00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է ի հայտ եկել և ինչ է նշանակում Հայկ ինքնանունը. Արտակ Մովսիսյան

© Sputnik / Andranik GhazaryanՀայկ Նահապետ
Հայկ Նահապետ - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Հայկ Նահապետ
Բաժանորդագրվել
2020թ․-ի հոկտեմբերի 2-ին երկրային կյանքից անժամանակ հեռացավ հայտնի պատմաբան և պրոֆեսոր, հռչակավոր հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը (1970-2020թթ․)։ Նա հայտնի էր ոչ միայն իր գրքերով, հոդվածներով և դասախոսություններով, այլև վավերագրական ֆիլմերով։ Շատերն են հիշում ռեժիսոր Արտակ Ավդալյանի և Վահե Սուքիասյանի հետ համատեղ նկարահանված ֆիլմերը․ «Տիգրան Մեծ․ հայրենապաշտ տիրակալը» (նվիրված Տիգրան Մեծի թագադրության 2100-ամյակին, 2006թ․), «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» (2014 թ.), «Արարատ-Ուրարտու թագավորությունը» (2017 թ.), «Նեմրութ․ Արև-Արքայի մեծ սրբավայրը» (2018 թ.), «Հազարամյակների ճամփորդը․ Երևան» (2018 թ.) և այլն։
Գիտնականը հետևորդներ է ունենում, արվեստի գործիչը՝ երկրպագուներ։ Արտակ Մովսիսյանը երկուսն էլ ուներ։ Նրանցից մեկը՝ Գագիկ Ասատրյանը, այսպես էր խոսում նրա մասին․«Հենց Արտակ Մովսիսյանի նման մարդկանց է պետք հարգել, քանի որ նրանք մեր հիշողության տվյալների բազաների պահապաններն էին, այն պահեստարանները, որտեղ փոշոտ գրքերի բովանդակությունից շողում են Նժդեհները, Անդրանիկները, Տիգրան Մեծերն ու հայոց առասպելների աստվածները»։
Հիանալի գիտնականի հիշատակի օրը հրապարակում ենք հատվածներ նրա հարցազրույցներից, որոնցում նա հակիրճ և հասկանալի ներկայացնում է, թե նորագույն ուսումնասիրություններն ինչ բացահայտումներ են անում հին Հայաստանի մասին։
© Photo : provided by Movsisyan's familyԱրտակ Մովսիսյանը՝ Վահագն աստծո արձանի գլխի մոտ
Артак Мовсисян у головы статуи бога Ваагна, Немрут - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Արտակ Մովսիսյանը՝ Վահագն աստծո արձանի գլխի մոտ
Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» ամենասկզբում ասում է, որ աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի ու աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը։ Սրանցից մեկն էր և Հապետոսյան Հայկը։
Խորենացին մեջբերում է Մար Աբաս Կատինային՝ մ․թ․ա․ 2-րդ դարի հայ մատենագրին, որը գրել է Վաղարշակ արքայի հրամանով։ Իսկ աղբյուրները, որոնցից օգտվել է ինքը՝ Կատինան, խիստ բազմազան են` Միջագետքի աղբյուրներ, պարսկական աղբյուրներ, հելլենիստական աղբյուրներ։ Եվ այստեղ կարևոր հարց է ծագում` ո՞ր աստծո որդին է եղել Հայկ Նահապետը։
Հայ առասպելաբանական աղբյուրներում այդ տեղեկությունները չեն պահպանվել, քանի որ քրիստոնեության ընդունումից հետո արգելված են եղել։ Իսկ Միջագետքի աղբյուրներում հստակ երևում է Հայկ աստծո անունը՝ դա Հայա-Էնկի աստծո անունն է․ նրա մասին խոսում էին որպես իմաստության աստծո, որի պաշտամունքն անմիջականորեն կապված էր Եփրատի և Տիգրիսի աղբյուրների և Հայկական լեռնաշխարհի հետ։

Եվ ահա Միջագետքի աղբյուրների շնորհիվ մենք հասկանում հայ էթնոսի առաջացման մի շատ կարևոր բաղադրիչ, հնագույն շերտը, այն է՝ Հայկը համարվել է Հայա աստծո որդին։ Ի դեպ, հունական դիցաբանության մեջ Հայկին համապատասխանում է Օրիոնը, իսկ շումերական դիցաբանության մեջ՝ Դումուզինը։ Հայկը եղել է Արատտա երկրի հովանավոր և Հայայի որդին։ Եվ ըստ հայոց լեզվի օրինաչափության` «կ» մասնիկը ոչ միայն փաղաքշական նշանակություն ունի, այլև պատկանելություն է ցույց տալիս։

Որպես օրինակ կարելի է նշել «հնդիկ», «պարսիկ» բառերը։ Միջնադարում, երբ հայերն առաջին անգամ իմացան ռուսների մասին, նրանց «ռուսիկ» էին անվանում, իսկ Հայկ անունը «Հայա» անվան և պատկանելություն ցույց տվող «կ» մասնիկի միացումն է։ Հետևաբար «Հայկ» նշանակում է Հայա-Էնկի աստծո որդին։
Եվ երբ Խորենացին ասում է, որ մեզ բոլորիս սկսեցին կոչել Հայկի անունով, նկատի ունի, որ բոլոր հայերը Հայկեր են, այսինքն` հայ աստծո, հայ տոհմի զավակները։ Իսկ այն, որ ազգը կոչվում է իր գլխավոր աստծո անունով, կամ նրան անվանում են իր գլխավոր աստծո անունով, բավականին տարածված երևույթ է։ Ամենամոտ օրինակն Ասորեստանն է։ Աշուրը գլխավոր աստվածն էր, Աշուր էր կոչվում նաև ժողովուրդը, երկիրը, անգամ մայրաքաղաքն էր կոչվում Աշուր։ Մեր դեպքում ևս ունենք ինքնանվանում՝ հայ և Հայկ, որը Միջագետքի աղբյուրներում նաև պատվավոր անուններ ունի․ Էնկի, ինչը նշանակում է երկրի տիրակալ, ինչպես նաև Նիդումուդ, որը նշանակում է Արարիչ։
© Photo : provided by Movsisyan's familyԱրտակ Մովսիսյանը Դարոյնք բերդի մոտ
Артак Мовсисян у крепости Даройнк - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Արտակ Մովսիսյանը Դարոյնք բերդի մոտ

Մարդու արարման մասին

Միջագետքի հնագույն աղբյուրներում մարդու, մարդկային ցեղի արարման սյուժեում ասվում է, որ հենց Հայան՝ իմաստուններից իմաստունը, աստվածների մոր հետ միասին ստեղծել է մարդկային ցեղը կավից, աստծո կերպարանքով։ Այսինքն՝ այստեղ մենք կարդում ենք հենց այն, ինչը հետագայում պիտի գրվեր Աստվածաշնչում, Ծննդոց գրքում` ստեղծեց մարդուն Աստծո կերպարանքով։
Այս աղբյուրներն արձանագրվել են Աստվածաշնչի ծագումից առաջ, մ․թ․ա․ 15-րդ դարից (երբ ապրել է Մովսես մարգարեն) շատ ավելի վաղ։ Աստվածամայրը կամ ամենամայրը հիշատակվում է որպես Նինմահ՝ Մեծ մայր։
Рубен Мнацаканян у Гошаванка - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Հայաստանն անգիր իմացող մարդը. Ռուբեն Մնացականյանի հսկաներն ու վիթխարի հուշարձանները
Խորենացին իր աշխատության մեջ տեղեկություններ է բերում ոչ միայն Մար Աբաս Կատինայից, այլև մեջբերումներ է անում Աբյուդենոսից (Աբիդենոս, մ․թ․ա 2-3 դարերի հույն պատմիչ) և հույն իմաստուններից։ Կատինան, ի դեպ, ազգությամբ ասորի է, ընդ որում՝ մի քանի տեղ հիշատակվում է, որ նա ուշիմ ասորի է։
Խորենացին հիշատակում է, որ Մար Աբաս Կատինան այս աշխատանքը սկսել է Վաղարշակ 2-րդ արքայի հրամանով, և բոլոր տեղեկությունները ի մի է բերել իր ձեռագրում։ Ձեռագիրը սկսվում է Կատինայի մեջբերումով․ «Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի» և այլն։ Այդ թեմայով բազմաթիվ բանավեճեր են եղել գիտնականների շրջանում, հասել էր այնտեղ, որ աշխատությունը թվագրում էին մեր թվարկության առաջին դարով, ինչն արդեն հակասում էր Խորենացուն, քանի որ Խորենացու մոտ հիշատակվող Վաղարշակը, ըստ ժամանակագրության, պետք է որ ապրեր մ.թ.ա. երկրորդ դարում։
Прохожий на набережной в Новосибирске - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2021
Հյուսիսային բևեռը «գնում է» Թայմիր, կամ հայկական լեռնաշխարհի ստորգետնյա քաղաքները
Ինչ վերաբերում է աղբյուրներին, որոնցից օգտվել է Խորենացին, ապա նա դրանք չի հստակեցնում, ընդհանուր գծերով ասում է, որ տեղեկություններ է հավաքել քաղդեացիներից, պարսիկներից, ասորիներից` այցելելով նրանց դիվաններ, այսինքն՝ արխիվներ։ Այսինքն՝ Խորենացին ի մի է բերել բոլոր տեղեկությունները, որոնք հասանելի են եղել այն ժամանակ։
Խորենացին փաստացի ուսումնասիրել է Առաջավոր Ասիայի բոլոր ժողովուրդների արխիվները, մշակել բոլոր եղած տեղեկություններն ու տվյալները և ստեղծել իր աշխատությունը՝ «Հայոց պատմությունը»։ Մենք նրանից առաջ էլ ենք ունեցել նման աշխատություններ` գրված քրմերի կողմից, բայց նրանցից միայն հիշատակումներ են մնացել։
Խորենացին հիշատակում է նաև, որ Արամազդի պաշտամունքի գլխավոր կենտրոնում՝ Բարձր Հայքի Դարանաղյաց Անի ամրոցում, գոյություն է ունեցել գրերի սրբազան հեթանոսական արխիվ։
Արևմտյան Հայաստանի՝ ջրի տակ անցած բնակավայրերը
Իսկ Բարդասան անունով ասորի քարոզիչը, որն ապրել է 2-3-րդ դարերի շեմին, գալիս է քարոզելու քրիստոնեության ուղղություններից մեկը, սակայն, անհաջողության մատնվելով, այցելում է հիշյալ Դարանաղյաց Անի ամրոցի արխիվը և մեր սրբազան պատմությունները թարգմանում է հունարեն և ասորերեն, այսինքն, բնականաբար, տեքստերը եղել են ոչ թե հունարեն կամ ասորերեն, այլ հայերեն։ Ստացվում է՝ մի շարք նման վկայություններ կան առ այն, որ մենք ունեցել են այդ սրբազան հեթանոսական պատմությունները, տաճարներին կից արխիվները, որտեղ գրի են առնվել, հավաքվել և պահպանվել են պատմական արձանագրությունները։

Մեհենագրեր․ հնագույն հիերոգլիֆները

Մեհյանները հայոց հին հեթանոսական սրբատեղիներն են, որտեղ պահպանվել են հիերոգլիֆանման գրերով գրի առնված տեքստերը։ Մեհենագրերը հիերոգլիֆային են, Տաճարային գրեր կամ հայոց նախաքրիստոնեական գրերը․ դրանք սեպագրեր չեն, այլ գաղափարանիշեր (իդեոգրամներ)։ Նման չեն ո՛չ Միջագետքի սեպագրերին, ո՛չ էլ եգիպտական հիերոգլիֆներին։ Իսկ սրբազան արխիվները հայոց նախաքրիստոնեական տաճարների արխիվներն են։
© Photo : provided by Movsisyan's familyՀին Հայաստանի չվերծանված հիերոգլաֆիկ գրերը
Нерасшифрованная иероглифическая письменность Древней Армении - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Հին Հայաստանի չվերծանված հիերոգլաֆիկ գրերը
Ինչպես նշեցինք, Դարանաղի շրջանում է գտնվել Արամազդի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։ Չի կարելի Արամազդին շփոթել Ահուրամազդայի հետ, որին պաշտում էին Պարսկաստանում։ Ահուրամազդան եղել է պարսից աստվածը, Արամազդը՝ հայկական աստվածություն։ Այդ աստվածները նույնական չեն։
Զրադաշտականության մեջ Ահուրամազդան դուալիստական աստվածության էություններից մեկն է։ Զրադաշտականության մեջ երկու հավասարամեծ աստված կա` բարու գերագույն աստված Ահուրամազդան և չարի գերագույն աստված Ահրիմանը, նրանք հավասարազոր են։ Հայոց նախաքրիստոնեական հավատքում չարի աստված կամ չար աստված առհասարակ գոյություն չունի, դա միաստվածության առասպելաբանություն է, որտեղ Արամազդը միակ գերագույն աստվածն է։
Ի՞նչ գտան չինացիները Արարատ լեռան վրա
Արամազդի պաշտամունքի գլխավոր կենտրոնը գտնվել է Եփրատի ակունքներում`Բարձր Հայք գավառում, ներկայիս Թուրքիայի Երզնկա շրջանում, Անի-Կամախ ամրոցի մերձակայքում։ Ըստ Խորենացու՝ հենց Անի ամրոցում է գտնվել սրբազան հեթանոսական տեքստերի հսկայական արխիվը, որտեղ պահպանվել են հայոց պատմության մասին ձեռագրերը։
© Photo : provided by Movsisyan's familyԱրտակ Մովսիսյանը Եփրատի ֆոնին, Անի-Կամախի շրջանում
Артак Мовсисян на фоне Ефрата в районе Ани-Камаха - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Արտակ Մովսիսյանը Եփրատի ֆոնին, Անի-Կամախի շրջանում
Բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ խոսելով Անի ամրոցի մասին` մենք նկատի չունենք Արաքսի ափին գտնվող Անի քաղաքը։ Խոսքը մայրաքաղաք Անիի մասին չէ, այդ պատճառով էլ ընդգծում ենք՝ Դարանաղյաց Անի, Երզնկայի շրջան, Եփրատ գետի ակունքներում, Էրզրումի մերձակայքում, ժամանակակից Թուրքիայի տարածքում։
Հսկաների մասին առասպելները հեքիաթներ չեն. ի՞նչ են պատմում Հայաստանում գտնված ոսկորները
Լրահոս
0