00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:47
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստան–Իրան–Հնդկաստան»–ն ընդդեմ «Պակիստան–Թուրքիա–Ադրբեջան»–ի. Հնդկաստանի ուղերձները

© Photo : official site of the Prime Minister of RAՍուբրամանյամ Ջայշանկարն ու Նիկոլ Փաշինյանը
Սուբրամանյամ Ջայշանկարն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Սուբրամանյամ Ջայշանկարն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
Հնդկական կողմի մոտեցումներում առկա փոփոխությունը, վերլուծաբանի համոզմամբ, վկայում է Պակիստան–Թուրքիա–Ադրբեջան եռյակին հակակշիռ ստեղծելու ջանքերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Տարածաշրջանում այս պահին ձևավորվում է Հայաստան– Իրան–Հնդկաստան առանցք, որը լրջորեն տրամադրված է «Պարսից ծոց–Սև ծով» և «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքներում Հայաստանը որպես երթուղի ընտրելու հարցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Ժաննա Վարդանյանը` մեկնաբանելով Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի երևանյան այցի ընթացքում հնչած ուղերձները։
Նրա խոսքով` տարածաշրջանային այս նախագծերին միանալու պարագայում Հայաստանը շատ ավելի լուրջ նշանակություն ու կշիռ կստանա թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական ասպարեզներում։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Հնդկաստանը կողմնակից է ԼՂ հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում. Ջայշանկար
«Հիմա Հայաստանի տարածքը այլընտրանքային ուղի է Ադրբեջանի տարածքով անցնող ուղիներին։ Ու հաշվի առնելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրադրությունն ու դրանից հետո առաջացած մարտահրավերները, նաև այդ պատերազմում Պակիստանի ունեցած դերակատարումը` թե՛ իրանական, թե՛ հնդկական կողմը շահագրգռված են, որ «Հյուսիս–հարավի» երթուղիներից մեկը, գուցե նաև հիմնականը, անցնի Հայաստանի տարածքով»,– ասաց փորձագետը։
Բայց որքան էլ կողմերը քաղաքական առումով ցանկանան, որ երթուղին անցնի Հայաստանով, Վարդանյանի խոսքով, մեր երկիրն իր ներկայիս ենթակառուցվածքներով չի կարող լուրջ հավակնություններ ներկայացնել։
«Մենք կկարողանանք «Հյուսիս–հարավ» միջազգային միջանցքին մաս կազմել ու մեծ կշիռ ունեցող երկիր դառնալ միայն այն պարագայում, եթե ունենանք մեր Հյուսիս–հարավ ավտոմայրուղու հարավային հատվածը, այսինքն` եթե կառուցվի «4-րդ տրանշը»։ Առանց դրա և գումարած Գորիս–Կապան հատվածում մեր ունեցած խնդիրները, շատ դժվար է հավակնություններ ներկայացնելը»,– ասաց նա։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Ի՞նչ առաջարկ է արել Հնդկաստանի արտգործնախարարն Արարատ Միրզոյանին
Հնդկաստանի արտգործնախարարը Երևանում նաև հայտարարեց, որ Հայաստանի իշխանություններին առաջարկել է օգտագործել Իրանի Չաբահար նավահանգստը` որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց։
Մեկնաբանելով հնդկական կողմի այս առաջարկը` Վարդանյանը նշեց, որ Չաբահարը ուղիղ ելք ունի դեպի օվկիանոս, ինչը լայն հնարավորություններ կբացի ՀՀ–ի համար։
Главы МИД Армении и Индии Арарат Мирзоян и Субраманьям Джайшанкар на пресс-конференции (13 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Հնդկաստանը կարող է ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում. Միրզոյան
Բայց այստեղ ևս ամեն ինչ այնքան հարթ չէ։ Փորձագետի խոսքով` Չաբահարի ենթակառուցվածքներն այս պահին դեռ անհրաժեշտ չափով զարգացած չեն։ Հնդկաստանը ԱՄՆ–ի կիրառած պատժամիջոցների պատճառով առայժմ չի իրականացրել այստեղ խոստացած բոլոր ներդրումները։

«Չաբահարից դեպի Զահեդան պետք է կառուցվեր երկաթուղի, որը հնարավորություն կտար նավահանգիստը միացնել Իրանի ընդհանուր երկաթուղային ցանցին։ Հնդկաստանն այս նախագիծը դեռևս չի ֆինանսավորում ամերիկյան պատժամիջոցների պատճառով, և Իրանը սկսել է սեփական միջոցներով կառուցել այն»,– նշեց Վարդանյանը։

Հիշեցնենք` Չաբահարն Իրանի ամենամեծ նավահանգիստն է: Այն ռազմավարական կետ է Ասիայից դեպի Եվրոպա տարանցման համար: Նավահանգիստն ունի տարեկան շուրջ 8,5 միլիոն տոննա բեռնափոխադրման հզորություն։
Նավահանգիստը, Իրանի և Հնդկաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն, 10 տարով շահագործման է տրվել Հնդկաստանին։
Բեռնափոխադրման այս տարբերակը թույլ է տալիս տարանցում կատարել Իրանից Աֆղանստան և Կենտրոնական Ասիայի երկրներ՝ շրջանցելով Պակիստանը:
Ի դեպ, երևանյան պաշտոնական հանդիպումներում բավական ընդգծված հնչեցին նաև Պակիստանի դեմ ուղղված հայտարարություններ։ Հայկական կողմը վերահաստատեց իր դիրքորոշումը Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին աջակցելու վերաբերյալ։
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
ՀՀ–ն ու Իրանը «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության մասին համաձայնագիր կստորագրեն. Միրզոյան
Վերլուծաբանի դիտարկմամբ` հայկական կողմն այս հարցում ավելի ակտիվացրել է իր դիրքորոշումը` ի հակադրություն Պակիստանի` Ադրբեջանին ցույց տված աջակցության։

«Պակիստանը մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներից մեկն է, ոչ պակաս թշնամաբար, քան Ադրբեջանն ու Թուրքիան։ Թե՛ հայտարարությունների ու թե՛ այլ տեսքով այն մշտապես աջակցում է Ադրբեջանին և սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ»,– նշեց Վարդանյանը։

Մեկ այլ հետաքրքրիր ուղերձ էր նաև Հնդկաստանի արտգործնախարարի` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությունն ու դեսպանի` «ցեղասպանություն» եզրույթն արտասանելը, այն պարագայում, երբ Հնդկաստանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Սա ևս հնդկական կողմի մոտեցումներում առկա փոփոխության ու Պակիստան–Թուրքիա–Ադրբեջան եռյակին հակակշիռ ստեղծելու ջանքերի մասին է վկայում»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12–13-ը պաշտոնական այցով Հայաստանում էր: Երևանում նա հանդիպումներ ունեցավ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Լրահոս
0