00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազությունը Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ 20 հաղորդում է ստացել

© Sputnik / Aram NersesyanՔվեատուփ
Քվեատուփ - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Բաժանորդագրվել
Հաղորդումներից 4-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ, դրանք ընթացքի մեջ են։
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Գյումրի համայնքում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրություններին առնչվող հանցավոր արարքների վերաբերյալ դատախազությունը ստացել է 20 հաղորդում կամ ահազանգ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
20 ահազանգից 15-ը ՀՀ դատախազության կամ ոստիկանության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում վերհանված ԶԼՄ հրապարակումներ են, 4-ը` ֆիզիկական անձանց տված հաղորդումներ, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցերում օգտատիրոջ կատարած գրառում:
Ստացված հաղորդումներից և ահազանգերից 10-ը առերևույթ վերաբերում են ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, և 2-ական՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը, նաև այլ բնույթի։ Այլ անձի փոխարեն քվեարկելու, ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտման, քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու, ինչպես նաև լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ ստացվել է 1-ական հաղորդում:
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթ ունեցող 15 հաղորդման կապակցությամբ ՀՀ ոստիկանության մարզային բաժիններին հանձնարարվել է իրականացնել անհրաժեշտ ստուգողական գործողություններ: Դրանցից 2-ի արդյունքում ներկայացված հանգամանքները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, 13-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:
Ընտրություններ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
ՀՀ 9 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.23 տոկոսը
Հաղորդումներից 4-ը ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, որոնք ընթացքի մեջ են:
Հիշեցնենք` երեկ ՏԻՄ ընտրություններ էին Հայաստանի 9 համայնքում։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացվեցին Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երեք համայնքներից 1-ում ընթացան ավագանու անդամի ընտրություններ, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Ըստ նախնական տվյալների` Տաթև և Տեղ համայնքներում հաղթել է Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, Գյումրիում` «Բալասանյան» դաշինքը, Գորիսում` «Առուշ Առուշանյան» դաշինքը, Մեղրիում` «Հանրապետություն» կուսակցությունը։ Դիլիջանում ՏԻՄ ընտրությունների հաշվարկն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակով։
Հավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Լրահոս
0