00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն ու Իրանը «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության մասին համաձայնագիր կստորագրեն. Միրզոյան

© Sputnik / Asatur YesayantsԱրարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Բաժանորդագրվել
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները երևանյան հանդիպման ընթացքում քննարկել են նաև տարածաշրջանային տրանսպորտային այլ միջանցքներին վերաբերող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Իրանն առաջիկայում նախատեսում են ստորագրել «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության վերաբերյալ համաձայնագիր։ Այս մասին այսօր Երևանում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք իրանական կողմի հետ երեկ ենք քննարկել այս հարցը, և կարող եմ ասել, որ այս համաձայնագրի առումով իրադարձությունները բավականին արագ են զարգանում, և հուսամ` մոտ ապագայում արդեն կունենանք ստորագրված համաձայնագիր այդ ծրագրի շուրջ»։

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարար
ՀՀ և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև հայտնեցին, որ երևանյան հանդիպումների ընթացքում քննարկել են նաև տարածաշրջանային այլ տրանսպորտային միջանցքներին վերաբերող հարցեր։

«Մենք, բնականաբար, անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին։ Դա վերաբերում է ինչպես «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքին, քննարկել ենք «Չաբահար» նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հայաստանի ու Հնդկաստանի միջև ճանապարհային ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաև Հայաստանից դեպի հյուսիս` Վրաստանով Ռուսաստան ու գուցե նաև դեպի Սև ծով տրանսպորտային հետագա տարանցումների հարցը»։

Главы МИД Армении и Индии Арарат Мирзоян и Субраманьям Джайшанкар на пресс-конференции (13 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար
Սուբրամանյամ Ջայշանկարն էլ շեշտեց, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիներում Հայաստանի մասնակցությունը էլ ավելի մեծ հնարավորություններ կբացի դրանց այլ մասնակիցների համար։
Հոսեյն Ամիր Աբդոլլահիան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
«Բացառել թյուրիմացությունները»․ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները խոսել են հեռախոսով
Նշենք, որ Չաբահարն Իրանի ամենամեծ նավահանգիստն է: Այն ռազմավարական կետ է Ասիայից դեպի Եվրոպա տարանցման համար: Նավահանգիստն ունի տարեկան շուրջ 8,5 միլիոն տոննա բեռնափոխադրման հզորություն. այնտեղ կարող են կայանել մինչև 100 000 տոննա բեռ ունեցող օվկիանոսային նավեր: Չաբահարում նախատեսվում է նաև միջազգային օդանավակայան բացել:
Նավահանգիստը կառավարվում է Հնդկաստանի ֆինանսական ներդրումների հաշվին։ Իրանի և Հնդկաստանի միջև կնքված պայմանագրով այս նավահանգստի շահագործումը 10 տարի ժամկետով տրվել է վարձակալության Հնդկաստանին և թույլ է տալիս ապրանքների տարանցումը կատարել Իրանից Աֆղանստան և Կենտրոնական Ասիայի երկրներ՝ շրջանցելով Պակիստանը:
Главы МИД Армении и Индии Арарат Мирзоян и Субраманьям Джайшанкар на пресс-конференции (13 октября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Հնդկաստանը կարող է ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում. Միրզոյան
Դեռևս 2021 թվականի մարտին Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել էր, որ Հայաստանը ցանկություն ունի ներառվել Չաբահար նավահանգստով անցնող «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքում։
Աֆղանստանում իշխանափոխությունից հետո փորձագետները մտավախություն հայտնեցին, որ Իրանում Չաբահար նավահանգստի զարգացման խոշոր նախագիծը, որին մաս պիտի կամեր նաև Աֆղանստանը, կարող է մնալ թղթի վրա:
Լրահոս
0