00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարալիզացվել է Առուշանյանի շտաբի աշխատանքը. փաստաբանը` խուզարկության բուն նպատակի մասին

© Sputnik / Diana AtoyanՆախընտրական պաստառներ. արխիվային լուսանկար
Նախընտրական պաստառներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
Բաժանորդագրվել
Փաստաբանի խոսքով`խուզարկության ընթացքում առգրավվել են նաև անձնական բնույթի նամակներ, որի թույատվությունը դատարանը ոստիկաններին չէր տվել։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Գորիսում ավարտվեց «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի խուզարկությունը, որը տևեց 3.5 ժամ և հետաքրքիր զուգադիպությամբ ավարտվեց այն ժամանակ, երբ փակվեցին ընտրատեղամասերը։
Փաստաբան Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր կարծիքով` ոստիկանները խուզարկության ժամանակ ոչինչ չեն գտել։
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
ՄԻՊ–ն անդրադարձել է Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբի խուզարկությանը
«Իրենք էլ հակված չեն, որ ինչ–որ բան են գտել։ Առգրավել են 28 թերթ տարբեր փաստաթղթեր, որոնք իրենց հետաքրքիր էին։ Բայց ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այս խուզարկության գործընթացն ապօրինի է։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թույլատրել էր խուզարկություն կատարել ընդամենը մեկ օր և ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին։ Խուզարկությունը փաստացի իրականացրին ՀՀ ոստիկանության Կոռուպցիայի վարչության ոստիկանները, ինչը օրենքի կոպտագույն խախտում է»,–ասաց փաստաբանը։
Նրա խոսքով`խուզարկության ընթացքում առգրավվել են նաև անձնական բնույթի նամակներ, որի թույատվությունը դատարանը ոստիկաններին չէր տվել։
Փաստաբանն ընդգծեց, որ 3.5 ժամ պարալիզացվել է շտաբի աշխատանքը, որի աշխատակիցները չեն կարողացել օգտվել իրենց համակարգիչներից։

«Այս ամենն ուներ մի նպատակ, որպեսզի կազմալուծվեր «Առուշ Առուշանյան» դաշինքի գործունեությունը»,–ասաց նա։

Մելքոնյանն ընդգծեց, որ ոստիկանները, օրենքի պահանջի համապատասխան, իրենց հետ բերել էին ընթերականեր` առանց ճշտելու նրանց ինքնությունը։ Վերջում պարզվել է, որ ընթերականերից մեկը հայերեն լեզվին չի տիրապետում և արձանագրության տակ ոստիկանը հայերեն չիմացող ընթերակայի փոխարեն գրել է նրա անուն– ազգանունը։
«Նման արձանագրությունը և արված աշխատանքը, կներեք, զիբիլ են իրենցից ներկայացնում, և դրանք իրավական որևէ հետևանք չունեն»,–ասաց նա։
Կարմիրբերետավորներ - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
Կարմիրբերետավորները ներխուժել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկում են այն
Նշենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հոր` Գագիկ Առուշանյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իբրև նա 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։ Դրա հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը խուզարկության թույլտվություն է տվել։
Դատարանը թույլատրել է խուզարկությունն անցկացնել հոկտեմբերի 17–19–ը, մեկ անգամ ու մեկ վայրում։
Այսօր կարմիր բերետավորների մի մեծ խումբ փակեց դաշինքի գրասենյակի ելումուտն ու իրականացրեց այդ խուզարկությունը։
Հիշեցնենք` Հայաստանի 9 համայնքներում այսօր անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրեցին ավագանու անդամների ու քաղաքապետների։
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված էր համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ:
«Անկախ դիտորդ» կազմակերպության ասուլիսը - Sputnik Արմենիա, 1920, 17.10.2021
Տեղ համայնքում ընտրողների 10% տոկոսի հետ օգնող է եկել. «Անկախ դիտորդի» հայտարարությունը
Լրահոս
0