https://arm.sputniknews.ru/20211015/mikvojann-amen-inch-arec-3rd-hamashkharhajiny-kankhelu-hamar-bajc-veracel-e-vtangy-34335642.html
Միկոյանն ամեն ինչ արեց 3–րդ համաշխարհայինը կանխելու համար, բայց վերացե՞լ է վտանգը
Միկոյանն ամեն ինչ արեց 3–րդ համաշխարհայինը կանխելու համար, բայց վերացե՞լ է վտանգը
Sputnik Արմենիա
Եկեք անկեղծ լինենք։ 2–րդ աշխարհամարտից հետո պայթյունավտանգ իրավիճակներ մարդկությունը շատ է տեսել, բայց, մասնագետների համոզմամբ, 3–րդ պատերազմի բռնկմանը ամենից... 15.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-15T22:17+0400
2021-10-15T22:17+0400
2021-10-15T22:17+0400
խսհմ
պատերազմ
երկրորդ համաշխարհային պատերազմ
իոսիֆ ստալին
անաստաս միկոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/877/55/8775569_0:0:3000:1688_1920x0_80_0_0_1202fb2d4bcb549bc8cba25ec56fc202.jpg
Միկոյանն ամեն ինչ արեց երրորդ համաշխարհայինը կանխելու համար՝ բայց վերացե՞լ է նոր աշխարհամարտի վտանգը
Sputnik Արմենիա
Միկոյանն ամեն ինչ արեց երրորդ համաշխարհայինը կանխելու համար՝ բայց վերացե՞լ է նոր աշխարհամարտի վտանգը
Երկու գերտերություններին՝ Խորհրդային Միությանը և Միացյալ Նահանգներին, ի վերջո հաջողվեց կանխել վատթարագույնը, բայց պարզվեց, որ միջուկային զենքի դուրսբերմանը Կուբայից՝ խիստ ընդդիմանում է հենց այդ երկրի ղեկավարությունը։Բա ի՞նչ եք ուզում՝ ախր միջուկային ռումբ ունենալը չափազանց գայթակղիչ է։ Բոլորովին այլ աչքով են քեզ նայում։Իրականում ճգնաժամը հաջողվեց լիովին վերացնել միայն այն բանից հետո, երբ Հավանա եկավ ԽՍՀՄ-ում երկրորդ դեմքը համարվող Անաստաս Միկոյանը և համոզեց Ֆիդել Կաստրոյին, որ համաշխարհային կրակի հետ է խաղում։Առաքելությունը շատ մեծ հաջողություն էր ողջ աշխարհի համար, քանզի «Սովետը» ոչ միայն անարգել դուրս բերեց միջուկային հրթիռները Ազատության կղզուց, այլև հասկացավ՝ ատոմային զենքը երրորդ երկրին փոխանցելը պարզապես օրհասական հետևանքներ կարող է ունենալ։Դրանից հետո Մոսկվան երբեք միջուկային զենք չի տրամադրել որևէ պետության։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ շառից հեռու։Սակայն երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը կախված մնաց մարդկության գլխին։ Երևի բոլորն են հիշում Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը. «Չգիտեմ, թե ինչ զենք է գործի դրվելու երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բայց չորրորդը նետուաղեղով է լինելու»։Միգուցե նաև հանճարեղ գիտնականի այս սարսափեցնող միտքն էր պատճառը, որ մարդիկ նույնիսկ տեղական նշանակության հակամարտություններն ընկալում են որպես երրորդ համաշխարհային պատերազմի նախերգանք։ Ընդամենը մի խորհրդանշական օրինակ բերեմ։1999 թվականի հունիսի 12-ին` Կոսովոյի պատերազմի ավարտի հաջորդ օրը, դեպի այդ վիճելի տարածքի մայրաքաղաքի՝ Պրիշտինայի օդակայան էին շտապում մի կողմից ՆԱՏՕ-ի, մյուս կողմից՝ Ռուսաստանի ստորաբաժանումները։Ո՞ւմ էր պետք կոմունիզմն առանց պաղպաղակի, կամ Միկոյանի «համով» ներդրումները ԽՍՀՄ-ումՌուսներն ավելի շուտ հասան։ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Ուեսլի Քլարքն այնքան էր զարմացած ու զայրացած, որ հրամայեց կրակ բացել ռուս զինվորականների վրա։ Բայց կատարվեց անսպասելին՝ բրիտանական զորամիավորման ղեկավար գեներալ Մայք Ջեքսոնը պատասխանեց Ուեսլի Քլարքին. «Չե′մ կատարի Ձեր հրամանը։ Ես պատրաստ չեմ երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել հանուն Ձեզ»։Քաղաքագետներն ու վերլուծաբանները պարբերաբար փորձում են գուշակել, թե որ պետությունները կարող են անել այդ աղետաբեր քայլը՝ սանձազերծել երրորդ համաշխարհայինը։Վերջերս իր կանխատեսումներն է հրապարակել բրիտանական «Սան» թերթը։ Ժամանակի սղության պատճառով պարզապես համառոտ թվարկեմ։ Թայվան՝ չինացիների հնարավոր ռազմական գործողությունները այդ կղզու դեմ կարող են հակամարտության մեջ ներքաշել բազմաթիվ պետությունների։Ամենավտանգավոր ռազմական առճակատումներից մեկը Քաշմիրի պատճառով կարող է տեղի ունենալ Հնդկաստանի և Պակիստանի միջև, որոնք միջուկային զենք ունեն։Նույնը կարելի է ասել նաև Ամերիկայի և Հյուսիսային Կորեայի մասին։ Մեզ համար մխիթարականն այն է, որ մասնագետները հիմնականում համակարծիք են՝ թեև կրակոցները հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես տեսնում ենք, չեն դադարում, Արցախի պատճառով երրորդ համաշխահային պատերազմ հազիվ թե լինի։Եվ, այնուամենայնիվ, մենք՝ հայերս, բնակվելով, մեղմ ասած, խիստ անհանգիստ տարածաշրջանում և շարունակ անցնելով կիսապատերազմական վիճակից դեպի պատերազմական և հակառակը, երևի թե շատ ավելի խորը պիտի ուսումնասիրեինք և վերլուծեինք այն պատճառներն ու հանգամանքները, որոնք հանգեցնում են լայնածավալ պատերազմական գործողությունների։Ֆրանսիացիները տապալեցին միապետությունը՝ է՛լ ավելի անսահմանափակ միապետություն ստանալովԻհարկե, վճռորոշ դեր կարող է խաղալ նույնիսկ պատահականությունը, ինչպես հաճախ է եղել անցած տասնամյակների ընթացքում։Օրինակ` 1979 թվականին համակարգչային խափանման պատճառով ամերիկացիներն արդեն համոզված են եղել, որ Խորհրդային Միությունը զանգվածային միջուկային հարձակում է ձեռնարկել։ Կամ, այսպես կոչված, «Պետրովի միջադեպը», երբ խորհրդային նախազգուշացման համակարգը հստակ ցույց էր տալիս, որ ամերիկացիները միջուկային մարտագլխիկներով բազմաթիվ հրթիռներ են արձակել, սակայն ռուս սպա Ստանիսլավ Պետրովը կարողացել էր կանխել պատասխան հարվածը՝ ապացուցելով հրամանատարությանը, որ դա կեղծ ահազանգ էր։Ասում են՝ հաշված րոպեներ էին մնում մինչև երրորդ համաշխարհային պատերազմը։Բայց ամենից հաճախ պատերազմները սանձազերծում են այն պետությունները, որոնք նախահարձակ են լինում, քանզի մտավախություն ունեն, որ հակառակորդ համարվող երկիրը շատ է ուժեղանում։Համաձայնե′ք՝ ավելորդ չէ այս մասին խորհել ամեն անգամ, երբ հպարտորեն պնդում ես, թե տարածաշրջանի ամենակազմակերպված երկիրն ես, կամ քո բանակը ամենամարտունակն է ողջ տարածաշրջանում։Նահանջի տեղ չկա, վտանգ ես զգում, պիտի առաջինը հարձակվես, կամ Իսրայելի հաղթանակի բանաձևըՄիգուցե արժե մի պահ մտածել՝ իսկ արդյո՞ք ամենակազմակերպվածն եմ, իսկ արդյո՞ք ամենամարտունակն եմ։
https://arm.sputniknews.ru/20211012/sahmanadrakan-hanraqven-kprki-erkiry-eqsperimentneri-erkir-hajastans-34221840.html
https://arm.sputniknews.ru/20210928/mi-hangamanq-chein-kankhatesel-adrbejanin-ognelvov-haghtelturqian-inqn-iren-vatutjun-arec-33724551.html
https://arm.sputniknews.ru/20210729/mer-partutyan-dary-pordzic-daseren-qaxum-gerterutyunnery-isk-inchenq-anum-menq-28480370.html
խսհմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/877/55/8775569_225:0:2828:1952_1920x0_80_0_0_31387956251fc6f4ae7e7bc106de7dc8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
խսհմ, պատերազմ, երկրորդ համաշխարհային պատերազմ, իոսիֆ ստալին, անաստաս միկոյան
խսհմ, պատերազմ, երկրորդ համաշխարհային պատերազմ, իոսիֆ ստալին, անաստաս միկոյան
Միկոյանն ամեն ինչ արեց 3–րդ համաշխարհայինը կանխելու համար, բայց վերացե՞լ է վտանգը
Եկեք անկեղծ լինենք։ 2–րդ աշխարհամարտից հետո պայթյունավտանգ իրավիճակներ մարդկությունը շատ է տեսել, բայց, մասնագետների համոզմամբ, 3–րդ պատերազմի բռնկմանը ամենից մոտ է եղել 1962 թ հենց աշնանային այս օրերին՝ հոկտեմբերի կեսերին, երբ սկսվեց, այսպես կոչված, Կարիբյան ճգնաժամը։
Երկու գերտերություններին՝ Խորհրդային Միությանը և Միացյալ Նահանգներին, ի վերջո հաջողվեց կանխել վատթարագույնը, բայց պարզվեց, որ միջուկային զենքի դուրսբերմանը Կուբայից՝ խիստ ընդդիմանում է հենց այդ երկրի ղեկավարությունը։
Բա ի՞նչ եք ուզում՝ ախր միջուկային ռումբ ունենալը չափազանց գայթակղիչ է։ Բոլորովին այլ աչքով են քեզ նայում։
Իրականում ճգնաժամը հաջողվեց լիովին վերացնել միայն այն բանից հետո, երբ Հավանա եկավ ԽՍՀՄ-ում երկրորդ դեմքը համարվող Անաստաս Միկոյանը և համոզեց Ֆիդել Կաստրոյին, որ համաշխարհային կրակի հետ է խաղում։
12 հոկտեմբերի 2021, 21:35
Առաքելությունը շատ մեծ հաջողություն էր ողջ աշխարհի համար, քանզի «Սովետը» ոչ միայն անարգել դուրս բերեց միջուկային հրթիռները Ազատության կղզուց, այլև հասկացավ՝ ատոմային զենքը երրորդ երկրին փոխանցելը պարզապես օրհասական հետևանքներ կարող է ունենալ։
Դրանից հետո Մոսկվան երբեք միջուկային զենք չի տրամադրել որևէ պետության։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ շառից հեռու։
Սակայն երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը կախված մնաց մարդկության գլխին։ Երևի բոլորն են հիշում Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը. «Չգիտեմ, թե ինչ զենք է գործի դրվելու երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բայց չորրորդը նետուաղեղով է լինելու»։
Միգուցե նաև հանճարեղ գիտնականի այս սարսափեցնող միտքն էր պատճառը, որ մարդիկ նույնիսկ տեղական նշանակության հակամարտություններն ընկալում են որպես երրորդ համաշխարհային պատերազմի նախերգանք։ Ընդամենը մի խորհրդանշական օրինակ բերեմ։
1999 թվականի հունիսի 12-ին` Կոսովոյի պատերազմի ավարտի հաջորդ օրը, դեպի այդ վիճելի տարածքի մայրաքաղաքի՝ Պրիշտինայի օդակայան էին շտապում մի կողմից ՆԱՏՕ-ի, մյուս կողմից՝ Ռուսաստանի ստորաբաժանումները։
Ռուսներն ավելի շուտ հասան։ ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար Ուեսլի Քլարքն այնքան էր զարմացած ու զայրացած, որ հրամայեց կրակ բացել ռուս զինվորականների վրա։ Բայց կատարվեց անսպասելին՝ բրիտանական զորամիավորման ղեկավար գեներալ Մայք Ջեքսոնը պատասխանեց Ուեսլի Քլարքին. «Չե′մ կատարի Ձեր հրամանը։ Ես պատրաստ չեմ երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել հանուն Ձեզ»։
Քաղաքագետներն ու վերլուծաբանները պարբերաբար փորձում են գուշակել, թե որ պետությունները կարող են անել այդ աղետաբեր քայլը՝ սանձազերծել երրորդ համաշխարհայինը։
28 սեպտեմբերի 2021, 21:09
Վերջերս իր կանխատեսումներն է հրապարակել բրիտանական «Սան» թերթը։ Ժամանակի սղության պատճառով պարզապես համառոտ թվարկեմ։ Թայվան՝ չինացիների հնարավոր ռազմական գործողությունները այդ կղզու դեմ կարող են հակամարտության մեջ ներքաշել բազմաթիվ պետությունների։
Ամենավտանգավոր ռազմական առճակատումներից մեկը Քաշմիրի պատճառով կարող է տեղի ունենալ Հնդկաստանի և Պակիստանի միջև, որոնք միջուկային զենք ունեն։
Նույնը կարելի է ասել նաև Ամերիկայի և Հյուսիսային Կորեայի մասին։ Մեզ համար մխիթարականն այն է, որ մասնագետները հիմնականում համակարծիք են՝ թեև կրակոցները հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես տեսնում ենք, չեն դադարում, Արցախի պատճառով երրորդ համաշխահային պատերազմ հազիվ թե լինի։
Եվ, այնուամենայնիվ, մենք՝ հայերս, բնակվելով, մեղմ ասած, խիստ անհանգիստ տարածաշրջանում և շարունակ անցնելով կիսապատերազմական վիճակից դեպի պատերազմական և հակառակը, երևի թե շատ ավելի խորը պիտի ուսումնասիրեինք և վերլուծեինք այն պատճառներն ու հանգամանքները, որոնք հանգեցնում են լայնածավալ պատերազմական գործողությունների։
Իհարկե, վճռորոշ դեր կարող է խաղալ նույնիսկ պատահականությունը, ինչպես հաճախ է եղել անցած տասնամյակների ընթացքում։
Օրինակ` 1979 թվականին համակարգչային խափանման պատճառով ամերիկացիներն արդեն համոզված են եղել, որ Խորհրդային Միությունը զանգվածային միջուկային հարձակում է ձեռնարկել։ Կամ, այսպես կոչված, «Պետրովի միջադեպը», երբ խորհրդային նախազգուշացման համակարգը հստակ ցույց էր տալիս, որ ամերիկացիները միջուկային մարտագլխիկներով բազմաթիվ հրթիռներ են արձակել, սակայն ռուս սպա Ստանիսլավ Պետրովը կարողացել էր կանխել պատասխան հարվածը՝ ապացուցելով հրամանատարությանը, որ դա կեղծ ահազանգ էր։
Ասում են՝ հաշված րոպեներ էին մնում մինչև երրորդ համաշխարհային պատերազմը։
Բայց ամենից հաճախ պատերազմները սանձազերծում են այն պետությունները, որոնք նախահարձակ են լինում, քանզի մտավախություն ունեն, որ հակառակորդ համարվող երկիրը շատ է ուժեղանում։
Համաձայնե′ք՝ ավելորդ չէ այս մասին խորհել ամեն անգամ, երբ հպարտորեն պնդում ես, թե տարածաշրջանի ամենակազմակերպված երկիրն ես, կամ քո բանակը ամենամարտունակն է ողջ տարածաշրջանում։
Միգուցե արժե մի պահ մտածել՝ իսկ արդյո՞ք ամենակազմակերպվածն եմ, իսկ արդյո՞ք ամենամարտունակն եմ։