https://arm.sputniknews.ru/20211004/tshanaparhordutjun-depi-amn-aronjany-patmel--e-sent-luisum-kjanqi-masin-33930009.html
«Ճանապարհորդություն դեպի ԱՄՆ»․ Արոնյանը պատմել է Սենթ Լուիսում կյանքի մասին
«Ճանապարհորդություն դեպի ԱՄՆ»․ Արոնյանը պատմել է Սենթ Լուիսում կյանքի մասին
Sputnik Արմենիա
Լևոն Արոնյանը շախմատային պորտալին պատմել է, որ իրեն շատ հարմարավետ է զգում ամերիկյան Սենթ Լուիսում, որտեղ վերջերս է տեղափոխվել։ 04.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-04T20:47+0400
2021-10-04T20:47+0400
2021-10-04T20:47+0400
լևոն արոնյան
շախմատ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1a/28434562_0:153:1601:1053_1920x0_80_0_0_54452f911f18c637f35d721bbac04bca.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի, Sputnik. Հայ առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը և իր ընկերուհին, որոնք վերջերս տեղափոխվել են ԱՄՆ, սկսել են նոր տանն ապրել, որը Սենթ Լուիսում է։ Տեղեկանում ենք Chess24 շախմատային պորտալից, որին Արոնյանը մանրամասներ է պատմել։ Արոնյանը ցուցադրել է իր շապիկը, որի վրա պատկերված է «Ճանապարհորդություն դեպի ԱՄՆ» ֆիլմի հայտնի հերոսներից մեկը։ «Այս պատկերը մի փոքր սիմվոլիկ է»,- ասում է նա։ Արոնյանը խոստովանել է, որ իրեն շատ հարմարավետ է զգում Սենթ Լուիսում։ «Հիանալի է ապրել Սենթ Լուիսում։ Փողոցում՝ շախմատի ակումբի կողքին, իմ լուսանկարն է։ Տեսնում եք, ես հայտնի եմ Սենթ Լուիսում։ Ինձ շատ լավ են վերաբերվում այստեղ։ Սենթ Լուիսի ակումբի աշխատակիցները շատ սիրալիր են ինձ հետ, ինչը բավականին հաճելի է»,- պատմել է Արոնյանը՝ հավելելով, որ իր հարևաններից մեկը հայտնի գրոսմայստեր Լենյեր Դոմինգեսն է, որն ավելի վաղ հանդես էր գալիս Կուբայի դրոշի ներքո։ Հայաստանում հայ շախմատիստի ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրերը շատ տխուր են ընդունել։ Արոնյանն ինքը խոստովանում է, որ 38 տարեկանում եկել է այն մտքին, որ տեղափոխությունը լավագույն տարբերակն է լինելու իր համար։ Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանն ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին: Արոնյանն իր որոշումը հիմնավորել է «շախմատային ոլորտ ներխուժած ոչ կոմպետենտ պետական գործիչներով» և պետության կողմից շախմատիստներին չաջակցելով։
https://arm.sputniknews.ru/20211004/arvonjany-champions-chess-tour-i-ezrapakichum-haghtec-ashkharhi-chempivonin-33900315.html
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1a/28434562_0:3:1601:1203_1920x0_80_0_0_159e60515bd0bfb4f9de7e5813b499d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն արոնյան, շախմատ, ամն
լևոն արոնյան, շախմատ, ամն
«Ճանապարհորդություն դեպի ԱՄՆ»․ Արոնյանը պատմել է Սենթ Լուիսում կյանքի մասին
Լևոն Արոնյանը շախմատային պորտալին պատմել է, որ իրեն շատ հարմարավետ է զգում ամերիկյան Սենթ Լուիսում, որտեղ վերջերս է տեղափոխվել։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի, Sputnik. Հայ առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը և իր ընկերուհին, որոնք վերջերս տեղափոխվել են ԱՄՆ, սկսել են նոր տանն ապրել, որը Սենթ Լուիսում է։ Տեղեկանում ենք Chess24 շախմատային պորտալից, որին Արոնյանը մանրամասներ է պատմել։
Արոնյանը ցուցադրել է իր շապիկը, որի վրա պատկերված է «Ճանապարհորդություն դեպի ԱՄՆ» ֆիլմի հայտնի հերոսներից մեկը։
«Այս պատկերը մի փոքր սիմվոլիկ է»,- ասում է նա։ Արոնյանը խոստովանել է, որ իրեն շատ հարմարավետ է զգում Սենթ Լուիսում։
«Հիանալի է ապրել Սենթ Լուիսում։ Փողոցում՝ շախմատի ակումբի կողքին, իմ լուսանկարն է։ Տեսնում եք, ես հայտնի եմ Սենթ Լուիսում։ Ինձ շատ լավ են վերաբերվում այստեղ։ Սենթ Լուիսի ակումբի աշխատակիցները շատ սիրալիր են ինձ հետ, ինչը բավականին հաճելի է»,- պատմել է Արոնյանը՝ հավելելով, որ իր հարևաններից մեկը հայտնի գրոսմայստեր Լենյեր Դոմինգեսն է, որն ավելի վաղ հանդես էր գալիս Կուբայի դրոշի ներքո։
Հայաստանում հայ շախմատիստի ԱՄՆ տեղափոխվելու մասին լուրերը շատ տխուր են ընդունել։ Արոնյանն ինքը խոստովանում է, որ 38 տարեկանում եկել է այն մտքին, որ տեղափոխությունը լավագույն տարբերակն է լինելու իր համար։
Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանն ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին: Արոնյանն իր որոշումը հիմնավորել է «շախմատային ոլորտ ներխուժած ոչ կոմպետենտ պետական գործիչներով» և պետության կողմից շախմատիստներին չաջակցելով։