https://arm.sputniknews.ru/20211017/vtar-meghri-qajaran-avtvotshanaparhin--avtvocisterni-ghekin-eghel-e-irani-qaghaqaci-34371203.html
Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոցիստեռն է գլորվել ձորը. ղեկին եղել է Իրանի քաղաքացի
Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոցիստեռն է գլորվել ձորը. ղեկին եղել է Իրանի քաղաքացի
Sputnik Արմենիա
Տուժածը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: 17.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-17T12:30+0400
2021-10-17T12:30+0400
2021-10-17T12:42+0400
վթար
մեղրի
իրանի իսլամական հանրապետություն
հիվանդանոց
վարորդ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1b/24626327_0:102:1600:1002_1920x0_80_0_0_638dd122436e11bbbc340fecc8f270e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Մեղրի-Կապան ավտոճանապարհին՝ «Ծակ քար» կոչվող տարածքում, ավտովթար է տեղի ունեցել, տուժել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։Նշվում է, որ վթարի մասին ահազանգն ԱԻՆ–ի Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հոկտեմբերի 17-ին, ժամը 00:06-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին։Տուժածը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
https://arm.sputniknews.ru/20211017/vtar-erevanum-24amja-varvordi-meqenan-bakhvel-e-kajanvats-qarshakin-34368860.html
մեղրի
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1b/24626327_0:0:1420:1065_1920x0_80_0_0_5028bcf5d0a37217b034b534f8044428.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, մեղրի, իրանի իսլամական հանրապետություն, հիվանդանոց, վարորդ, տուժածներ
վթար, մեղրի, իրանի իսլամական հանրապետություն, հիվանդանոց, վարորդ, տուժածներ
Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոցիստեռն է գլորվել ձորը. ղեկին եղել է Իրանի քաղաքացի
12:30 17.10.2021 (Թարմացված է: 12:42 17.10.2021) Տուժածը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Մեղրի-Կապան ավտոճանապարհին՝ «Ծակ քար» կոչվող տարածքում, ավտովթար է տեղի ունեցել, տուժել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգն ԱԻՆ–ի Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հոկտեմբերի 17-ին, ժամը 00:06-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 21-րդ կմ-ին (վարորդ՝ Ջ․ Ս․, ծնված 1984 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ), ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է խցիկում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին։
17 հոկտեմբերի 2021, 10:38
Տուժածը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: