https://arm.sputniknews.ru/20211014/handipel-en-hajastani-rusastani-ev-adrbejani-ag-nakhararnery-34296176.html
Հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։ 14.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-14T18:27+0400
2021-10-14T18:27+0400
2021-10-14T18:33+0400
արարատ միրզոյան
արցախ
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
ղարաբաղյան հակամարտություն
սերգեյ լավրով
ջեյհուն բայրամով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0e/34289787_0:0:1500:844_1920x0_80_0_0_1792712b91a8ccfcd2cdd7d6ccaa6272.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, հայտնում են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունի«ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը»,–ասված է հայտարարության մեջ։ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ միտված կրակի դադարեցմանը և արցախահայության անվտանգության ապահովման համատեքստում կարևորել է ՌԴ խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։Միաժամանակ, նախարար Միրզոյանը կողմերի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ դրույթներ դեռևս իրականացված չեն, և այս համատեքստում ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ԼՂ հակամարտության կարգավորումը կնպաստի տևական խաղաղությանը. Միրզոյանը` ԱՊՀ ԱԳՆԽ նիստինԱնդրադառնալով Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի և այդ ձևաչափին տրված միջազգային մանդատի շրջանակներում՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։Ավելի վաղ հայտնել էինք, որ Միսկում ԱՊՀ ԱԳ նախարարների հերթական նիստի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին–առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ։
https://arm.sputniknews.ru/20211014/hajastani-hajcn-ynddem-adrbejani-mijazgajin-iravabannery-handes-en-ekel-mak-i-dataranum-34294524.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0e/34289787_128:0:1461:1000_1920x0_80_0_0_a10fcf7f340541c44a8392bf7bc6039d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, արցախ, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, ղարաբաղյան հակամարտություն, սերգեյ լավրով, ջեյհուն բայրամով
արարատ միրզոյան, արցախ, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, ղարաբաղյան հակամարտություն, սերգեյ լավրով, ջեյհուն բայրամով
Հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
18:27 14.10.2021 (Թարմացված է: 18:33 14.10.2021) Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, հայտնում են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունի
«ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը»,–ասված է հայտարարության մեջ։
14 հոկտեմբերի 2021, 18:03
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը՝ միտված կրակի դադարեցմանը և արցախահայության անվտանգության ապահովման համատեքստում կարևորել է ՌԴ խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։
Միաժամանակ, նախարար Միրզոյանը կողմերի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ դրույթներ դեռևս իրականացված չեն, և այս համատեքստում ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի և այդ ձևաչափին տրված միջազգային մանդատի շրջանակներում՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Միսկում ԱՊՀ ԱԳ նախարարների հերթական նիստի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին–առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ։