https://arm.sputniknews.ru/20211015/hajastany-qaghaqakan-pvoqr-vahan-u-tarancman-hnaravvorutjun-kstana-hndkastanic-pvordzaget-34326961.html
Հայաստանը «քաղաքական փոքր վահան» ու տարանցման հնարավորություն կստանա Հնդկաստանից. փորձագետ
Հայաստանը «քաղաքական փոքր վահան» ու տարանցման հնարավորություն կստանա Հնդկաստանից. փորձագետ
Sputnik Արմենիա
Հնդկաստանն ամեն կերպ ձգտում է Հայաստանին ներգրավել իրանական Չաբահար նավահանգստով անցնող «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում։ Նյու Դելիի... 15.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-15T23:21+0400
2021-10-15T23:21+0400
2021-10-15T23:23+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
հնդկաստան
պակիստան
եղիշե կիրակոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0e/34299686_0:166:1600:1066_1920x0_80_0_0_cd79bc078631e37576fd02db36791e4c.jpg
Լաուրա Սարգսյան, Sputnik ԱրմենիաՀնդկաստանը Հայաստանի հետ կապված իր ծրագրերի մասին առաջին անգամ բացահայտ հայտարարել էր դեռ 2021 թվականի մարտին։ Այն ժամանակ Իրանում Հնդկաստանի դեսպանը նշել էր, որ պատրաստվում են Հայաստանը ներառել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում, ինչին Երևանը դրական էր արձագանքել։ Մտադրություններն ամրագրվել էին հոկտեմբերի 13-ին Հայաստանի ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սուբրամանյամ Ջայշանկարի ճեպազրույցի ժամանակ:ՉաբահարՉաբահարն աշխարհի տասը կարևորագույն նավահանգիստներից մեկն է, որի նշանակությունը կտրուկ աճեց, երբ ԱՄՆ–ն հայտարարեց, թե մտադիր է Ուզբեկստանի, Աֆղանստանի և Պակիստանի մասնակցությամբ տրանսպորտային նոր միջանցք ստեղծել, որը կշրջանցի Հնդկաստանն ու Իրանը ( Պակիստանի Գվադար նավահանգստում ներդրում է անում նաև Չինաստանը՝ այն համարելով Արևելյան, Կենտրոնական Ասիան ու Աֆղանստանը կապող միջանկյալ օղակ)։Հատկանշական փաստ` նավահանգիստը երկար տարիներ եղել է Իրանի այն կղզյակը, որը ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ չի ընկել։ Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ Վաշինգտոնը նավահանգստի միջոցով մատակարարումներ էր ապահովում Աֆղանստանի ուղղությամբ։ Այդ ամենը Ամերիկայի համար դարձավ Չինաստանի վրա ճնշում գործելու ևս մեկ լծակ։ Իսկ Հնդկաստանի իշխանության համար վերջնական խթան դարձավ, որ խոսքից անցնի գործի։ Նյու Դելիում հասկանում են, որ նավահանգիստը կօգնի խանգարել պակիստանյան երթուղուն, ինչպես նաև կթուլացնի Իսլամաբադի ազդեցությունն այդ գոտում: Բացի այդ, եթե Պակիստանը ճանապարհը փակի Հնդկաստանի համար, ապա Չաբահարը թույլ կտա դուրս գալ Աֆղանստանի շուկա ու իր համար շահավետ պայմաններով փոփոխել «Հյուսիս-հարավ»–ի տարանցիկ ուղիները:Չաբահարը բոլոր անհրաժեշտ պայմաններն ունի միջազգային առևտրի համար։ Նավահանգիստն ունի տարեկան շուրջ 8,5 միլիոն տոննա բեռնափոխադրման հզորություն։ Հարմար է նաև ավելի քան 300 հազար տոննա կշռող նավերի համար։ Հնդկաստանը մտադիր է Իրանի միջոցով ու Հայաստանի մասնակցությամբ փոխել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) տրամաբանությունը։ Ըստ նախագծի՝ միջանցքը կարող է գործարկվել երեք ուղղություններից մեկով:Տրանսկասպյան ճանապարհ, որն անցնում է Իրանի տարածքով և Կասպից ծովով դեպի Ռուսաստանի նավահանգիստներ (Աստրախան, Օլյա, Մախաչկալա)։Արևելյան ճանապարհ, որը սկիզբ է առնում Իրանում և շարունակվում Թուրքմենստանում գտնվող «Թեջեն Սերախս» անցակետով, իսկ այնտեղից` Ուզբեկստան և Ղազախստան։Երրորդ տարբերակ` Իրան-Ադրբեջան-Ռուսաստան` Աստարա-Ռեշտ-Կազվին տարանցիկ ճանապարհով:Ի՞նչ կապ ունի ՀայաստանըԻսկ ի՞նչ կապ ունի Հայաստանն այս ամենի հետ։ Եթե Հայաստանը միանա «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին, բեռները Հնդկաստանից ու անգամ Չինաստանից կհասնեն Չաբահար նավահանգիստ, այնտեղից Իրանի տարածքով Հայաստան (կա՛մ ավտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղային), այնուհետև Վրաստան ու արդեն կոնտեյներներով ռուսական Նովոռոսիյսկ նավահանգիստ կամ հունական նավահանգիստներ:Սակայն նախագծի իրականացման համար Հայաստանը պետք է սեղմ ժամկետում ավարտի «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը և համապատասխան ենթակառուցվածք ստեղծի։Հայաստանի տրանսպորտային առաքողների միության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրանա–հնդկական առաջարկը չպետք է դիտարկել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում ու սպասել, որ ապրանքաշրջանառության աճ կլինի։Այսօր Հայաստանը Հնդկաստանից ներկրում է սառեցված միս (այդ թվում՝ երշիկեղենի արտադրության համար), ծխախոտ (սիգարետի արտադրության համար, որը վերջին տարիներին Հայաստանում շատ է ընդլայնվել), դեղորայք, ալմաստ (ադամանդագործության համար), ոչ մեծ քանակությամբ մալուխ։ Հայաստանից Հնդկաստան արտահանումն այնքան էլ մեծ չէ (2-3 միլիոն դոլար), սակայն 2020 թվականին Հնդկաստան է արտահանվել մաքուր ոսկու կիսաֆաբրիկատի խոշոր խմբաքանակ (ավելի քան 70 միլիոն դոլարի), որը արտադրվում է Հայաստանում (Հնդկաստանը ոսկու և ոսկերչական զարդերի խոշորագույն գնորդն է աշխարհում):2020 թվականի արդյունքներով՝ Հայաստանն ու Հնդկաստանը 160,74 մլն դոլարի առևտուր են արել, ինչը կազմում է Հնդկաստանի հետ ԵԱՏՄ երկրների ընդհանուր առևտրաշրջանառության 1.3%-ը։ Առյուծի բաժինը՝ 74,6% կամ 9,26 մլրդ ԱՄՆ դոլարը, բաժին է ընկնում Ռուսաստանին։Նրա կարծիքով` դա կանդրադառնա Բաքվի դերի ու տարածաշրջանում նրա տարանցիկ գործառույթի վրա։ Իսկ ահա Հայաստանին թույլ կտա դառնալ տարանցիկ երկիր, ինչը ֆինանսներ կներգրավի։ Երևանը կաջակցի համաշխարհային տնտեսության զարգացմանը, ապրանքաշրջանառությանը. Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը գործողությունների որոշակի ազատություն և մատակարարման դիվերսիֆիկացման հնարավորություն կտա Հնդկաստանին, Չինաստանին և Իրանին:Բացի այդ, երթուղուց կօգտվեն նաև վրացական փոխադրողները, Իրանը կկարողանա Ռուսաստանի ուղղությամբ մատակարարումները դիվերսիֆիկացնել։
https://arm.sputniknews.ru/20211015/inchn-e-kapum-hajastanin-ev-mijukajin-zenq-unecvogh-hndkastanin-nvor-khaghacvogh-taratsashrjanum-34300430.html
https://arm.sputniknews.ru/20211014/hajastaniranhndkastann-ynddem-pakistanturqiaadrbejani-hndkastani-ugherdznery-34301050.html
https://arm.sputniknews.ru/20211013/hndkastany-karvogh-e-khvoshvor-nerdrum-unenal-haravajin-kvovkasum-khaghaghutjan-hasnelu-harcum-34232332.html
իրանի իսլամական հանրապետություն
հնդկաստան
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0e/34299686_31:0:1452:1066_1920x0_80_0_0_c6efbcb9d6c95262dcbf5053eb6e534c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հնդկաստան, պակիստան, եղիշե կիրակոսյան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հնդկաստան, պակիստան, եղիշե կիրակոսյան
Հայաստանը «քաղաքական փոքր վահան» ու տարանցման հնարավորություն կստանա Հնդկաստանից. փորձագետ
23:21 15.10.2021 (Թարմացված է: 23:23 15.10.2021) Հնդկաստանն ամեն կերպ ձգտում է Հայաստանին ներգրավել իրանական Չաբահար նավահանգստով անցնող «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում։ Նյու Դելիի մտադրությունները համընկնում են Թեհրանի ծրագրերի հետ։ Դրան են դրդում նաև Պակիստանի գործողությունները։
Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Հնդկաստանը
Հայաստանի հետ կապված իր ծրագրերի մասին առաջին անգամ բացահայտ հայտարարել էր դեռ 2021 թվականի մարտին։ Այն ժամանակ Իրանում Հնդկաստանի դեսպանը նշել էր, որ պատրաստվում են Հայաստանը ներառել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում, ինչին Երևանը դրական էր արձագանքել։ Մտադրություններն ամրագրվել էին հոկտեմբերի 13-ին Հայաստանի ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սուբրամանյամ Ջայշանկարի ճեպազրույցի ժամանակ:
Չաբահարն աշխարհի տասը կարևորագույն նավահանգիստներից մեկն է, որի նշանակությունը կտրուկ աճեց, երբ ԱՄՆ–ն հայտարարեց, թե մտադիր է Ուզբեկստանի, Աֆղանստանի և Պակիստանի մասնակցությամբ տրանսպորտային նոր միջանցք ստեղծել, որը կշրջանցի Հնդկաստանն ու Իրանը ( Պակիստանի Գվադար նավահանգստում ներդրում է անում նաև Չինաստանը՝ այն համարելով Արևելյան, Կենտրոնական Ասիան ու Աֆղանստանը կապող միջանկյալ օղակ)։
15 հոկտեմբերի 2021, 00:01
Հատկանշական փաստ` նավահանգիստը երկար տարիներ եղել է Իրանի այն կղզյակը, որը ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ չի ընկել։ Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ Վաշինգտոնը նավահանգստի միջոցով մատակարարումներ էր ապահովում Աֆղանստանի ուղղությամբ։ Այդ ամենը Ամերիկայի համար դարձավ Չինաստանի վրա ճնշում գործելու ևս մեկ լծակ։ Իսկ Հնդկաստանի իշխանության համար վերջնական խթան դարձավ, որ խոսքից անցնի գործի։ Նյու Դելիում հասկանում են, որ նավահանգիստը կօգնի խանգարել պակիստանյան երթուղուն, ինչպես նաև կթուլացնի Իսլամաբադի ազդեցությունն այդ գոտում: Բացի այդ, եթե Պակիստանը ճանապարհը փակի Հնդկաստանի համար, ապա Չաբահարը թույլ կտա դուրս գալ Աֆղանստանի շուկա ու իր համար շահավետ պայմաններով փոփոխել «Հյուսիս-հարավ»–ի տարանցիկ ուղիները:
Չաբահարը բոլոր անհրաժեշտ պայմաններն ունի միջազգային առևտրի համար։ Նավահանգիստն ունի տարեկան շուրջ 8,5 միլիոն տոննա բեռնափոխադրման հզորություն։ Հարմար է նաև ավելի քան 300 հազար տոննա կշռող նավերի համար։ Հնդկաստանը մտադիր է Իրանի միջոցով ու
Հայաստանի մասնակցությամբ փոխել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) տրամաբանությունը։ Ըստ նախագծի՝ միջանցքը կարող է գործարկվել երեք ուղղություններից մեկով:
Տրանսկասպյան ճանապարհ, որն անցնում է Իրանի տարածքով և Կասպից ծովով դեպի Ռուսաստանի նավահանգիստներ (Աստրախան, Օլյա, Մախաչկալա)։
14 հոկտեմբերի 2021, 22:21
Արևելյան ճանապարհ, որը սկիզբ է առնում Իրանում և շարունակվում Թուրքմենստանում գտնվող «Թեջեն Սերախս» անցակետով, իսկ այնտեղից` Ուզբեկստան և Ղազախստան։
Երրորդ տարբերակ` Իրան-Ադրբեջան-Ռուսաստան` Աստարա-Ռեշտ-Կազվին տարանցիկ ճանապարհով:
Իսկ ի՞նչ կապ ունի
Հայաստանն այս ամենի հետ։ Եթե Հայաստանը միանա «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին, բեռները Հնդկաստանից ու անգամ Չինաստանից կհասնեն Չաբահար նավահանգիստ, այնտեղից Իրանի տարածքով Հայաստան (կա՛մ ավտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղային), այնուհետև Վրաստան ու արդեն կոնտեյներներով ռուսական Նովոռոսիյսկ նավահանգիստ կամ հունական նավահանգիստներ:
Սակայն նախագծի իրականացման համար Հայաստանը պետք է սեղմ ժամկետում ավարտի «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը և համապատասխան ենթակառուցվածք ստեղծի։
13 հոկտեմբերի 2021, 11:32
Հայաստանի տրանսպորտային առաքողների միության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրանա–հնդկական առաջարկը չպետք է դիտարկել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում ու սպասել, որ ապրանքաշրջանառության աճ կլինի։
Այսօր Հայաստանը Հնդկաստանից ներկրում է սառեցված միս (այդ թվում՝ երշիկեղենի արտադրության համար), ծխախոտ (սիգարետի արտադրության համար, որը վերջին տարիներին Հայաստանում շատ է ընդլայնվել), դեղորայք, ալմաստ (ադամանդագործության համար), ոչ մեծ քանակությամբ մալուխ։ Հայաստանից Հնդկաստան արտահանումն այնքան էլ մեծ չէ (2-3 միլիոն դոլար), սակայն 2020 թվականին Հնդկաստան է արտահանվել մաքուր ոսկու կիսաֆաբրիկատի խոշոր խմբաքանակ (ավելի քան 70 միլիոն դոլարի), որը արտադրվում է Հայաստանում (Հնդկաստանը ոսկու և ոսկերչական զարդերի խոշորագույն գնորդն է աշխարհում):
2020 թվականի արդյունքներով՝ Հայաստանն ու Հնդկաստանը 160,74 մլն դոլարի առևտուր են արել, ինչը կազմում է Հնդկաստանի հետ ԵԱՏՄ երկրների ընդհանուր առևտրաշրջանառության 1.3%-ը։ Առյուծի բաժինը՝ 74,6% կամ 9,26 մլրդ ԱՄՆ դոլարը, բաժին է ընկնում Ռուսաստանին։
«Տրանսպորտային նախագծերին միանալը թույլ կտա, որ հայկական երթուղին այլընտրանք դառնա Հնդկաստանի ու Իրանի համար։ Զուտ քաղաքական առումով դա Երևանին մի փոքր վահան կտա ի դեմս Հնդկաստանի և նույնիսկ Չինաստանի (եթե վերջինս օգտվի այդ երթուղուց. խմբ.)», - ասաց Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով` դա կանդրադառնա Բաքվի դերի ու տարածաշրջանում նրա տարանցիկ գործառույթի վրա։ Իսկ ահա Հայաստանին թույլ կտա դառնալ տարանցիկ երկիր, ինչը ֆինանսներ կներգրավի։ Երևանը կաջակցի համաշխարհային տնտեսության զարգացմանը, ապրանքաշրջանառությանը. Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը գործողությունների որոշակի ազատություն և մատակարարման դիվերսիֆիկացման հնարավորություն կտա Հնդկաստանին, Չինաստանին և Իրանին:
Բացի այդ, երթուղուց կօգտվեն նաև վրացական փոխադրողները, Իրանը կկարողանա Ռուսաստանի ուղղությամբ մատակարարումները դիվերսիֆիկացնել։