https://arm.sputniknews.ru/20210921/aveli-shat-sparnaliqner-hajastani-hamar-qan-ogut-tntesagety-apashrjapakman-masin-33507687.html
Ավելի շատ սպառնալիքներ Հայաստանի համար, քան օգուտ. տնտեսագետը` ապաշրջափակման մասին
Ավելի շատ սպառնալիքներ Հայաստանի համար, քան օգուտ. տնտեսագետը` ապաշրջափակման մասին
Sputnik Արմենիա
Տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է անվտանգային այն կարևոր գնի մասին, որ Հայաստանը պատրաստվում վճարել տնտեսական ապաշրջափակման դիմաց։ 21.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-21T22:08+0400
2021-09-21T22:08+0400
2021-09-21T22:08+0400
ռադիո
հայաստան
տարածաշրջան
թուրքիա
ադրբեջան
ռադիո
ապաշրջափակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/15/33494788_0:0:640:361_1920x0_80_0_0_5e1e991a6d8332fc527534f3105bd559.jpg
30%-անոց ՀՆԱ-ի աճ` անվտանգային սպառնալիքների դիմաց. տնտեսագետի կանխատեսումները
Sputnik Արմենիա
30%-անոց ՀՆԱ-ի աճ` անվտանգային սպառնալիքների դիմաց. տնտեսագետի կանխատեսումները
Տնտեսության զարգացման հեռանկարների ու տնտեսական աճի հարցում կանխատեսումներ անելիս ՀՀ էկոնոմիկայի նախարարն ավելի շատ առաջնորդվում է լավատեսական, քան իրատեսական սցենարներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը։Նա հիշեցնում է Վահան Քերոբյանի երկնիշ տնտեսական աճի մասին կանխատեսումները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան։Տնտեսագետը մտավախություն ունի, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում երկու տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ –ն 30% -ով ավելացնելու կանխատեսումներն էլ չիրականանան:Ինչ խոսք, ճանապարհների ապաշրջափակման արդյունքում մեր հիմնական առևտրային գործընկերների` Ռուսաստանի և Իրանի հետ բեռնափոխադրումներն ավելի մատչելի կդառնան, ինչն էլ կնպաստի ՀՆԱ-ի ավելացմանն ու տնտեսական աճին։ Սակայն շատ կարևոր է, թե ինչ գին ենք վճարելու այդ ապաշրջափակման դիմաց և անվտանգային ինչպիսի խնդիրների ենք բախվելու։«Ապաշրջափակումը կամ կապուղիների բացումը պետք լինի ինչ-որ մի բանի դիմաց և այն, ինչ իրենք ակնկալում են ստանալ Հայաստանի համար ավելի լուրջ սպառնալիքներ է պարունակում և մի քանի անգամ գերազանցում է այն օգուտները, որոնք մենք ակնկալում ենք ստանալ։ Բացի այդ` չեմ կարծում, թե մասնավորապես Ադրբեջանի տարածքով մենք կկարողանանք ունենալ անվտանգ տրանսպորտային հաղորդակցություն»,- ասաց Քթոյանը։Տնտեսագետը որպես ասվածի հիմնավորում հիշում ու հիշեցնում է 80-ականների վերջերն և 90-ականների սկիզբը, երբ երկրաշարժից տուժած ընտանիքներին համար նախատեսված բեռները, որոնք տեղափոխվում էին Ադրբեջանի տարածքով, տեղ էին հասնում հիմնականում թալանված վիճակում։Հայաստանը երկաթուղային կապ պետք է ստանա Իրանի հետ, այլապես ապաշրջափակում պետք չէ. ՍարգսյանՀիշեցնենք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ` սեպտեմբերի 20-ին Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաղորդակցությունների ապաշրջափակումը կօգնի երկու տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ –ն ավելացնել 30 % -ով:Քերոբյանի խոսքով` Երևանի նպատակն է ապաշրջափակման բանակցությունները ողջամիտ ավարտին հասցնել` հաշվի առնելով հայկական կողմի շահերը:
https://arm.sputniknews.ru/20210916/da-shat-hesht-che-adrbejann-nvor-khndirner-e-steghtsum-qervobjany-gvoriskapan-tshanaparhi-masin-33322651.html
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/15/33494788_61:0:600:404_1920x0_80_0_0_13b6b470d4e89c9965c47c5e976fb49f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տարածաշրջան , թուրքիա, ադրբեջան, ռադիո, ապաշրջափակում
հայաստան, տարածաշրջան , թուրքիա, ադրբեջան, ռադիո, ապաշրջափակում
Ավելի շատ սպառնալիքներ Հայաստանի համար, քան օգուտ. տնտեսագետը` ապաշրջափակման մասին
Տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է անվտանգային այն կարևոր գնի մասին, որ Հայաստանը պատրաստվում վճարել տնտեսական ապաշրջափակման դիմաց։
Տնտեսության զարգացման հեռանկարների ու տնտեսական աճի հարցում կանխատեսումներ անելիս ՀՀ էկոնոմիկայի նախարարն ավելի շատ առաջնորդվում է լավատեսական, քան իրատեսական սցենարներով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը։
Նա հիշեցնում է Վահան Քերոբյանի երկնիշ տնտեսական աճի մասին կանխատեսումները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան։
16 սեպտեմբերի 2021, 12:34
Տնտեսագետը մտավախություն ունի, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում երկու տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ –ն 30% -ով ավելացնելու կանխատեսումներն էլ չիրականանան:
Ինչ խոսք, ճանապարհների ապաշրջափակման արդյունքում մեր հիմնական առևտրային գործընկերների` Ռուսաստանի և Իրանի հետ բեռնափոխադրումներն ավելի մատչելի կդառնան, ինչն էլ կնպաստի ՀՆԱ-ի ավելացմանն ու տնտեսական աճին։ Սակայն շատ կարևոր է, թե ինչ գին ենք վճարելու այդ ապաշրջափակման դիմաց և անվտանգային ինչպիսի խնդիրների ենք բախվելու։
Չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն պատրաստվում հենց այնպես այդ ճանապարհներն ու կապուղիներն ընծայել Հայաստանին։
«Ապաշրջափակումը կամ կապուղիների բացումը պետք լինի ինչ-որ մի բանի դիմաց և այն, ինչ իրենք ակնկալում են ստանալ Հայաստանի համար ավելի լուրջ սպառնալիքներ է պարունակում և մի քանի անգամ գերազանցում է այն օգուտները, որոնք մենք ակնկալում ենք ստանալ։ Բացի այդ` չեմ կարծում, թե մասնավորապես Ադրբեջանի տարածքով մենք կկարողանանք ունենալ անվտանգ տրանսպորտային հաղորդակցություն»,- ասաց Քթոյանը։
Տնտեսագետը որպես ասվածի հիմնավորում հիշում ու հիշեցնում է 80-ականների վերջերն և 90-ականների սկիզբը, երբ երկրաշարժից տուժած ընտանիքներին համար նախատեսված բեռները, որոնք տեղափոխվում էին Ադրբեջանի տարածքով, տեղ էին հասնում հիմնականում թալանված վիճակում։
Հիշեցնենք, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարար
Վահան Քերոբյանը երեկ` սեպտեմբերի 20-ին Երևանում հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաղորդակցությունների ապաշրջափակումը կօգնի երկու տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ –ն ավելացնել 30 % -ով:
Քերոբյանի խոսքով` Երևանի նպատակն է ապաշրջափակման բանակցությունները ողջամիտ ավարտին հասցնել` հաշվի առնելով հայկական կողմի շահերը: