https://arm.sputniknews.ru/20211013/hamategh-dimagravel-arka-martahravernerin-pashinjann-yndunel-e-irani-glkhavvor-datakhazin-34246761.html
Համատեղ դիմագրավել առկա մարտահրավերներին. Փաշինյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազին
Համատեղ դիմագրավել առկա մարտահրավերներին. Փաշինյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազին
Sputnik Արմենիա
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: 13.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-13T16:23+0400
2021-10-13T16:23+0400
2021-10-13T16:23+0400
հայաստան–իրան գործակցություն
նիկոլ փաշինյան
իրանի իսլամական հանրապետություն
դատախազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34245624_0:0:1670:940_1920x0_80_0_0_4dd83a2dde7bd046467f6bfe766e479b.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է Իրանի հետ հարաբերությունները և գործընկերությունը, այդ թվում՝ իրավապահ ոլորտում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին:«Ուրախ եմ արձանագրել, որ մեր գլխավոր դատախազությունների միջև հաստատված է բավականին արդյունավետ համագործակցություն: ԻԻՀ նախագահի հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվել ենք, որ մեր բոլոր գերատեսչությունները միմյանց հետ սերտ համագործակցություն պիտի հաստատեն»,- նշել է վարչապետ Փաշինյանը:Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին իր հերթին նշել է, որ նախքան իր այցը Հայաստան ինքը հանդիպել է ԻՀՀ նախագահ պարոն Ռայիսիի հետ, որն ընդգծել է, որ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունավետ է եղել:ԻԻՀ գլխավոր դատախազը հավելել է, որ իր երկիրն առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա շեշտել է, որ երկու երկրների միջև առկա բազմադարյա, բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում առկա մարտահրավերներին և գտնելու անհրաժեշտ լուծումներ՝ իրացնելով նաև գոյություն ունեցող մեծ ներուժը: «Մենք շահագրգիռ ենք Հայաստանի հետ կապերի զարգացմամբ՝ ի շահ մեր երկրների»,- նշել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:ՀՀ կառավարության ղեկավարը մարտահրավերներին դիմագրավելու առումով կարևորել է նաև Հայաստանի ու Իրանի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելը, մասնավորապես, գազ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտին հասցնելը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու ներուժի լիարժեք իրացումը:«Բացառել թյուրիմացությունները»․ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները խոսել են հեռախոսովԶրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:Ինչպես արդեն հայտնել էինք` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով հոկտեմբերի 12-ին եռօրյա այցով Հայաստան է ժամանել Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:
https://arm.sputniknews.ru/20211013/hhn-u-irany-parsic-tsvocsev-tsvov-nakhadzernutjan-masin-hamadzajnagir-kstvoragren-mirzvojan-34235093.html
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34245624_90:0:1574:1113_1920x0_80_0_0_584f3fa60bf578d74ca150a68b028985.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, նիկոլ փաշինյան, իրանի իսլամական հանրապետություն, դատախազ
հայաստան–իրան գործակցություն, նիկոլ փաշինյան, իրանի իսլամական հանրապետություն, դատախազ
Համատեղ դիմագրավել առկա մարտահրավերներին. Փաշինյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազին
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է Իրանի հետ հարաբերությունները և գործընկերությունը, այդ թվում՝ իրավապահ ոլորտում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր
ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին:
«Ուրախ եմ արձանագրել, որ մեր գլխավոր դատախազությունների միջև հաստատված է բավականին արդյունավետ համագործակցություն: ԻԻՀ նախագահի հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվել ենք, որ մեր բոլոր գերատեսչությունները միմյանց հետ սերտ համագործակցություն պիտի հաստատեն»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
13 հոկտեմբերի 2021, 12:21
Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին իր հերթին նշել է, որ նախքան իր այցը Հայաստան ինքը հանդիպել է ԻՀՀ նախագահ պարոն Ռայիսիի հետ, որն ընդգծել է, որ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունավետ է եղել:
ԻԻՀ գլխավոր դատախազը հավելել է, որ իր երկիրն առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա շեշտել է, որ երկու երկրների միջև առկա բազմադարյա, բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում առկա մարտահրավերներին և գտնելու անհրաժեշտ լուծումներ՝ իրացնելով նաև գոյություն ունեցող մեծ ներուժը: «Մենք շահագրգիռ ենք Հայաստանի հետ կապերի զարգացմամբ՝ ի շահ մեր երկրների»,- նշել է Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին:
Պարոն Մոնթազերին ընդգծել է, որ Իրանը հարևանների հետ հարաբերություններում առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ, միևնույն ժամանակ երբեք թույլ չեն տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներև պատերազմ հրահրող ուժեր:
ՀՀ կառավարության ղեկավարը մարտահրավերներին դիմագրավելու առումով կարևորել է նաև Հայաստանի ու Իրանի միջև տնտեսության ոլորտում համագործակցությանը նոր ազդակ հաղորդելը, մասնավորապես, գազ էլեկտրաէներգիայի դիմաց համաձայնագրի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտին հասցնելը, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու ներուժի լիարժեք իրացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Ինչպես արդեն
հայտնել էինք` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով հոկտեմբերի 12-ին եռօրյա այցով Հայաստան է ժամանել Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: