00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ մտնում է հայկական քաղաքականություն

© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.10.2021
Բաժանորդագրվել
Գործարարը չի բացառում, որ իր վրա ճնշում կգործադրվի և կարող են տարբեր խնդիրներ առաջանալ, սակայն չի պատրաստվում հետ կանգնել իր որոշումից:
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանցի գործարար, սոցիալական ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանը որոշել է Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել, սակայն վարչապետի կամ նախագահի պաշտոնին նա չի հավակնում։ Վարդանյանը հայտնել է տեղեկությունը Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Վարդանյանի՝ քաղաքականությամբ զբաղվելու որոշումը հասունացել է պատերազմից ու Արցախի տարածքների զգալի մասի կորստից հետո։ Գործարարի խոսքով՝ նա գնահատել է բոլոր ռիսկերն ու հնարավոր բարդությունները, բայց Արցախում պատերազմը կարմիր գիծ է դարձել։
Վարդանյանը կարծում է, որ իր հեղինակավոր կարծիքը կարող է դերակատարություն ունենալ քաղաքական որոշումների կայացման գործում։ Այս համատեքստում գործարարը չի բացառել, որ կհամագործակցի իրեն հոգեհարազատ գաղափարներով քաղաքական ուժի հետ:

«Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ։ Ես կուսակցություն չունեմ, բայց վստահ գիտեմ, որ կաջակցեմ այն կուսակցություններին, որոնք ոչ թե մեկ անձի շուրջ են կազմակերպվում, այլ գաղափարների», - ասել է նա։

Միևնույն ժամանակ, նա չի բացառում, որ կարող են ճնշումներ լինել և որոշակի բարդություններ առաջանան, բայց չի պատրաստվում հետ կանգնել իր որոշումից։ Վարդանյանը կոչ է արել չասոցացնել իրեն այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հետ և չդիտարկել իրեն որպես այս կամ այն երկրի պրոտեժե։
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 19.09.2021
Խորը ճգնաժամի մեջ ենք. եթե փոփոխությունների չգնանք, մեր վերջը եկել է. Ռուբեն Վարդանյան
«Ես առաջին հերթին հայրենասեր եմ, որը որոշել է, որ Հայաստանի և Արցախի ապագան ինձ համար ավելի կարևոր է, քան իմ անձնական հարստությունը, իմ ընտանիքի, ի վերջո, անվտանգությունը և իմ անձի հետ կապված բոլոր հարցերը։ Երբ ասում եմ, որ կարմիր գիծն անցել եմ, նշանակում է՝ պատրաստ եմ ամեն ինչ կորցնել Ռուսաստանում և Հայաստանում, պատրաստ եմ նստել բանտ, եթե քաղաքական պայքարը գնա ոչ օրինական դաշտում։ Պատրաստ եմ, որ ինձ վարկաբեկելու են, իմ մասին գրելու են ամենավատ բաները։ Ես ինձ համար շատ կարևոր որոշում եմ կայացրել, երբ ասել եմ՝ կարմիր գիծն անցել եմ»,-ասել է Ռուբեն Վարդանյանը։
Ես դուրս եմ գալիս այն միջավայրից, որտեղ կարող էի հանգիստ ապրել. Ռուբեն Վարդանյանի ուղերձը
Միևնույն ժամանակ նա չի թաքցրել, որ իրեն մեղավոր է համարում Հայաստանում ու Արցախի ներկայում տիրող իրավիճակի համար։ Վարդանյանի խոսքով՝ պասիվությունը նրան մեղավորության մեղսակից է դարձնում, սակայն եկել է պահը, երբ նա գիտակցել է իր սխալները և ուզում է շտկել դրանք:
#AraratChallenge4Artsakh: Ռուբեն Վարդանյանի այցն Արցախի Խնածախ գյուղի հացի փուռ - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Հաց է թխվում, կյանքը շարունակվում է. Ռուբեն Վարդանյանն Արցախի Խնածախում փուռ է հիմնել
Նշենք, որ տարիներ շարունակ խոսակցություններ են շրջանառվում, որ Վարդանյանը, հնարավոր է` քաղաքականություն մտնի։ Վարդանյանը նախկինում միշտ հերքել է Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու հնարավորությունը։
«Հայաստանը շանս ունի». Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու իր ծրագիրը
Լուրերն ակտիվացել են Արցախում 44–օրյա պատերազմից և «The Future Armenian» նախաձեռնության ստեղծումից հետո։ Հիմա էլ լրատվամիջոցները գրում են, որ հնարավոր է՝ Վարդանյանն աջակցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարներ Մանե Թանդիլյանի ու Մեսրոպ Առաքելյանի կուսակցությանը։
Լրահոս
0