը նախատեսում է հաջորդ շաբաթ փոխել անվանումը, հայտնում է Verge պորտալը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Facebook»-ը նախատեսում է հաջորդ շաբաթ փոխել անվանումը, որպեսզի այն արտացոլի նրա ուղղվածությունը «մետատիեզերքի» կառուցմանը»,-ասվում է կայքում հրապարակաված հաղորդագրության մեջ։
 Facebook - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Հայտնի է` որն էր «Ֆեյսբուքի» համատարած խափանման պատճառը
Սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը նախատեսում է ընկերության վերանվանումը քննարկել Facebook Connect ամենամյա համաժողովի ընթացքում, որը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, սակայն փոփոխությունների մասին կարող են ավելի վաղ հայտարարել։
Պորտալի տվյալներով՝ ռեբրենդինգի արդյունքում Facebook հավելվածը կդառնա գլխավոր ընկերության վերահսկողության տակ գտնվող բազմաթիվ հավելվածներից մեկը։
Facebook-ի խափանման հետևանքով Մարկ Ցուկերբերգը արդեն շուրջ 7 մլրդ դոլար է կորցրել
Նոր անվանումը խիստ գաղտնի է պահվում, անգամ ղեկավար կազմի ոչ բոլոր անդամները գիտեն այն։ Ենթադրվում է, որ այն կարող է ինչ-որ կերպ կապված լինել Horizon-ի՝ Facebook-ի ներկայացրած վիրտուալ գրասենյակի հետ։
«Մետատիեզերքը», ինչպես ավելի վաղ հայտարարել էր Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, մեծ հնարավորություններ կընձեռի ստեղծագործական մասնագիտությունների մարդկանց, նրանց, ովքեր ուզում են ապրել և աշխատել քաղաքի կենտրոնից հեռու, ինչպես նաև այն տարածքներում ապրող մարդկանց, որտեղ սահմանափակ է կրթության կամ վերականգնման օբյեկտների հասանելիությունը։
Лекция Марка Цукерберга в МГУ - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Ձրի պանիրը միայն թակարդում է լինում, կամ ինչ էր, ինչ դարձավ Ցուկերբերգի Facebook–ը
Facebook սոցիալական ցանցը հիմնադրվել է 2004 թ․-ին՝ 19-ամյա ամերիկացի ուսանող Մարկ Ցուկերբերգի կողմից։ Շտաբ-բնակարանը տեղակայված է Մենլո-Պարկում (Կալիֆորնիա)։ Facebook-ին են պատկանում նաև Messenger-ը, WhatsApp-ն ու Instagram-ը։
Ցուկերբերգը երրորդ տեղն է զբաղեցնում ամենահարուստ ամերիկացիների ցուցակում, սեպտեմբերի սկզբին նրա կարողությունը գնահատվում էր 134,5 միլիարդ դոլար։
Լրահոս
0