https://arm.sputniknews.ru/20211013/haj-datapartjalnery-masnakcum-en-bantarkjalneri-hamar-shakhmati-ashkharhi-arajnutjany-34241090.html
Հայ դատապարտյալները մասնակցում են «Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջնությանը
Հայ դատապարտյալները մասնակցում են «Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջնությանը
Sputnik Արմենիա
Նախարարը միջոցառմանը ներկայացել էր փողկապով, որը իտալացի դատապարտյալների ձեռքի աշխատանքն էր։ 13.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-13T14:29+0400
2021-10-13T14:29+0400
2021-10-13T14:43+0400
շախմատ
դատապարտյալ
կարեն անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34241024_0:0:1600:900_1920x0_80_0_0_8551aea85c44b594bfbb90f2b642bf48.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի և ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հետ մասնակցել է «Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը բացման արարողությանը։ Լևոն Արոնյանը ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբԱռաջնությանը, որին մասնակցում են 31 երկրների 43 թիմեր, Հայաստանը ներկայացնում են «Արմավիր» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում պահվող չորս դատապարտյալները՝ Ռոբերտ Սարգսյանը, Նարեկ Հովակիմյանը, Իգիթ Գրիգորյանն ու Արմեն Գորոյանը։Նախարարը միջոցառմանը ներկայացել էր Իտալիայի արդարադատության նախարարի նվիրած փողկապով, որը իտալացի դատապարտյալների ձեռքի աշխատանքն էր։ «Իտալիան ամեն ինչ անում է, որպեսզի դատապարտված մարդիկ ո՛չ թե մեկուսանան, ո՛չ թե մոռացվեն հասարակության կողմից, այլ իրենք գտնեն իրենց ճանապարհը հետ՝ դեպի ընտանիք, դեպի հասարակություն, դեպի իրենց պետություն: Այսօր մենք նաև շախմատի միջոցով ենք փորձում հասնել այդ նպատակին»,- մասնավորապես նշել է Կարեն Անդրեասյանը:Տեղեկացնենք, որ Շախմատի աշխարհի առաջնության արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 14-ին։Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 11-ին կայացած «Շախմատ հանուն ազատության» միջազգային ցուցադրական մրցաշարում Հայաստանի դատապարտյալների հավաքականը զբաղեցրել է պատվավոր երրորդ հորիզոնականը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսպանիայի դատապարտյալների հետ պայքարում։
https://arm.sputniknews.ru/20211004/tshanaparhordutjun-depi-amn-aronjany-patmel--e-sent-luisum-kjanqi-masin-33930009.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34241024_0:0:1200:900_1920x0_80_0_0_01072f2bd0b58c45731d5d60f7f75a70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, դատապարտյալ, կարեն անդրեասյան
շախմատ, դատապարտյալ, կարեն անդրեասյան
Հայ դատապարտյալները մասնակցում են «Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջնությանը
14:29 13.10.2021 (Թարմացված է: 14:43 13.10.2021) Նախարարը միջոցառմանը ներկայացել էր փողկապով, որը իտալացի դատապարտյալների ձեռքի աշխատանքն էր։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի և ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի հետ մասնակցել է «Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը բացման արարողությանը։
Առաջնությանը, որին մասնակցում են 31 երկրների 43 թիմեր, Հայաստանը ներկայացնում են «Արմավիր» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում պահվող չորս դատապարտյալները՝ Ռոբերտ Սարգսյանը, Նարեկ Հովակիմյանը, Իգիթ Գրիգորյանն ու Արմեն Գորոյանը։
Նախարարը միջոցառմանը ներկայացել էր Իտալիայի արդարադատության նախարարի նվիրած փողկապով, որը իտալացի դատապարտյալների ձեռքի աշխատանքն էր։
«Իտալիան ամեն ինչ անում է, որպեսզի դատապարտված մարդիկ ո՛չ թե մեկուսանան, ո՛չ թե մոռացվեն հասարակության կողմից, այլ իրենք գտնեն իրենց ճանապարհը հետ՝ դեպի ընտանիք, դեպի հասարակություն, դեպի իրենց պետություն: Այսօր մենք նաև շախմատի միջոցով ենք փորձում հասնել այդ նպատակին»,- մասնավորապես նշել է Կարեն Անդրեասյանը:
Տեղեկացնենք, որ Շախմատի աշխարհի առաջնության արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 14-ին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 11-ին կայացած «Շախմատ հանուն ազատության» միջազգային ցուցադրական մրցաշարում Հայաստանի դատապարտյալների հավաքականը զբաղեցրել է պատվավոր երրորդ հորիզոնականը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսպանիայի դատապարտյալների հետ պայքարում։