https://arm.sputniknews.ru/20211015/kadrajin-jard-te-orenqvov-sahmanvats-pahanj-gjumru-qaghaqapeti-zhp-n-krtshatumner-e-anum-34321337.html
Կադրային ջա՞րդ, թե՞ օրենքի պահանջ. Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը կրճատումներ է անում
Կադրային ջա՞րդ, թե՞ օրենքի պահանջ. Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը կրճատումներ է անում
Sputnik Արմենիա
Մինչև ՏԻՄ ընտրություններն ընկած կարճ ժամանակահատվածում Գյումրիի ղեկավար նշանակված պաշտոնյան որոշ ազատումներ է արել: 15.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-15T19:41+0400
2021-10-15T19:41+0400
2021-10-15T20:40+0400
գյումրի
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
քաղաքապետ
տիմ ընտրություններ
քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/571/52/5715224_0:0:1600:901_1920x0_80_0_0_7b4f757b9e3b0629c7fd9534d6b65bda.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Ալբերտ Մարգարյանը որոշ աշխատակիցների արդեն ազատել է աշխատանքից, ինչը քաղաքապետարանում դժգոհության ալիք է առաջացրել: Տեղեկությունը հայտնեցին Sputnik Արմենիայի աղբյուրները։Բալասանյանի կողմնակիցները սա կադրային ջարդ ու ՏԻՄ ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմքերն ամրացնելու փորձ են համարում, մինչդեռ Մարգարյանը՝ օրենքով սահմանված պահանջ:Նշենք, որ Ալբերտ Մարգարյանը, ըստ օրենքի, քաղաքը կղեկավարի մինչև այն պահը, երբ հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում կհստակեցվի առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժը, որի ավագանու թեկնածուների առաջին համարն էլ կընտրվի քաղաքապետ:Քաղաքապետարանի աշխատակիցների զարմանքն է հարուցել այդ կարճ ժամանակաշրջանի համար նորանշանակ պաշտոնակատարի հապճեպ որոշումները: Նրանց կարծիքով` չնայած Ալբերտ Մարգարյանն անկուսակցական է, բայց քաղաքապետարան է «գործուղվել» ՔՊ-ական մարզպետ Հովհաննես Հարությունյանի առաջարկով ու այս փոփոխություններն իրականացնում է առաջիկա ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» դիրքերը «ամրացնելու համար» համար:Կատարվածին լրիվ այլ մեկնաբանություն տալիս է քաղաքապետի պաշտոնակատարը. Sputnik Արմենիայի հետ զրույցում Ալբերտ Մարգարյանը հաստատեց՝ կրճատումներ եղել են, բայց օրենքի սահմաններում:«Չեմ ազատել ու չեմ էլ կարող ազատել համայնքային ծառայողներին: Աշխատանքից ազատել եմ միայն հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին՝ մեկ խորհրդական, մեկ օգնական։ Իսկ օրենքն ասում է՝ հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին կարող եմ ազատել աշխատանքից, եթե ունեմ նրանց փոխարինողներ: Սա օրենսդրությամբ նախատեսված է, որը կարող եմ անել նշանակման առաջին օրից մինչև 1-ամսյա ժամկետը»,-նշեց Մարգարյանը։ Նա տեղեկացրեց, որ նախկին քաղաքապետի գործավարի ու քաղաքապետարանի դռնապահի ազատման հրամանները եղել են միայն նրանց կողմից իր հրահանգները չկատարելու պատճառով:Անդրադառնալով վարորդին` քաղաքապետի պաշտոնակատարը տեղեկացրեց՝ Սամվել Բալասանյանը չուներ ծառայողական մեքենա, վարորդը վարում էր անձնական մեքենան և վճարվում համայնքային բյուջեից: «Ես չունեմ ծառայողական մեքենա, չեմ էլ ունենա, իմ անձնական մեքենան ունեմ, հիմա ինչո՞ւ պահեմ մեկին, որը «պարապ» համայնքի բյուջեից փող է ստանալու: Այս 5 հոգուն եմ ազատել, ինչի իրավունքը լրիվ ունեմ: Խոսում են նաև, որ ազատել եմ մամուլի խոսնակին՝ Սոնա Առաքելյանի, բայց նման բան չկա։ Նա իր գործը լավ անում է»,-ասաց Ալբերտ Մարգարյանը` տեղեկացնելով, որ Առաքելյանն աշխատանքի չի ներկայանում առողջական խնդիրների պատճառով:«Մեր թեկնածուն համարվում է ամենացանկալին»․ Պապիկյանը խոսել է Գյումրիի ընտրություններիցՎերջինս մեզ հետ զրույցում հաստատեց՝ աշխատանքի չի գնում առողջական խնդիրների պատճառով՝ հանձնել է կորոնավիրուսի թեստ ու սպասում է պատասխանին:Փորձեցինք այս մասին մեկնաբանություն ստանալ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանից, որը նաև Սամվել Բալասանյանի փեսան է։ Վերջինս հրաժարվեց մեկնաբանել ստեղծված իրավիճակը` նշելով, որ այս պահին ասելիք չունի ու տեղյակ չէ որոշումներից:
https://arm.sputniknews.ru/20211012/gjumrium-u-vanadzorum-zhamanakavor-qaghaqapetner-en-nshanakvel-34198413.html
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/571/52/5715224_0:0:1420:1065_1920x0_80_0_0_9957af8d4acf54d599bbe422e29c8b1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քաղաքապետ, տիմ ընտրություններ, քաղաքապետարան
գյումրի, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), քաղաքապետ, տիմ ընտրություններ, քաղաքապետարան
Կադրային ջա՞րդ, թե՞ օրենքի պահանջ. Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը կրճատումներ է անում
19:41 15.10.2021 (Թարմացված է: 20:40 15.10.2021) Մինչև ՏԻՄ ընտրություններն ընկած կարճ ժամանակահատվածում Գյումրիի ղեկավար նշանակված պաշտոնյան որոշ ազատումներ է արել:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Ալբերտ Մարգարյանը որոշ աշխատակիցների արդեն ազատել է աշխատանքից, ինչը քաղաքապետարանում դժգոհության ալիք է առաջացրել: Տեղեկությունը հայտնեցին
Sputnik Արմենիայի աղբյուրները։
Բալասանյանի կողմնակիցները սա կադրային ջարդ ու ՏԻՄ ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմքերն ամրացնելու փորձ են համարում, մինչդեռ Մարգարյանը՝ օրենքով սահմանված պահանջ:
Նշենք, որ Ալբերտ Մարգարյանը, ըստ օրենքի, քաղաքը կղեկավարի մինչև այն պահը, երբ հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում կհստակեցվի առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժը, որի ավագանու թեկնածուների առաջին համարն էլ կընտրվի քաղաքապետ:

12 հոկտեմբերի 2021, 12:57
Քաղաքապետարանի աշխատակիցների զարմանքն է հարուցել այդ կարճ ժամանակաշրջանի համար նորանշանակ պաշտոնակատարի հապճեպ որոշումները: Նրանց կարծիքով` չնայած Ալբերտ Մարգարյանն անկուսակցական է, բայց քաղաքապետարան է «գործուղվել» ՔՊ-ական մարզպետ Հովհաննես Հարությունյանի առաջարկով ու այս փոփոխություններն իրականացնում է առաջիկա ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» դիրքերը «ամրացնելու համար» համար:
Կատարվածին լրիվ այլ մեկնաբանություն տալիս է քաղաքապետի պաշտոնակատարը.
Sputnik Արմենիայի հետ զրույցում Ալբերտ Մարգարյանը հաստատեց՝ կրճատումներ եղել են, բայց օրենքի սահմաններում:
«Չեմ ազատել ու չեմ էլ կարող ազատել համայնքային ծառայողներին: Աշխատանքից ազատել եմ միայն հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին՝ մեկ խորհրդական, մեկ օգնական։ Իսկ օրենքն ասում է՝ հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին կարող եմ ազատել աշխատանքից, եթե ունեմ նրանց փոխարինողներ: Սա օրենսդրությամբ նախատեսված է, որը կարող եմ անել նշանակման առաջին օրից մինչև 1-ամսյա ժամկետը»,-նշեց Մարգարյանը։ Նա տեղեկացրեց, որ նախկին քաղաքապետի գործավարի ու քաղաքապետարանի դռնապահի ազատման հրամանները եղել են միայն նրանց կողմից իր հրահանգները չկատարելու պատճառով:
«Գործավարին առաջին օրը խնդրեցինք հանել Սամվել Բալասանյան ցուցանակը, սակայն հաջորդ օրը կրկին ցուցանակը տեղում էր, այդպես` 3 օր: Համբերությանս բաժակը լցվեց, ու ես ազատեցի նրան աշխատանքից, որի իրավունքը ունեի, քանի որ նա եղել է նախկին քաղաքապետի գործավարը: Հրահանգները հրաժարվել է կատարել նաև դռնապանը, որը ևս համայնքային աշխատող չէ, այլ ծառայող է, դրա համար այսօրվանից ես նրան էլ եմ ազատելու աշխատանքից»,-նշեց Մարգարյանը:
Անդրադառնալով վարորդին` քաղաքապետի պաշտոնակատարը տեղեկացրեց՝ Սամվել Բալասանյանը չուներ ծառայողական մեքենա, վարորդը վարում էր անձնական մեքենան և վճարվում համայնքային բյուջեից: «Ես չունեմ ծառայողական մեքենա, չեմ էլ ունենա, իմ անձնական մեքենան ունեմ, հիմա ինչո՞ւ պահեմ մեկին, որը «պարապ» համայնքի բյուջեից փող է ստանալու: Այս 5 հոգուն եմ ազատել, ինչի իրավունքը լրիվ ունեմ: Խոսում են նաև, որ ազատել եմ մամուլի խոսնակին՝ Սոնա Առաքելյանի, բայց նման բան չկա։ Նա իր գործը լավ անում է»,-ասաց Ալբերտ Մարգարյանը` տեղեկացնելով, որ Առաքելյանն աշխատանքի չի ներկայանում առողջական խնդիրների պատճառով:
Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց՝ աշխատանքի չի գնում առողջական խնդիրների պատճառով՝ հանձնել է կորոնավիրուսի թեստ ու սպասում է պատասխանին:
Փորձեցինք այս մասին մեկնաբանություն ստանալ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանից, որը նաև Սամվել Բալասանյանի փեսան է։ Վերջինս հրաժարվեց մեկնաբանել ստեղծված իրավիճակը` նշելով, որ այս պահին ասելիք չունի ու տեղյակ չէ որոշումներից: