https://arm.sputniknews.ru/20211014/vtar-kvotajqi-marzum-23amja-eritasardy-hivandanvocum-mahacel-e-34269057.html
Վթար Կոտայքի մարզում. 23–ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Վթար Կոտայքի մարզում. 23–ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Sputnik Արմենիա
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 14.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-14T10:23+0400
2021-10-14T10:23+0400
2021-10-14T10:28+0400
հհ ոստիկանություն
վթար
ավտովթար
մահ
հիվանդանոց
երիտասարդ
կոտայք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/09/24834237_0:0:1600:901_1920x0_80_0_0_0f6b73bdcc326cb7439cf837a7a1269c.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Նշվում է, որ ժամը 01։00-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Կոտայք-Կապուտան գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։Վթարի հետևանքով Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Լիպարիտ Արտուշյանը և Շիրակի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սահակ Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։Այնտեղից նրանց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց Ս. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է։Վարորդը վթարի զոհ է դարձել Հյուսիս-Հարավ ճանապարհի չշահագործվող հատվածումՓաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
https://arm.sputniknews.ru/20211005/erevanum-shtapognutjan-avtvomeqena-e-vtari-entarkvel-33949870.html
կոտայք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0a/09/24834237_177:0:1600:1067_1920x0_80_0_0_066bb96e299e915a53192b2983f3fdbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, վթար, ավտովթար, մահ, հիվանդանոց, երիտասարդ, կոտայք
հհ ոստիկանություն, վթար, ավտովթար, մահ, հիվանդանոց, երիտասարդ, կոտայք
Վթար Կոտայքի մարզում. 23–ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
10:23 14.10.2021 (Թարմացված է: 10:28 14.10.2021) Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 01։00-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Կոտայք-Կապուտան գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Լիպարիտ Արտուշյանը և Շիրակի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սահակ Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Այնտեղից նրանց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց Ս. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։