00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ասաց` ինչն է խանգարում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը

© Sputnik / ScreenshotՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե որ ծրագրերը կարող են խաղաղության վերականգնման սիմվոլ դառնալ։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Չնայած քաղաքական բոլոր ջանքերին ու հակառակ եռակողմ հայտարարության, ԼՂ–ում ու հայ-ադրբեջանական սահմանին մարդիկ շարունակում են զոհվել։ Այսօր Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս առումով ես առաջարկում են ուժեղացնել միջադեպերի հետաքննության եռակողմ մեխանիզմների ու հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկողությունը։ Պատերազմի հռետորաբանությունը, մշտական սպառնալիքներն ու սադրանքները մեզ համար դարձել են առօրեական։ Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ուզում, որ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»,– ասաց Փաշինյանը։
Армянский военнослужащий. Село Мовсес - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող
Տարածաշրջանում խաղաղության վերականգնման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորեց եռակողմ հայտարարության բոլոր կետերի իրագործումը, մասնավորապես` տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը։

«Դա նշանակում է, որ Հայաստանը երկաթուղային ու ավտոմոբիլային կապ կստանա Ռուսաստանի և երկաթուղային կապ` Իրանի հետ` Ադրբեջանի տարածքով, Իսկ Ադրբեջանը կստանա երկաթուղային ու ավտոմոբիլային կապ Նախիջևանի ինքնավար Հանրապետության հետ` ՀՀ տարածքով»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ ծրագրերը կարող են խաղաղության վերականգնման սիմվոլ դառնալ։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։
Լրահոս
0