https://arm.sputniknews.ru/20211015/davit-tvonvojany-kmna-kalanqi-tak-34338305.html
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. ի՞նչ է պատրաստվում անել պաշտպանական կողմը
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. ի՞նչ է պատրաստվում անել պաշտպանական կողմը
Sputnik Արմենիա
Տոնոյանի պաշտպանական կողմը պատրաստվում է որոշումը ստանալուց հետո բողոքարկել այն։ 15.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-15T19:24+0400
2021-10-15T19:24+0400
2021-10-15T19:35+0400
արցախ
հայաստան
դավիթ տոնոյան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
սպառազինություն
կալանք
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/19/25061134_0:0:1000:563_1920x0_80_0_0_8dc17bf918cff35e79424a5179c77e43.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու հարցով պաշտպանական կողմի բողոքը: Դատարանի մոտ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։«Դատարանը մերժեց մեր բողոքը: Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվեց օրինական ուժի մեջ։ Որոշման օրինակը դեռևս չենք ստացել, ծանոթ չենք բովանդակությանը»,- նշեց Հովհաննիսյանը:Պաշտպանական կողմը պատրաստվում է այդ որոշումը ստանալուց հետո պարտադիր կարգով այն բողոքարկել:Նա նշեց, որ Տոնոյանը ևս դատարանում ներկայացրել է իր հակափաստարկները և միացել փաստաբանների բողոքին։«2021 թվականի հուլիս ամսին նշանակվել էր փորձաքննություն առկա սպառազինության մասին։ Այսօր, դատական նիստի ժամանակ, քննիչից տեղեկացանք, որ այդ փորձաքննության կատարումը թողնվել է անկատար։ Այժմ նոր փորձաքննություն է նշանակվել՝ տեխնիկական»,- նշեց փաստաբանը։Նա շեշտեց, որ պաշտպանական կողմը պահանջում է փորձաքննության անհապաղ կատարում ամենասեղմ ժամկետներում, որպեսզի քննութունը չձգձգվի։Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:Սեպտեմբերի 30-ին Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։
https://arm.sputniknews.ru/20211011/davit-tvonvojany-pajqarelu-e-ir-bari-hambavy-verakangnelu-hamar-pastabanner-34154301.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/19/25061134_0:0:1000:751_1920x0_80_0_0_51b6083ef3741dd730b26a2d5603b115.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, դավիթ տոնոյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), սպառազինություն, կալանք, արցախյան պատերազմ
արցախ, հայաստան, դավիթ տոնոյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), սպառազինություն, կալանք, արցախյան պատերազմ
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. ի՞նչ է պատրաստվում անել պաշտպանական կողմը
19:24 15.10.2021 (Թարմացված է: 19:35 15.10.2021) Տոնոյանի պաշտպանական կողմը պատրաստվում է որոշումը ստանալուց հետո բողոքարկել այն։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու հարցով պաշտպանական կողմի բողոքը: Դատարանի մոտ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։
«Դատարանը մերժեց մեր բողոքը: Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվեց օրինական ուժի մեջ։ Որոշման օրինակը դեռևս չենք ստացել, ծանոթ չենք բովանդակությանը»,- նշեց Հովհաննիսյանը:
Պաշտպանական կողմը պատրաստվում է այդ որոշումը ստանալուց հետո պարտադիր կարգով այն բողոքարկել:
«Չգիտեմ, թե որ ատյանով, չգիտեմ, թե երբ, հետագայում միջազգային որ դատարանում կստացվի, բայց հավաստիացնում եմ, որ Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքի սահմանափակման ոչ իրավաչափ լինելը արձանագրվելու է միանշանակ»:
Սերգեյ Հովհաննիսյան
Դավիթ Տոնոյանի պաշտպանը
Նա նշեց, որ Տոնոյանը ևս դատարանում ներկայացրել է իր հակափաստարկները և միացել փաստաբանների բողոքին։
«2021 թվականի հուլիս ամսին նշանակվել էր փորձաքննություն առկա սպառազինության մասին։ Այսօր, դատական նիստի ժամանակ, քննիչից տեղեկացանք, որ այդ փորձաքննության կատարումը թողնվել է անկատար։ Այժմ նոր փորձաքննություն է նշանակվել՝ տեխնիկական»,- նշեց փաստաբանը։
11 հոկտեմբերի 2021, 11:18
Նա շեշտեց, որ պաշտպանական կողմը պահանջում է փորձաքննության անհապաղ կատարում ամենասեղմ ժամկետներում, որպեսզի քննութունը չձգձգվի։
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը
ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ
Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ին Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։