https://arm.sputniknews.ru/20211015/hnaravvor-e-chveradarnamnvor-kharberdi-mshakujti-tunn-anvanakvochvec-grigvor-davtjani-patvin-34336947.html
Հնարավոր է` հետ չգամ․․․ Նոր Խարբերդի մշակույթի տունն անվանակոչվեց Գրիգոր Դավթյանի պատվին
Հնարավոր է` հետ չգամ․․․ Նոր Խարբերդի մշակույթի տունն անվանակոչվեց Գրիգոր Դավթյանի պատվին
Sputnik Արմենիա
Գրիգոր Դավթյանը արցախյան վերջին պատերազմի մասնակիցներից էր։ Հարազատներն անգամ չեն իմացել, որ նա մարտի դաշտում կռիվ է տալիս ու փրկում զինակից ընկերներին։... 15.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-15T19:03+0400
2021-10-15T19:03+0400
2021-10-15T19:25+0400
արցախ
հայաստան
մահ
պատերազմ
նամակ
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0f/34334830_0:77:1100:696_1920x0_80_0_0_ea94042cb7fe332b2d97cb37f18a5ed7.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի մշակույթի տունն այսօր անվանակոչվեց 44-օրյա պատերազմում զոհված խարբերդցի Գրիգոր Դավթյանի պատվին։Գրիգորի մահից մեկ տարի անց մշակույթի տան բակում տեղադրվեց պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար-ցայտաղբյուր, որի բացմանն էին եկել զոհվածների բարեկամները, ընկերներն ու համագյուղացիները։Գրիգորին ճանաչողները լավ գիտեն, որ հայրենասիրությունը նրա երակներով էր հոսում։Ընդամենը 11 տարեկանում նա ինքնուրույն որոշել էր անդամագրվել Երկրապահ կամավորականների միության` Նոր Խարբերդում գործող «Պատանի երկրապահ» խմբակին։ 2019 թվականի հունվարի 18-ին զորակոչվեց բանակ։ Կարճ ժամանակ անց նա ստացավ սերժանտի կոչում ու պարգևատրվեց «Քաջարի մարտիկ» կրծքանշանով:Գրիգորը ծառայությունը պետք է անցկացներ Սիսիանում, բայց սկսվեց պատերազմը։Նա մի քանի անգամ է հարազատներին զանգել, այն էլ` մի քանի վայրկյանով։ Տնեցիներն անգամ չեն իմացել, որ Գրիգորը մարտի դաշտում կռիվ է տալիս ու փրկում զինակից ընկերներին։«Ինձ չէր ասել, որ Սիսիանում չի։ Զանգում էր, ասում՝ 10 վայրկյանով եմ խոսելու, ժամանակ չունեմ։ Ամուսինս հեռախոսը փոխանցեց ինձ, ասեց մի երկու բառ էլ մամայի հետ խոսիր։ Ասեցի` մեռնեմ արևիդ, միայն մի բան եմ ուզում, որ ասես` դու քո տեղո՞ւմ ես։ Սիսիանի անունն էլ չտվեցի, որ չիմանան երեխուս տեղը։ Ասեց՝ հա, մամ ջան, չանհանգստանաք, ամեն ինչ լավ ա»,-պատմում է տղայի մայրը՝ Սուսաննա Դավթյանը։Նրա խոսքով՝ այդ ժամանակ որդին արդեն ավելի քան 10 օր մարտեր էր մղում Վարանդայում։Զինակից ընկերները պատմել են, որ կռվի ժամանակ Գրիգորը նույնիսկ իր «կասկայով» է ջուր հասցրել վիրավորներին։«Թեժ մարտերից մեկի ժամանակ իրեն գցել է խրամատն ու ընկերներին ուրախ–ուրախ ասել, որ երկու գնդակից է պրծել․․․ Երանի երրորդից էլ պրծներ։ Երկու օր հեռախոսը լռեց, հետո իմացանք, որ տղես զոհվել է։ Հրամանատարը մեզ ասեց, որ 7-8 ժամ առանց հանգստի իմ տղեն կռիվ է տվել թշնամու դեմ և նրանց մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ պատճառել։ Ես հպարտ եմ, բայց երբեք չէի զգացել հպարտության դառնությունը։ Ճիշտ է, երկու աղջիկ ունեմ, ամուսնացած են, հարազատներս ինձ մենակ չեն թողնում, բայց տանս սյունը կոտրվեց։ Գրիգորի տեղը դատարկությամբ է լցվել»,- ասում է մայրը։Տիկին Սուսաննան վստահ է, որ եթե անգամ որդին իր պարտքը տված լիներ հայրենիքին ու տուն վերադարձած լիներ, հենց լսեր` պատերազմ է, հաստատ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու կմեկներ առաջնագիծ, քանի որ էությամբ այդպիսին էր՝ հասնող, օգնող, ընկերասեր։Տղայի զինակից ընկերները պատմում են, որ Գրիգորը չի վախեցել ԱԹՍ-ների հարվածներից ու ամեն կերպ ընկերներին օգնության է հասել, պետք եղած ժամանակ միայնակ դիրք է պահել, մինչև ընկերներն օգնության հասնեն․․․Թշնամուն արհամարհական ժպիտ թողեց․ Գևորգը հաղթել էր թշնամուն՝ պահել էր ՇուշինԳրիգորն ընկերուհի ուներ, ուզում էր բանակից հետո ամուսնանալ, բայց պատերազմի ընթացքում հասկացել է, որ գուցե չվերադառնա։Մորաքրոջ՝ Գեղանուշ Ներսիսյանի խոսքով՝ Գրիգորը վերջին նամակն է գրել սիրած աղջկան, որից անհնար է չհուզվել։«Հնարավոր է` ես չվերադառնամ, բայց հիշիր, որ ուզում եմ քեզ երջանիկ տեսնել»,- գրել է տղան։«Ինքը սաղիս տուն բերեց, բայց հետ չեկավ»․ կապիտան Անվախ Աշոտին տանը դեռ սպասում ենԳրիգորը զոհվել է հոկտեմբերի 15-ին Վարանդայում։ Ընկերները կարողացել են թշնամու կրակի տակից հանել նրա մարմինն ու տալ ծնողներին։Երբ գրպանի պարունակությունը տվել են ծնողներին, դրանց մեջ նաև երկտող է եղել։ Տղայի քույրը՝ Լուսինեն, պատմում է` երբ եղբայրն արձակուրդ է եկել, արդեն իմացել են, որ մյուս քույրը երեխա է ունենալու։ Ապագա մայրիկը եղբորը անակնկալ է արել, թղթի վրա գրել սպասված լուրն ու տվել նրան. «Ամենալավ քեռի։ Ախպերս, քեռի ես դառնալու»․․․Գրիգորը մինչև վերջին շունչը սրբորեն պահել է այդ թուղթը։Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Գրիգոր Դավթյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:«Եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել»․ Սամվելի սիրած աղջիկը կռվից հետո գիրք գրեց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Աստղիկ Սուքիասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2218/77/22187743_323:82:810:569_100x100_80_0_0_1ae5741b96c37e4496d98b3ca43a996a.jpg
Աստղիկ Սուքիասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2218/77/22187743_323:82:810:569_100x100_80_0_0_1ae5741b96c37e4496d98b3ca43a996a.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0f/34334830_35:0:1066:773_1920x0_80_0_0_f3cd13415f3899da02ac7392dffa0a80.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Աստղիկ Սուքիասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2218/77/22187743_323:82:810:569_100x100_80_0_0_1ae5741b96c37e4496d98b3ca43a996a.jpg
արցախ, հայաստան, մահ, պատերազմ, նամակ, զինծառայող
արցախ, հայաստան, մահ, պատերազմ, նամակ, զինծառայող
Հնարավոր է` հետ չգամ․․․ Նոր Խարբերդի մշակույթի տունն անվանակոչվեց Գրիգոր Դավթյանի պատվին
19:03 15.10.2021 (Թարմացված է: 19:25 15.10.2021) Գրիգոր Դավթյանը արցախյան վերջին պատերազմի մասնակիցներից էր։ Հարազատներն անգամ չեն իմացել, որ նա մարտի դաշտում կռիվ է տալիս ու փրկում զինակից ընկերներին։ Կարծում էին, որ նա դեռ Սիսիանում է։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի մշակույթի տունն այսօր անվանակոչվեց 44-օրյա պատերազմում զոհված խարբերդցի Գրիգոր Դավթյանի պատվին։
Գրիգորի մահից մեկ տարի անց մշակույթի տան բակում տեղադրվեց պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքար-ցայտաղբյուր, որի բացմանն էին եկել զոհվածների բարեկամները, ընկերներն ու համագյուղացիները։
Գրիգորին ճանաչողները լավ գիտեն, որ հայրենասիրությունը նրա երակներով էր հոսում։
Ընդամենը 11 տարեկանում նա ինքնուրույն որոշել էր անդամագրվել Երկրապահ կամավորականների միության` Նոր Խարբերդում գործող «Պատանի երկրապահ» խմբակին։ 2019 թվականի հունվարի 18-ին զորակոչվեց բանակ։ Կարճ ժամանակ անց նա ստացավ սերժանտի կոչում ու պարգևատրվեց «Քաջարի մարտիկ» կրծքանշանով:
Գրիգորը ծառայությունը պետք է անցկացներ Սիսիանում, բայց սկսվեց պատերազմը։
Նա մի քանի անգամ է հարազատներին զանգել, այն էլ` մի քանի վայրկյանով։ Տնեցիներն անգամ չեն իմացել, որ Գրիգորը մարտի դաշտում կռիվ է տալիս ու փրկում զինակից ընկերներին։
«Ինձ չէր ասել, որ Սիսիանում չի։ Զանգում էր, ասում՝ 10 վայրկյանով եմ խոսելու, ժամանակ չունեմ։ Ամուսինս հեռախոսը փոխանցեց ինձ, ասեց մի երկու բառ էլ մամայի հետ խոսիր։ Ասեցի` մեռնեմ արևիդ, միայն մի բան եմ ուզում, որ ասես` դու քո տեղո՞ւմ ես։ Սիսիանի անունն էլ չտվեցի, որ չիմանան երեխուս տեղը։ Ասեց՝ հա, մամ ջան, չանհանգստանաք, ամեն ինչ լավ ա»,-պատմում է տղայի մայրը՝ Սուսաննա Դավթյանը։
Նրա խոսքով՝ այդ ժամանակ որդին արդեն ավելի քան 10 օր մարտեր էր մղում Վարանդայում։
Զինակից ընկերները պատմել են, որ կռվի ժամանակ Գրիգորը նույնիսկ իր «կասկայով» է ջուր հասցրել վիրավորներին։
«Թեժ մարտերից մեկի ժամանակ իրեն գցել է խրամատն ու ընկերներին ուրախ–ուրախ ասել, որ երկու գնդակից է պրծել․․․ Երանի երրորդից էլ պրծներ։ Երկու օր հեռախոսը լռեց, հետո իմացանք, որ տղես զոհվել է։ Հրամանատարը մեզ ասեց, որ 7-8 ժամ առանց հանգստի իմ տղեն կռիվ է տվել թշնամու դեմ և նրանց մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ պատճառել։ Ես հպարտ եմ, բայց երբեք չէի զգացել հպարտության դառնությունը։ Ճիշտ է, երկու աղջիկ ունեմ, ամուսնացած են, հարազատներս ինձ մենակ չեն թողնում, բայց տանս սյունը կոտրվեց։ Գրիգորի տեղը դատարկությամբ է լցվել»,- ասում է մայրը։
Տիկին Սուսաննան վստահ է, որ եթե անգամ որդին իր պարտքը տված լիներ հայրենիքին ու տուն վերադարձած լիներ, հենց լսեր` պատերազմ է, հաստատ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու կմեկներ առաջնագիծ, քանի որ էությամբ այդպիսին էր՝ հասնող, օգնող, ընկերասեր։
Տղայի զինակից ընկերները պատմում են, որ Գրիգորը չի վախեցել ԱԹՍ-ների հարվածներից ու ամեն կերպ ընկերներին օգնության է հասել, պետք եղած ժամանակ միայնակ դիրք է պահել, մինչև ընկերներն օգնության հասնեն․․․
Գրիգորն ընկերուհի ուներ, ուզում էր բանակից հետո ամուսնանալ, բայց պատերազմի ընթացքում հասկացել է, որ գուցե չվերադառնա։
Մորաքրոջ՝ Գեղանուշ Ներսիսյանի խոսքով՝ Գրիգորը վերջին նամակն է գրել սիրած աղջկան, որից անհնար է չհուզվել։
«Հնարավոր է` ես չվերադառնամ, բայց հիշիր, որ ուզում եմ քեզ երջանիկ տեսնել»,- գրել է տղան։
Գրիգորը զոհվել է հոկտեմբերի 15-ին Վարանդայում։ Ընկերները կարողացել են թշնամու կրակի տակից հանել նրա մարմինն ու տալ ծնողներին։
Երբ գրպանի պարունակությունը տվել են ծնողներին, դրանց մեջ նաև երկտող է եղել։ Տղայի քույրը՝ Լուսինեն, պատմում է` երբ եղբայրն արձակուրդ է եկել, արդեն իմացել են, որ մյուս քույրը երեխա է ունենալու։ Ապագա մայրիկը եղբորը անակնկալ է արել, թղթի վրա գրել սպասված լուրն ու տվել նրան. «Ամենալավ քեռի։ Ախպերս, քեռի ես դառնալու»․․․
Գրիգորը մինչև վերջին շունչը սրբորեն պահել է այդ թուղթը։
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Գրիգոր Դավթյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: