00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:14
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի հանգամանք չէին կանխատեսել. Ադրբեջանին օգնելով հաղթել`Թուրքիան ինքն իրեն վատություն արեց

© AFP 2024 / Adem AltanՌեջեփ Էրդողան, Իլհամ Ալիև
Ռեջեփ Էրդողան, Իլհամ Ալիև - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Ռեջեփ Էրդողան, Իլհամ Ալիև. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Երբ ասում ենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը պատերազմ սկսեց հայերի դեմ, մոռանում ենք, որ ոչ թե Բաքվից, այլ Անկարայից կարող էին հնչել վճռորոշ բառերը. «Ժամանակն է, ամեն ինչ պատրաստ է լայնածավալ հարձակումը կատարյալ հաջողությամբ պսակելու համար»։
«Մեծ եղբայրը» «փոքր եղբոր» հաղթանակն ապահովելով թուլացրեց իր կախվածությունը
Եթե նույնիսկ էդպես է եղել, թուրքերը, բնականաբար, երբեք չեն խոստովանի, որ հենց իրենք են դրդել Ադրբեջանին սկսելու մի քանի շաբաթ տևած ռազմական գործողությունները, որոնք կտրուկ փոխեցին 30 տարի շարունակ տիրող իրադրությունը տարածաշրջանում և որոնք աղետալի էին հայերի համար։ Երևի միայն մի հանգամանք չէին կանխատեսել թուրքերը՝ այն, որ ողջ Արցախը գրավելու ու երևի նաև այն ոչնչացնելու ծրագիրը մինչև վերջ հասցնելու ճանապարհին կհայտնվեն ռուսաստանցի խաղաղապահները։
Բայց քանի որ ռուսները եկան, ուրեմն նրանց հետ էլ պետք է խոսել։ Վաղը Սև ծովի ափին Ռեջեփ Էրդողանը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ ու, ըստ երեւույթին, նաև Արցախի մասին կխոսի։
Շուշի տանող ճանապարհին. 14 նոյեմբերի - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Տարի, որը շատ բան փոխեց. Արցախում 44-օրյա պատերազմի որոշ արդյունքների ու հետևանքների մասին
Վերլուծաբանները փաստում են, որ Ռուսաստանը միշտ էլ մեծ վերապահումներով էր վերաբերվում Թուրքիայի շարունակական փորձերին՝ էական դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Հիմա էլ մասնագետներից առնվազն մեկը՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ամուր Հաջիևը, ենթադրություն է անում, որ ռուսաստանյան կողմը կարող է Սոչիում իր մտահոգությունը հայտնել, որ այս ամիս Լաչինի մոտակայքում կայացել են համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ։
«Այդ զորավարժությունները Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ այնքան էլ չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան ուժերի ներկայության վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածություններին», - կարծիք է հայտնում մոսկվացի փորձագետը։

Ի դեպ, Իլհամ Ալիևին ամենեւին դուր չի գալիս, որ Իրանն էլ զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի սահմանների մոտ։ Այսինքն` բավական հետաքրքիր պատկեր է ստացվում՝ երբ իմ սահմանների մոտ են զորավարժություններ անցկացնում, բոլորովին լավ չի, բայց երբ ես եմ նույնը անում այն տարածքների մոտ, որոնք ռուսաստանցիներն են հսկում, միանգամայն նորմալ է։

Ռեջեփ Էրդողանի համար սա, իհարկե, մեծ պրոբլեմ չէ՝ պարզ է, որ այսպես կոչված, ազատագրված տարածքներում համատեղ զորավարժությունների անցկացումը զուտ ցուցադրական գործողություն էր, այսուհետ նույն զորավարժությունները կարելի է կազմակերպել Արցախից ավելի հեռու՝ ռուսների դժգոհությունը չխորացնելու համար։ Եվ ի դեպ, գիտեի՞ք արդյոք, որ բացի ռուսաստանցի խաղաղապահներից հրադադարի պահպանմանը հետևում է նաև այսպես կոչված Ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնը` Ադրբեջանի տարածքում՝ շփման գծի մոտակայքում։
Դրա շուրջ, ԲիԲիՍի-ի վկայությամբ, երկարատեւ բարդ բանակցություններ են ընթացել, սակայն ի վերջո էստեղ էլ թուրքերի գործունեության ոլորտը խիստ սահմանափակվել է. դիտարկումն իրականացվում է միմիայն անօդաչու թռչող սարքերի միջոցով, այնինչ աշխատակիցներից որևէ մեկը չի լքում կենտրոնը։
80 քաղաքացիական զոհերից 68-ը տղամարդիկ են, 12-ը կանայք. մեկը մահացել է Ադրբեջանի բանտում
Տարիներ շարունակ հաջողությամբ չեն պսակվել նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությունում տեղ զբաղեցնելու՝ Թուրքիայի ջանքերը։ Իսկ այժմ էլ ընդհանրապես դժվար թե որևէ մեկը հստակ պատասխան տա՝ այդ խումբը մինչև հիմա կա՞, թե՞ ընդմիշտ անցել է պատմության գիրկը` այդպես էլ չլուծելով բացարձակ ոչ մի հարց։
Անցած տարվա պատերազմը ևս մի իրավիճակ փոխեց։ Առաջին հայացքից այդ էական փոփոխությունը կարող է պարադոքսալ թվալ՝ Թուրքիան ամեն ինչ արեց Ադրբեջանի հաղթանակն ապահովելու համար ու դրանով իսկ թուլացրեց իր կախվածությունն Ադրբեջանից։ Այո, իրոք մի քիչ տարօրինակ է հնչում, բայց եկեք հիշենք հայ-թուրքական մերձեցման նախորդ փորձը՝ Ցյուրիխյան արձանագրություններ, ֆուտբոլային դիվանագիտություն և այլն։ Շատերն են համոզված՝ Թուրքիայի այն ժամանակվա ղեկավարությունն անկեղծորեն ցանկանում էր բարելավել հարաբերությունները Երևանի հետ, բայց անսպասելիորեն հանդիպեց Ադրբեջանի շատ կոշտ անհամաձայնությանն ու դիմադրությանը։
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2021
Հայ-թուրքական մերձեցման հերթական փորձն ու Էրդողանի մեծ ախորժակը
Բաքվում վրդովված էին՝ ինչպե՞ս թե, մեր հողերը գրավված են հայերի կողմից, իսկ մեր մեծ եղբայրը «սիլի-բիլի» է անում նրանց հետ՝ փոխանակ օգնի վերադարձնել մեր տարածքները։ Ու նաև Բաքվի այս կոշտ դիրքորոշման պատճառով զուր անցան Հայաստանին և Թուրքիային հաշտեցնելու՝ Հիլարի Քլինթոնի ջանքերը։ Հիմա Բաքուն պետք է որ գոհ լինի՝ մեծ եղբայրը, միջազգային դիտորդների կարծիքով, ապահովեց հայերի նկատմամբ հաղթանակը, որը առանց Անկարայի մասնակցության, ամենայն հավանականությամբ, կարող էր նաև պարտության վերածվել։
Լրահոս
0