https://arm.sputniknews.ru/20211005/hajtni-e-vorn-er-fejsbuqi-hamatarats-khapanman-pattshary-33943759.html
Հայտնի է` որն էր «Ֆեյսբուքի» համատարած խափանման պատճառը
Հայտնի է` որն էր «Ֆեյսբուքի» համատարած խափանման պատճառը
Sputnik Արմենիա
Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքն ընկել է գրեթե 5 տոկոսով, իսկ դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը զրկվել է գրեթե 7 միլիարդ դոլարից։ 05.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-05T10:05+0400
2021-10-05T10:05+0400
2021-10-05T10:06+0400
facebook
instagram
մարկ ցուկերբերգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81643054_0:0:1600:901_1920x0_80_0_0_bfb0f5d2652cc379ff6363c457dd6016.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Facebook-ի աշխատանքի խափանումը պայմանավորված է եղել մագիստրալային երթուղիչներում փոխդասավորության փոփոխություններով։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերության ինժեներներին։«Մեր տվյալների մշակման կենտրոնների միջև ցանցային հոսքի համակարգման համար պատասխանատու մագիստրալային երթուղիչներում փոխդասավորության փոփոխությունները հանգեցրել են խնդիրների, որոնք ընդհատել են կապը», - նշվում է հաղորդագրության մեջ:(Ավելի պարզ ասած` ինչ-որ պահի Facebook-ը «վերցրել» է քարտեզը, որն աշխարհի համակարգիչներին հուշում էր տարբեր առցանց օբյեկտներ գտնելու ճանապարհը։ Արդյունքում, երբ մենք բրաուզերում փնտրում էինք Facebook.com, այն պատկերացում չուներ, թե որտեղ պետք է «փնտրի» Facebook-ը-KrebsonSecurity)Ընկերությունում պարզաբանել են, որ ցանցային հոսքի այդ խափանումը կասկադային ազդեցություն է ունեցել տվյալների մշակման կենտրոնների կապի տեսակի վրա, ինչը հանգեցրել է ծառայությունների աշխատանքի դադարեցմանը:Հիշեցնենք, որ Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և ընկերությանը պատկանող մի շարք այլ հավելվածներ երկուշաբթի օրը գրեթե յոթ ժամով անհասանելի են օգտատերերի համար:Facebook-ի համար, ըստ Downdetector-ի, սա պատմության մեջ ամենամեծ խափանումն էր: Տեղի ունեցածի ֆոնին սոցիալական ցանցի բաժնետոմսերի աեքն ընկել է գրեթե 5 տոկոսով, իսկ դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կորցրել է գրեթե 7 մլրդ դոլար:
https://arm.sputniknews.ru/20211005/facebook-i-ashkhatakicnery-chen-karoghanum-mutq-gortsel-ynkerutjan-shenq-33939408.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/09/81643054_0:0:1424:1067_1920x0_80_0_0_fed8e99be13190695edf2f6ed7ebc987.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
facebook, instagram, մարկ ցուկերբերգ
facebook, instagram, մարկ ցուկերբերգ
Հայտնի է` որն էր «Ֆեյսբուքի» համատարած խափանման պատճառը
10:05 05.10.2021 (Թարմացված է: 10:06 05.10.2021) Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքն ընկել է գրեթե 5 տոկոսով, իսկ դրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը զրկվել է գրեթե 7 միլիարդ դոլարից։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Facebook-ի աշխատանքի խափանումը պայմանավորված է եղել մագիստրալային երթուղիչներում փոխդասավորության փոփոխություններով։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերության ինժեներներին։
«Մեր տվյալների մշակման կենտրոնների միջև ցանցային հոսքի համակարգման համար պատասխանատու մագիստրալային երթուղիչներում փոխդասավորության փոփոխությունները հանգեցրել են խնդիրների, որոնք ընդհատել են կապը», - նշվում է հաղորդագրության մեջ:
(Ավելի պարզ ասած` ինչ-որ պահի Facebook-ը «վերցրել» է քարտեզը, որն աշխարհի համակարգիչներին հուշում էր տարբեր առցանց օբյեկտներ գտնելու ճանապարհը։ Արդյունքում, երբ մենք բրաուզերում փնտրում էինք Facebook.com, այն պատկերացում չուներ, թե որտեղ պետք է «փնտրի» Facebook-ը-KrebsonSecurity)
Ընկերությունում պարզաբանել են, որ ցանցային հոսքի այդ խափանումը կասկադային ազդեցություն է ունեցել տվյալների մշակման կենտրոնների կապի տեսակի վրա, ինչը հանգեցրել է ծառայությունների աշխատանքի դադարեցմանը:
Միաժամանակ ընկերությունում հավաստիացրել են, որ Facebook-ի, ինչպես նաև Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքի խափանումը օգտատերերի տվյալների բացահայտման չի հանգեցրել:
Հիշեցնենք, որ Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և ընկերությանը պատկանող մի շարք այլ հավելվածներ երկուշաբթի օրը գրեթե յոթ ժամով անհասանելի են օգտատերերի համար:
Facebook-ի համար, ըստ Downdetector-ի, սա պատմության մեջ ամենամեծ խափանումն էր: Տեղի ունեցածի ֆոնին սոցիալական ցանցի բաժնետոմսերի աեքն ընկել է գրեթե 5 տոկոսով, իսկ դրա հիմնադիր Մարկ
Ցուկերբերգը կորցրել է գրեթե 7 մլրդ դոլար: