https://arm.sputniknews.ru/20211015/inchpes-hhn-karvogh-e-spasarkel-ir-shahery-qaghaqagety-taratsashrjanajin-zargacumneri-masin-34280583.html
Ինչպես ՀՀ–ն կարող է սպասարկել իր շահերը. քաղաքագետը` տարածաշրջանային զարգացումների մասին
Ինչպես ՀՀ–ն կարող է սպասարկել իր շահերը. քաղաքագետը` տարածաշրջանային զարգացումների մասին
Sputnik Արմենիա
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներին, շահառու... 15.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-15T22:49+0400
2021-10-15T22:49+0400
2021-10-15T22:53+0400
հայաստան
տարածաշրջան
ապաշրջափակում
ռադիո
իրանի իսլամական հանրապետություն
քաղաքագետ
ստեփան դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0e/34276570_0:0:1600:900_1920x0_80_0_0_2cdb1b8d2e75729f0adc0e836e126c6f.jpg
Նոր համաձայնագիր դեռ երկար ժամանակ չի լինի, որովհետև մեր տարածաշրջանում խաղացողների, շահառուների քանակն է շատացել, որոնց շահերը տարբեր են, քանի որ կոմունիկացիաներին առնչվող հարցերն ունեն աշխարհաքաղաքական և տնտեսական մեծ նշանակություն։ Խոսելով տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին` Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։Նրա կարծիքով` ՀՀ-ն սուբյեկտից վերածվել է օբյեկտի, արդյունավետորեն չի կարողանում պաշտպանել իր սահմանները, իսկ խնդիրների առկայության դեպքում դիմում է Ռուսաստանին։Չնայած այդ հանգամանքին` դիվանագիտական ներուժ դեռ կա,ինչի հիմքը տարբեր երկրների հակասություններն են, որոնց վրա խաղալով Հայաստանը կարող է որոշ չափով սպասարկել իր շահերը։«Գերտերությունները մեր տարածաշրջանում շահագրգռված են տարանցիկ կապուղիների անխափան շահագործմամբ, և այստեղ հարցն այն է, թե կոնկրետ ինչ կապուղիներ կլինեն, ով և ինչպես կվերահսկի այդ կապուղիները։ Հայաստանը հայտնվել է ֆունդամենտալ կարգավիճակում, որն իր մեջ պարունակում է ինչպես վտանգներ, այնպես էլ դիվիդենտներ։ Հետևաբար` քաղաքական, դիվանագիտական առումով ճիշտ չկողմնորոշվելը, լարախաղացի քաղաքականություն վարելը վտանգավոր է»,– նշեց քաղաքագետը։Դանիելյանի պնդմամբ` առաջին հերթին պետք է հստակ արձանագրվեն շահերը, դրանից հետո անհրաժեշտ է միանալ ճիշտ դաշինքի, որի գործունեությունը համահունչ կլինի մեր շահերին ու անվտանգությանը։ՀՀ–ն ու Իրանը «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության մասին համաձայնագիր կստորագրեն. ՄիրզոյանԸստ նրա` պետք է խուսափել այնպիսի իրավիճակից, երբ պահպանվում է տարածքային ամբողջականությունը, սակայն տարածքի վերահսկողությունն իրականացվում է այլ երկրների կողմից։Քաղաքագետի դիտարկմամբ` ցանկացած պարագայում երկրների առջև բացվում են նոր հնարավորություններ, պարզապես կառավարությունը պետք է ճիշտ օգտագործի այդ հնարավորությունները և դրանց շուրջ համախմբի հասարակությանը։
https://arm.sputniknews.ru/20210921/aveli-shat-sparnaliqner-hajastani-hamar-qan-ogut-tntesagety-apashrjapakman-masin-33507687.html
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0e/34276570_141:0:1341:900_1920x0_80_0_0_72cce37cb99795a6490c34d07fa89c30.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տարածաշրջան , ապաշրջափակում, իրանի իսլամական հանրապետություն, քաղաքագետ, ստեփան դանիելյան
հայաստան, տարածաշրջան , ապաշրջափակում, իրանի իսլամական հանրապետություն, քաղաքագետ, ստեփան դանիելյան
Ինչպես ՀՀ–ն կարող է սպասարկել իր շահերը. քաղաքագետը` տարածաշրջանային զարգացումների մասին
22:49 15.10.2021 (Թարմացված է: 22:53 15.10.2021) Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներին, շահառու երկրների միջև առկա հակասություններին և ընդհանուր համապատկերում Հայաստանի վարքագծին։
Նոր համաձայնագիր դեռ երկար ժամանակ չի լինի, որովհետև մեր տարածաշրջանում խաղացողների, շահառուների քանակն է շատացել, որոնց շահերը տարբեր են, քանի որ կոմունիկացիաներին առնչվող հարցերն ունեն աշխարհաքաղաքական և տնտեսական մեծ նշանակություն։ Խոսելով տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին`
Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա կարծիքով` ՀՀ-ն սուբյեկտից վերածվել է օբյեկտի, արդյունավետորեն չի կարողանում պաշտպանել իր սահմանները, իսկ խնդիրների առկայության դեպքում դիմում է Ռուսաստանին։
Չնայած այդ հանգամանքին` դիվանագիտական ներուժ դեռ կա,ինչի հիմքը տարբեր երկրների հակասություններն են, որոնց վրա խաղալով Հայաստանը կարող է որոշ չափով սպասարկել իր շահերը։
21 սեպտեմբերի 2021, 22:08
«Գերտերությունները մեր տարածաշրջանում շահագրգռված են տարանցիկ կապուղիների անխափան շահագործմամբ, և այստեղ հարցն այն է, թե կոնկրետ ինչ կապուղիներ կլինեն, ով և ինչպես կվերահսկի այդ կապուղիները։ Հայաստանը հայտնվել է ֆունդամենտալ կարգավիճակում, որն իր մեջ պարունակում է ինչպես վտանգներ, այնպես էլ դիվիդենտներ։ Հետևաբար` քաղաքական, դիվանագիտական առումով ճիշտ չկողմնորոշվելը, լարախաղացի քաղաքականություն վարելը վտանգավոր է»,– նշեց քաղաքագետը։
Դանիելյանի պնդմամբ` առաջին հերթին պետք է հստակ արձանագրվեն շահերը, դրանից հետո անհրաժեշտ է միանալ ճիշտ դաշինքի, որի գործունեությունը համահունչ կլինի մեր շահերին ու անվտանգությանը։
Ըստ նրա` պետք է խուսափել այնպիսի իրավիճակից, երբ պահպանվում է տարածքային ամբողջականությունը, սակայն տարածքի վերահսկողությունն իրականացվում է այլ երկրների կողմից։
Քաղաքագետի դիտարկմամբ` ցանկացած պարագայում երկրների առջև բացվում են նոր հնարավորություններ, պարզապես կառավարությունը պետք է ճիշտ օգտագործի այդ հնարավորությունները և դրանց շուրջ համախմբի հասարակությանը։