https://arm.sputniknews.ru/20211017/nerdrvel-e-1-mlrd-355-mln-400-hazar-dram-erevani-tiv-116-dprvocy-himnvovin-verakarucvum-e-34372894.html
Ներդրվել է 1 մլրդ 355 մլն 400 հազար դրամ. Երևանի թիվ 116 դպրոցը հիմնովին վերակառուցվում է
Ներդրվել է 1 մլրդ 355 մլն 400 հազար դրամ. Երևանի թիվ 116 դպրոցը հիմնովին վերակառուցվում է
Sputnik Արմենիա
Երևանի թիվ 116 դպրոցի նոր շենքը նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար։ 17.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-17T13:53+0400
2021-10-17T13:53+0400
2021-10-17T14:00+0400
դպրոց
սուրեն պապիկյան
երևան
վերանորոգում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/11/34372269_0:90:960:630_1920x0_80_0_0_c3e0230cbc6f6cf6b909d44d061f81f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ընթանում են Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման աշխատանքները, որի համար ներդրվել է 1 միլիարդ 355 միլիոն 400 հազար ՀՀ դրամ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։Նրա խոսքով` նոր շենքը նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար: 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում այն լինելու է սեյսմակայուն, ունենալու է հակահրդեհային, ջերմամեկուսացման ու ջեռուցման համակարգեր, վերելակ, հարմարավետ մարզադահլիճ, ինչպես նաև հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար:Նշենք, որ դպրոցը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան 2-րդ զանգվածում։ Եռահարկ շինությունը կառուցվել է 1976թվականին։Դպրոցի վերակառուցման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համատեղ ներդրումով:
https://arm.sputniknews.ru/20210910/ohanavan-dproc-28955496.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/11/34372269_1:0:960:719_1920x0_80_0_0_882ae22322cdaec526615832e2e6158a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դպրոց, սուրեն պապիկյան, երևան, վերանորոգում
դպրոց, սուրեն պապիկյան, երևան, վերանորոգում
Ներդրվել է 1 մլրդ 355 մլն 400 հազար դրամ. Երևանի թիվ 116 դպրոցը հիմնովին վերակառուցվում է
13:53 17.10.2021 (Թարմացված է: 14:00 17.10.2021) Երևանի թիվ 116 դպրոցի նոր շենքը նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար։
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ընթանում են Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման աշխատանքները, որի համար ներդրվել է 1 միլիարդ 355 միլիոն 400 հազար ՀՀ դրամ։ Տեղեկությունը
Facebook-ի իր էջում հայտնում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով` նոր շենքը նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար: 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում այն լինելու է սեյսմակայուն, ունենալու է հակահրդեհային, ջերմամեկուսացման ու ջեռուցման համակարգեր, վերելակ, հարմարավետ մարզադահլիճ, ինչպես նաև հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
«Չնայած դպրոցն ուներ նորագույն տեխնիկայով հագեցած համակարգչային սենյակ, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի կահավորված լաբորատորիաներ, շենքային ոչ սեյսմակայուն պայմաններն այլևս անհնարին էին դարձնում որակյալ կրթության ապահովումը: Ուստի որոշվել է այն հիմնովին քանդել և կառուցել նորը»,–գրել է փոխվարչապետը։
Նշենք, որ դպրոցը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան 2-րդ զանգվածում։ Եռահարկ շինությունը կառուցվել է 1976թվականին։
10 սեպտեմբերի 2021, 11:20
Դպրոցի վերակառուցման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համատեղ ներդրումով: