00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ձեզ վրա կարելի է հույս դնել». ինչպես են տարբեր ժողովուրդներ գոյակցում Ռուսաստանում

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոց«Բազմազգ Ռուսաստան» փառատոն
«Բազմազգ Ռուսաստան» փառատոն - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Բաժանորդագրվել
Ինչպե՞ս է Ռուսաստանը նախատեսում զարգացնել ռուսաց լեզուն մերձավոր արտասահմանի երկրներում։ Մանրամասները` Ռուս հայրենակիցների VII համաշխարհային կոնգրեսի մասին Sputnik–ի ամփոփիչ նյութում։
Դանարա Կուրմանովա

«Ռուսը» բազմազգ հասկացություն է

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «Ռուսական աշխարհ» տերմինը Ռուսաստանի սահմաններից դուրս ոչ միանշանակ արձագանքի է արժանանում։ Ոմանք ողջունում են «Ռուսական աշխարհ» հայեցակարգը` համարելով, որ Ռուսաստանը, ինչպես և ցանկացած այլ պետություն, պետք է սատարի արտերկրում բնակվող սփյուռքի ներկայացուցիչներին։ Ոմանք էլ բացահայտ քննադատում են այն` անվանելով էքսպանսիայի փորձ։
Սակայն Ռուսաստանի համար արտաքին քաղաքական դոկտրինների մշակման հարցում ավելի դժվար է, քան մյուս երկրների. չէ՞ որ ԽՍՀՄ կազմում 15 հանրապետություն էին, և դրանցից յուրաքանչյուրում մինչ օրս ռուսերեն են խոսում։ Ընդ որում, կարևոր է, որ նախկին խորհրդային երկրների ոչ բոլոր ռուսախոս քաղաքացիներն են էթնիկ ռուսներ։
Ռուսական անձնագիր - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
ՌԴ–ում ուզում են ավտոմատ ձևով քաղաքացիություն տալ խառն ամուսնություններից ծնված երեխաներին
Հավանաբար հենց այդ է պատճառը, որ Ռուսաստանը սփյուռք (ազգային կամ կրոնական միավորումներ) տերմինի փոխարեն կիրառում է «հայրենակիցներ» տերմինը։
Հայրենակիցների կատեգորիային են դասվում մարդկանց միանգամից մի քանի խմբեր` Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք մշտական բնակություն են հաստատել նրա սահմաններից դուրս, ՌԴ տարածքում բնակվող անձանց ժառանգներ, ինչպես նաև ՌԴ տարածքում պատմականորեն բնակվող ժողովուրդների ժառանգներ։
«Ռուսաստանը բազմազգ և բազմակրոն երկիր է, – հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` բացելով Հայրենակիցների կոնգրեսը,– ժողովուրդների, մշակույթների և կրոնների համագոյակցության մեր փորձը բացառիկ է»։
Լավրովի համոզմամբ` բոլոր այս կրոնների և մշակույթների ներկայացուցիչների համար միավորող սկիզբ է հանդիսանում ռուսաց լեզուն։ ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ևս իր ելույթի ընթացքում շեշտը դրեց լեզվի վրա, այլ ոչ թե մասնակիցների ազգային պատկանելության։
ԱՊՀ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
«Համավարակի ամենաբարդ ամիսներին դուք օգնություն էիք ցուցաբերում դժվար վիճակում հայտնված մեր քաղաքացիներին։ Ձեզ վրա կարելի է հույս դնել», – մերձավոր արտասահմանի երկրների բնակիչներին դիմելով` ասաց Մատվիենկոն և հավելեց, որ միասին իրենք «բազմազգ աշխարհ են» կազմում։
Աննա Դոնչենկո - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Ինժեներական քաղաք և ոչ միայն․ի՞նչ է փնտրում ռուսական բիզնես-առաքելությունը Հայաստանում
«Ազգությունից անկախ` մեր ռուսները անհավանական իրավիճակներում են հայտնվում, – հայտարարեց ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, – ռուս գերմանացիները, ռուս հրեաները, ռուս ուզբեկները։ Անօրինական քրեական հետապնդում, սեփական երեխաների հետ շփվելու արգելք օտարերկրացիների հետ ամուսնացած կանանց համար»։

Կրճատելով խոչընդոտները

Ինչպես նշեց Սերգեյ Լավրովը` վերջին 20 տարվա ընթացքում Ռուսաստանը հայրենակիցների հետ միասին կարողացավ «կարևոր խնդիր լուծել` բազմազգ ռուսական աշխարհն իրականություն դարձնել»։
Ըստ նրա` մեծամասամբ դրան նպաստեց ռուսական սահմանադրության մեջ հայրենակիցների իրավունքների և շահերի պաշտպանության մասին դրույթի ավելացումը։
Ի դեմս Հայաստանի` Ռուսաստանին դաշնակից է հարկավոր․ ռուս քաղաքագետը բացատրել է` ինչու
«Իրավական այս նորմերը թույլ են տալիս կատարելագործել պետական քաղաքականությունը նրանց նկատմամբ, ովքեր ճակատագրի բերումով հայրենիքից դուրս են հայտնվել», – ընդգծեց Լավրովը։
ՌԴ ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան նշեց, որ հայրենակիցների հետ կանոնավոր հանդիպումներն օգնեցին ՌԴ իշխանություններին պարզեցնել ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը։

«Երեք տարվա ընթացքում շատ բան է արվել, – ասաց Կազակովան, – ընթացիկ քաղաքացիությունից դուրս գալու փաստաթուղթ ներկայացնելու կարիք չկա։ Ղազախստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիներն այժմ կարող են պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալ»։

Ի դեպ, Վալենտինա Կազակովան հայտնեց, որ արտերկրից հայրենակիցների վերաբնակեցման` Ռուսաստանի պետական ծրագրի միլիոներորդ մասնակիցն այս տարվա մայիսին դարձել է Ղազախստանի բնակիչ։
«Հիանալի երիտասարդ է։ Նա բուժաշխատող է, համավարակի առաջին իսկ օրերից կարմիր գոտում էր և օգնում էր մեր քաղաքացիներին պայքարել հիվանդության դեմ, – պատմեց Կազակովան, –այսօրվա դրությամբ Ռուսաստանի տարածքում շուրջ 7 մլն օտարերկրացի է գտնվում և նրանցից շատերը մեր հայրենակիցներն են։ ՆԳՆ–ն իր խնդիրն է համարում վարչարարական այն խոչընդոտների նվազեցումը, որոնք խանգարում են նրանց ՌԴ քաղաքացիություն ստանալ»։

Մերձավոր արտասահմանի համար քվոտաները կավելանան

Հայրենակիցների առաջին ալիքը մարդիկ են, որոնք վերապրել են Խորհրդային Միության փլուզումը։ Սակայն Ռուսաստանն այսօր ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի երիտասարդ սերնդին, կարծում է ՌԴ Պետդումայի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
«1989-90 թվականներին աշխարհում ռուսաց լեզվին տիրապետում էր 350 մլն մարդ, իսկ այսօր` 270, – ասաց նա։ – 30 տարին պատմական մասշտաբով աննշան ժամանակահատված է, և 80 մլն մարդ պակաս։ Վերջերս Բիշքեկում Չեխովի անվան դպրոց բացեցինք, բայց քանի հարյուրներ են փակվել տարբեր երկրներում։ Այդ իսկ պատճառով կրթությունը մեզ համար կարևորագույն խնդիրներից է»։
Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Ռուսաստանը միակն է, որ ծանրագույն շրջանում Հայաստանի մեջքին կանգնեց․ Կոպիրկին
ՌԴ կրթության նախարարության փոխնախարար Անդրեյ Կորնեևը նշեց, որ Ռուսաստանը հաջորդ տարի մտադիր է շահագործման հանձնել 5 դպրոց, որոնցից յուրաքանչյուրը կկարողանա մինչև 1200 աշակերտ ընդունել։
Նրա խոսքով` Ռուսաստանը նոր ձևաչափի դպրոցներ է ստեղծում։ Դրանցում սովորում են ռուսական ստանդարտներով, բայց ինտեգրված ազգային բաղադրիչով (ազգային լեզվի և պատմության ուսուցմամբ)։ Նման դպրոց արդեն իսկ գործում է Թուրքմենստանում։ Եվս 9-ը նախատեսվում է բացել Ղրղզստանում։
ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Դմիտրի Աֆանասևը հավելեց, որ Ռուսաստանն ավելացնում է ոչ միայն դպրոցների քանակը, այլև պետպատվերով ստացվող տեղերն իր բուհերում անվճար կրթություն ստանալու համար։
Հաջորդ ուսումնական տարում պետպատվերով տեղերի քանակը կկազմի 23 հազար տեղ, իսկ 2023 թվականին` 30 հազար։

«Բացի այդ, արտերկրում` 17 երկրներում, բարձրագույն կրթության ռուսաստանյան հաստատությունների 40 մասնաճյուղ է գործում։ Դրանցում 17 հազար ուսանող է սովորում»,– ասաց Աֆանասևը։

Նշենք, որ Հայաստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում և Բելառուսում երկու երկրների ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններ են գործում (սլավոնական համալսարաններ), որոնք գտնվում են և՛ Ռուսաստանի, և՛ գտնվելու երկրի վերահսկողության տակ:
Լրահոս
0