00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սյունիքի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ, հարուցվել է 1 քրգործ

© Official site of the Prosecutor General's office of RAՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
ՀՀ գլխավոր դատախազություն
Բաժանորդագրվել
Ահազանգ-հաղորդումներից 9-ը եղել են ԶԼՄ հրապարակումներ, իսկ 2-ը ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրեր են:
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է ենթադրյալ հանցագործության 10 ահազանգ, հարուցվել է 1 քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Սյունիքի Գորիս, Տաթև, Տեղ և Մեղրի համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ 11 հաղորդում և ահազանգ, որոնցից 2-ը՝ մինչև քվեարկության օրը, 9-ը՝ քվեարկության ընթացքում:
Ահազանգ-հաղորդումներից 9-ը եղել են ԶԼՄ հրապարակումներ, իսկ 2-ը ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրեր են:
«Ստացված հաղորդումներից և ահազանգերից 3-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն, 2-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 1-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 4-ը այլ բնույթի են, այդ թվում՝ կապված ընտրատեղամասերի մոտակայքում կուտակումների, վարչական ռեսուրսների օգտագործման, ընտրողների ուղղորդման վերաբերյալ արված հայտարարությունների հետ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Քվեատուփ - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Դատախազությունը Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ 20 հաղորդում է ստացել
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 9-ը հաղորդումը դարձել են ստուգման առարկա՝ դրանցում նշվող հանգամանքները ստուգելու նպատակով: Իսկ 2-ի առթիվ, որոնցից մեկը վերաբերել է առերևույթ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելուն, իսկ մյուսը՝ առերևույթ ընտրակաշառքի բաժանմանը, հետաքննության մարմնի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ (Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը, hանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:
Դրանցից առաջինն ընթացքի մեջ է, իսկ մյուսով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի (թեկնածուներից, կուսակցություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալը) հատկանիշներով: Նշված քրեական գործով կատարվում է նախաքննություն:
Ընտրություններ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
ՀՀ 9 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.23 տոկոսը
Հիշեցնենք` երեկ ՏԻՄ ընտրություններ էին Հայաստանի 9 համայնքում։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացվեցին Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երեք համայնքներից 1-ում ընթացան ավագանու անդամի ընտրություններ, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Ըստ նախնական տվյալների` Տաթև և Տեղ համայնքներում հաղթել է Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, Գյումրիում` «Բալասանյան» դաշինքը, Գորիսում` «Առուշ Առուշանյան» դաշինքը, Մեղրիում` «Հանրապետություն» կուսակցությունը։ Դիլիջանում ՏԻՄ ընտրությունների հաշվարկն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակով։
Հավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նշենք` երեկ Գորիսում խուզարկվեց «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը։ Խուզարկությունը տևեց 3.5 ժամ և ավարտվեց այն ժամանակ, երբ փակվեցին ընտրատեղամասերը։
Փաստաբան Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր կարծիքով`ոստիկանները խուզարկության ժամանակ ոչինչ չեն գտել։
Նշենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հոր` Գագիկ Առուշանյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իբր նա 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։ Դրա հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը խուզարկության թույլտվություն էր տվել։
Լրահոս
0