00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ Արարատյան դաշտավայրը ծով էր, կամ ինչ կապ ունի Արգոնավորդների առաջնորդ Յասոնը

© Sputnik / Andranik GhazaryanМемориальный комплекс Сардарапат
Мемориальный комплекс Сардарапат - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Բաժանորդագրվել
Այն փաստը, որ Արարատյան ծովը (լիճը) գոյություն է ունեցել, դատարկ ենթադրություն չէ։ Գիտնականներն ապացուցել են դա և անգամ պարզել լճի հայտնվելու և անհետանալու մոտավոր ժամկետները։
Դատելով անտիկ Հունաստանի պատմաբան և աշխարհագրագետ Ստրաբոնի «Աշխարհագրություն» աշխատությունից՝ Արարատյան դաշտավայրը հայտնվել է ոչ թե բնական ձևավորման արդյունքում, այլ մարդու միջամտության շնորհիվ։
«Պատմում են, որ հնում հայկական Արաքսը լեռներից իջնելով փռվում և ծովանում էր ցածրադիր դաշտերում, որովհետև ելք չուներ։ Իասոնը (Յասոնը) նմանությամբ Տեմպեի շինել է մի բացվածք, որով այժմ ջուրը հոսում է դեպի Կասպից ծով։ Սրանով մերկացավ Արաքսենի դաշտավայրը, որով հոսելով՝ գետը հասնում է Ջրվեժին։ Արաքս գետի մասին պատմված այս ավանդությունն ունի որոշակի հավանականություն...»
Այսինքն՝ Ստրաբոնը պնդում է, որ Հունաստանի Պենեոս գետը նույնպես Արաքս է կոչվում։ Եվ որ մեր Արաքս գետը ժամանակին ծով է ձևավորել, որը ծածկել է գրեթե ամբողջ Արարատյան դաշտավայրը։ Որոշ ենթադրությունների համաձայն՝ հունական հերոս Յասոնը, որը, ինչպես հայտնի է Արգոնավորդների մասին առասպելից, Սև ծովով հասել է մինչև Կոլխիդա (հայերեն՝ Կողքիս), Ոսկե Գեղմը ստանալուց հետո եղել է նաև Հայաստանում։ Ստրաբոնը հայտնում է, որ նրան ուղեկցել է Արմենոս անունով մեկը Հունաստանից։
Հայկ Նահապետ - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Ինչպես է ի հայտ եկել և ինչ է նշանակում Հայկ ինքնանունը. Արտակ Մովսիսյան
«Պատմում են, որ Յասոնը կոլխերի մոտ իր ճամփորդության ժամանակ Արմենոս Թեսալացու հետ հասավ մինչև Կասպից ծով և այցելեց Իբերիա, Ալբանիա և Հայաստանի ու Մարաստանի մեծ մասը, ինչպես վկայում են այնտեղ գտնվող Յասոնականք(Յասոնի սրբատեղիները) և այլ հուշարձաններ։ Պատմում են ապա, որ Արմենը ծագումով Թեսալիայի Արմենիոն քաղաքից էր, որ գտնվում է Բոյբեյի լճի շրջակայքում, Ֆերեսի և Լարիսայի միջև։

Յասոնի սրբավայրերը Հայաստանում

Այս ամբողջ պատմությունը հաստատելու համար Ստրաբոնը գրում է «Յասոնի սրբատեղիների» մասին՝ Հայաստանի և Մարաստանի, ինչպես նաև հարևան երկրների մի շարք վայրերում։

«Յասոնի հիշատակներն են Յասոնական սրբավայրերը, որոնք շատ հարգված են բարբարոսների կողմից (կա մի մեծ լեռ Կասպյան դռներից վերև` ձախակողմում, որ կոչվում է Յասոնիոն)։ Յասոնի արշավանքի մասին վկայում են Յասոնականք, որպիսիք կանգնեցրել են իշխանները՝ մոտավորապես նման Յասոնի տաճարին, որ կանգնեցրել է Պարմենիոսը Աբդերում»։

Բայց այստեղ հարկ է նշել, որ ամենայն հավանականությամբ, այս հիշատակված վայրերի մի մասը կամ նույնիսկ բոլորը հայտնվել են Ալեքսանդ Մակեդոնացում նվաճումների դարաշրջանից ոչ շատ առաջ՝ մ․թ․ա․4-րդ դարում։ Հայտնի է, օրինակ, որ Աբդերում Յասոնի տաճարը կառուցել է Պարմենիոսը՝ Ալեքսանդրի և նրա հոր՝ Ֆիլիպի զորավարներից մեկը։ Ինչ վերաբերում է Հայաստանում և Մարաստանում գտնվող Յասոնի սրբավայրերին՝ դրանց մասին արժանահավատ տվյալներ չկան։
Հյուսիսային բևեռը «գնում է» Թայմիր, կամ հայկական լեռնաշխարհի ստորգետնյա քաղաքները
Վաղուց է հայտնի, որ առասպելների ծագման աղբյուրը սովորաբար իրական դեպքերն են։ Թեև հաճախ դրանք դժվար է վերականգնել։ Քանի որ նախաքրիստոնեական շրջանի բուն հայկական աղբյուրները փաստացի չեն պահպանվել, իսկ այն հատվածները, որոնք հասել են մեզ 5-րդ դարի պատմիչների փոխադրությամբ, նախաքրիստոնեական ժամանակների մասին պատմում են կարճ և առանց մանրամասների, ապա Հայաստանի հնագույն պատմության մասին շատ բան մեզ այլ երկրների աղբյուրներից է հայտնի։ Ուստի բնական է, որ պատմաբանները բարձր են գնահատում նման տեղեկությունները։ Եվ ուրեմն, ի՞նչ է նշանակում Ստրաբոնի պատմությունը։
1․ Նա պնդում է, որ ժամանակին Արաքս գետը ծով է ձևավորել։
2․Այդ ծովը ծածկել է գրեթե ամբողջ Արարատյան դաշտավայրը։
3․ Հունական հերոս Յասոնը՝ Արգոնավորդների առաջնորդը, Կոլխիդայից բացի, այցելել է նաև Հայաստան։
4․ Հենց նա է ջարդել ժայռերը՝ բացելով Արաքսի հունը։
5․ Այսինքն՝ հենց Յասոնն է փաստորեն Հայաստանին նվիրել Արարատյան դաշտավայրը, որը նրանից առաջ ջրի տակ է եղել։
6․ Հենց այդ պատճառով Հայաստանի շատ վայրերում, ինչպես նաև Մարաստանում և հարևան երկրներում Յասոնի սրբատեղիներ են եղել։ Այսինքն՝ մեր նախնիները փաստացի աստվածացրել են այդ հերոսին, ինչպես Հերակլեսին՝ Հունաստանում։
7․ Հունաստանում «Արաքս» են անվանել նաև Պենեոս գետը, քանի որ այն «կտրել է» Օսսա լեռը Օլիմպոսից՝ բացելով Տեմպե հովիտը։
8․ Ելնելով նրանից, որ «Արմենոսն ու նրա ուղեկիցները Պենեոսն Արաքս են կոչել այդ գետի հետ նմանության պատճառով», կարելի՞ է արդյոք եզրակացնել, թեսալացիներն իրենք էլ հնում խոսել են ուրիշ լեզվով, այլ ոչ թե հունարեն»։
Ընդ որում՝ Ստրաբոնը հետաքրքիր մանրամասներ է հայտնում այն մասին, որ Յասոնի արշավանքին նրա ամբողջ զորքն է մասնակցել, ինչը միանգամայն տրամաբանական է, քանի որ եթե ստիպված լիներ մենակով ջարդել ժայռերը, ամբողջ կյանքը կարող էր չհերիքել։

Ծովը՝ Արարատի տակ

Ի՞նչ կարող է ասել ժամանակակից գիտությունը Արաքս գետի հովտում ծովի և դրա անհետացման մասին։ Հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը։ Երկրաբանները պնդում են, որ ծովն իսկապես ինչ-որ ժամանակ ծփացել է Արարատի լանջին։ Նրանք այն անվանում է Արարատյան պալեո-լիճ՝ քաղցրահամ ջրով, ինչպես այսօր Սևանն է։
Այս մասին են վկայում լճի նստվածքները՝ խեցիների մեծ կուտակումով, որոնք մինչ օրս պահպանվել են այդ վայրերում։ Հարթավայրի հեղեղումը պայմանավորված է եղել Փոքր Արարատից (3896 մ) լավայի դեպի հարավ ժայթքման պատճառով Արաքս գետի հունի փակմամբ։ Եվ այդ լիճը պատմական չափանիշներով գոյություն է ունեցել համեմատաբար ոչ այնքան վաղ ժամանակներում, իսկ երկրաբանական չափանիշներով՝ վերջերս, ընդամենը մի 8 հազար տարի առաջ: Ավելի ճիշտ՝ պալեո-լիճը մինչ այդ է գոյություն ունեցել։
Рубен Мнацаканян у Гошаванка - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Հայաստանն անգիր իմացող մարդը. Ռուբեն Մնացականյանի հսկաներն ու վիթխարի հուշարձանները
Այն հայտնվել և գոյություն է ունեցել, փոխելով ափերն ու մակարդակը, իսկ 8 հազար տարի առաջ սկսել է անհետանալ, և Արարատյան դաշտավայրում հայտնվել են առաջին բնակավայրերը։ Օրինակ՝ Ակնաշենը։ Ինչպես 2011-ին պարզել է պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը՝ Ակնաշենն առաջին բնակավայրն է եղել Արարատյան դաշտավայրում, և 8 հազար տարի առաջ այն ափամերձ է եղել։ Բայց սրանք սոսկ ենթադրություններ են։
Օրգանական մնացորդների գտածոների թվում բազմաթիվ ձկան ոսկորներ են եղել, այսինքն՝ փաստացի դա ձկնորսական գյուղ է եղել։ Ի դեպ, շուտով արևմուտքում լույս կտեսնի Ռ․Բադալյանի և մյուս գիտնականների հեղինակած հոդվածների ընտրանին՝ Ակնաշենի բացահայտման և Արարատյան լճի մասին։
Երկրաբանների տվյալներով՝ լճի բարձրությունը հասել է 830 մետրի, լայնությունը եկել է այնտեղ, որտեղ այսօր ավարտվում են հովտի հյուսիսային սահմանները: Իսկ անկախ հետազոտող Ռուբեն Մնացականյանի կարծիքով՝ որոշակի ժամանակահատվածներում հասել է նաև Արագածի ստորին լանջերին։ Նա այնտեղ ամրոցների մնացորդներ է հայտնաբերել, որոնք ժայռերի և անդունդների եզրին կառուցված են եղել այնպես, որ ցամաքում լիովին անիմաստ կլիներ դրանց գոյությունը, բայց միանգամայն արդարացված է, եթե այդ ժայռերը ջրի տակ են եղել և կարիք է եղել պաշտպանել պատերը նավերից:
Արևմտյան Հայաստանի՝ ջրի տակ անցած բնակավայրերը
Ահա այսպես է իրականությունը կապվում լեգենդների հետ։ Բայց նախապատմական Հայաստանի այս` շատերի համար անսպասելի և զարմանալի էջը մեր առաջ նոր հարցեր և գաղտնիքներ է դնում։ Եվ դրանցից մի քանիսի համար առայժմ անհնար է միանշանակ պատասխաններ գտնել։
Առաջին հարցն այն է, թե որտեղից կարող էր Ստրաբոնը իմանալ դա, եթե անգամ մեզ հասած հայկական աղբյուրներում այդ մասին ոչինչ չի ասվում։ Այստեղ պատասխանը համեմատաբար պարզ է։ Նա կարող էր այդ մասին իմանալ կա՛մ մեզ չհասած հայկական աղբյուրներից, կա՛մ էլ հարևան երկրների մատենագրություններից, եթե այնտեղ իսկապես Յասոնի սրբատեղիներ են կառուցվել և նրա գործերի մասին ավանդություններ են պահպանվել։

Բայց եթե գիտությունը հաստատել է Արարատյան ծովի կամ լճի իրական լինելը և անգամ որոշել դրա հայտնվելու և անհետանալու տարեթվերը, արդյո՞ք դա կարող է, թեկուզ մասնակի, հաստատել, որ այն տեղի է ունեցել Յասոնի և նրա ուղեկիցների շնորհիվ։ Եթե այո, նշանակում է՝ հույն հերոսները ապրել են 8 հազար տարի առաջ և եկել են Հայկական լեռնաշխարհ։ Այսինքն՝ առասպելներում նկարագրված իրական դեպքերը շատ ավելի հին են։

Բայց ամեն դեպքում, եթե ճիշտ է, որ Հայաստանում հիշում էին այդ իրադարձությունների մասին և որպես երախտագիտություն Յասոնի սրբավայրեր էին կառուցում, ինչպես Մարաստանում և հարևան երկրներում, ապա ինչո՞ւ ոչ մի հայկական աղբյուրում այդ մասին չի հիշատակվում։ Այստեղ կրոնների հակառակորդները կարող են մեղադրել մոլեռանդներին, որոնք քրիստոնեության ընդունումից հետո ոչնչացրել են բազմաթիվ հնագույն հուշարձանների և վաղ ժառանգության մեծ մասը։
Իհարկե, հնագույն մշակույթի ոչնչացումն անթույլատրելի է մեր լուսավորյալ դարի տեսանկյունից։ Բայց սրան կարող է նաև ուրիշ բացատրություն լինել։ Հնում աստվածներին, հերոսներին և անգամ հակահերոսներին տարբեր կրոններում հեշտությամբ նույնացնում էին։
Вид на Арарат с Арагаца - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2021
Հսկաների մասին առասպելները հեքիաթներ չեն. ի՞նչ են պատմում Հայաստանում գտնված ոսկորները
Օրինակ՝ Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ բաբելոնի արքա Բելին Նեբրովթ է անվանում։ Անգամ հունական աստվածների արքա Զևսը Հռոմում նույնական էր համարվում Յուպիտերի, իսկ Հայաստանում՝ Արամազդի հետ։ Ուստի միանգամայն հավանական է, որ Ստրաբոնը Յասոնին նույնականացնում է տեղական հերոսներից որևէ մեկի հետ՝ սկսած Հայկ Նահապետից և Ամասիա Հայկազունուց, որը, ինչպես գրում է Խորենացին, իր անունով Արարատ լեռը Մասիս է կոչել, իսկ Մասիսի լանջին բնակավայր է կառուցել։
Այսինքն՝ հնագույն հայերի սրբավայրերն ու նախնիների պաշտամունքը կարող էր նույնականացված լինել հույն հերոսների հետ, և Ստրաբոնի մոտ միայն հունական անունը նշելու ցանկություն առաջացներ՝ առանց հիշատակելու հայկականը, որը նա կարող էր և չիմանալ։ Ինչպես այսօր կասեինք, այդպիսի «վերակենդանացումը» բավականին տարածված էր հնում։
Ու՞ր է կորել 1000 տարին, կամ հատուկ խեղաթյուրում են հայոց հնագույն պատմությունը
Եվ եթե այդպես է, մենք պետք է պարզենք, թե ում հետ է նույնականացվել Յասոնը։ Հնարավոր է՝ հենց Հայկ Նահապետի, որին Խորենացին դյուցազուն՝ աստվածների զարմից հերոս է անվանում։
Ամեն դեպքում, եթե հայ ժողովրդին այնպիսի, առանց չափազանցության՝ աստվածային պարգև է տրվել, ինչպիսին Արարատյան դաշտավայրն է, որը հետագայում, երբ մեր ազգը նոր միայն ծնունդ էր առնում, դարձել է երկրի պետականության և հոգևոր կյանքի կենտրոնը, ապա հայերը, թեկուզ հազարամյակներ անց, պետք է այդ մասին երախտագիտությամբ հիշեն՝ լինի այդ երախտիքը մեր դյուցազուն Հայկ Նահապետի, թե հույն հերոս Յասոնի հասցեին։
Լրահոս
0