https://arm.sputniknews.ru/20211017/hajastani-9-hamajnqnerum-ajsor-yntrutjunner-en-34366116.html
Հայաստանի 9 համայնքներում այսօր ընտրություններ են
Հայաստանի 9 համայնքներում այսօր ընտրություններ են
Sputnik Արմենիա
ԿԸՀ-ի որոշմամբ` այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: 17.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-17T08:45+0400
2021-10-17T08:45+0400
2021-10-17T13:12+0400
հայաստան
գյումրի
կուսակցություն
տիմ ընտրություններ
գորիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/28007486_0:27:1600:927_1920x0_80_0_0_0def51692b76cb636ca516e8110dc216.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի 9 համայնքներում այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրում են ավագանու անդամների ու քաղաքապետների։Այս համայնքներում ընտրություններն անց են կացվում համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ ընտրողներն իրենց ձայնը տալու են ոչ թե առանձին թեկնածուների, այլ ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերին։ Իսկ ընտրությունների արդյունքներով առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնելու է քաղաքապետի պաշտոնը։Նշենք, որ առավել մեծ թվով` 10 քաղաքական ուժեր մասնակցում են Գյումրիի ընտրություններին։Դրանք են`Գորիսում ընտրապայքարի են դուրս եկել 3 քաղաքական ուժեր.Մեղրիում տեղական իշխանություն ձևավորելու հայտ է ներկայացրել 4 քաղաքական ուժՏաթևում պայքարողները 3-ն են.Տեղ համայնքում ավագանու ու քաղաքապետի աթոռները կբաշխվեն քաղաքական երկու ուժերի միջև`Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը 5-ն են.Ընտրական գործընթացներին մասնակցող մնացած 3 համայնքներում ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։ Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում համամասնական ընտրակարգին անցումը կատարվել է այն համայնքներում, որտեղ ընտրողների թիվը գերազանցում է 4000-ը:Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում առաջադրվել է ավագանու անդամի` 6, համայնքի ղեկավարի` 1 թեկնածու, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում առաջադրվել է ավագանու անդամի 6 թեկնածու։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում` ավագանու անդամի` 13, համայնքի ղեկավարի` 3 թեկնածու։ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը կորել է. քաղաքագետը բացատրում է պատճառըՆշենք, որ այս համայնքները բնակեցված են ազգային փոքրամասնություններով ու այդ հիմնավորմամբ չեն ներառվել խոշորացվող համայնքների մեջ։Հիշեցնենք` ԿԸՀ-ի որոշմամբ` այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ:
https://arm.sputniknews.ru/20211015/pastabany-hujs-uni-vor-arush-arushanjany-nvojemberi-5-in-klini-azatutjan-mej-34337502.html
https://arm.sputniknews.ru/20211015/kadrajin-jard-te-orenqvov-sahmanvats-pahanj-gjumru-qaghaqapeti-zhp-n-krtshatumner-e-anum-34321337.html
գյումրի
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/28007486_160:0:1583:1067_1920x0_80_0_0_182c8d9e7b05da5c9d27c76560614d68.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, կուսակցություն, տիմ ընտրություններ, գորիս
հայաստան, գյումրի, կուսակցություն, տիմ ընտրություններ, գորիս
Հայաստանի 9 համայնքներում այսօր ընտրություններ են
08:45 17.10.2021 (Թարմացված է: 13:12 17.10.2021) ԿԸՀ-ի որոշմամբ` այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի 9 համայնքներում այսօր անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում` Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում, ինչպես նաև Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում և Տավուշի մարզի Դիլիջան համայնքում բնակիչներն ընտրում են ավագանու անդամների ու քաղաքապետների։
Այս համայնքներում ընտրություններն անց են կացվում համամասնական ընտրակարգով, ինչը նշանակում է, որ ընտրողներն իրենց ձայնը տալու են ոչ թե առանձին թեկնածուների, այլ ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերին։ Իսկ ընտրությունների արդյունքներով առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժի ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնելու է քաղաքապետի պաշտոնը։
15 հոկտեմբերի 2021, 19:12
Նշենք, որ առավել մեծ թվով` 10 քաղաքական ուժեր մասնակցում են Գյումրիի ընտրություններին։
«Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը,
«Արժանապատիվ ուղի» կուսակցությունը,
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը,
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը,
«Գյումրին կռնա´» կուսակցությունների դաշինքը,
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը,
«Թասիբով» կուսակցությունների դաշինքը,
«Ապրելու երկիր» կուսակցությունը։
Գորիսում ընտրապայքարի են դուրս եկել 3 քաղաքական ուժեր.
«Առուշ Առուշանյան» դաշինքը
Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Մեղրիում տեղական իշխանություն ձևավորելու հայտ է ներկայացրել 4 քաղաքական ուժ
Տաթևում պայքարողները 3-ն են.
«Ապրելու երկիր» կուսակցությունը,
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը,
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։
Տեղ համայնքում ավագանու ու քաղաքապետի աթոռները կբաշխվեն քաղաքական երկու ուժերի միջև`
«Ապրելու երկիր» կուսակցություն
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը 5-ն են.
«Ապրելու երկիր» կուսակցությունը,
«Հայրենիք» կուսակցությունը,
«Հանրապետություն» կուսակցությունը,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։
Ընտրական գործընթացներին մասնակցող մնացած 3 համայնքներում ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով։ Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում համամասնական ընտրակարգին անցումը կատարվել է այն համայնքներում, որտեղ ընտրողների թիվը գերազանցում է 4000-ը:
15 հոկտեմբերի 2021, 19:41
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում առաջադրվել է ավագանու անդամի` 6, համայնքի ղեկավարի` 1 թեկնածու, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում առաջադրվել է ավագանու անդամի 6 թեկնածու։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում` ավագանու անդամի` 13, համայնքի ղեկավարի` 3 թեկնածու։
Նշենք, որ այս համայնքները բնակեցված են ազգային փոքրամասնություններով ու այդ հիմնավորմամբ չեն ներառվել խոշորացվող համայնքների մեջ։
Հիշեցնենք` ԿԸՀ-ի որոշմամբ` այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին:
Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: