00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց դատարկ կարգախոսների. փորձագետը պարզաբանել է, թե ինչպես արդիականացնել հայկական բանակը

© Photo : official site of the MoD of RAՀՀ ԶՈւ ՀՕՊ ուսումնական վարժանքները
ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուսումնական վարժանքները - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուսումնական վարժանքները. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ակտիվ դիվանագիտությունը պետք է ուղեկցվի նաև ռազմական բարեփոխումներով։ Մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ պետք է անել «ցամաքում»։
ՀՀ պաշտպանության նախարար Արտակ Կարապետյանի՝ վերջերս Մոսկվա կատարած այցը և Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունները հանրապետության ռազմական-դիվանագիտական ակտիվության ընդհանուր շղթայի առանցքային օղակներից են դարձել: Նախորդ հանդիպումն ընդամենը մի քանի ամիս առաջ էր։
Ի՞նչ սպառազինություն է անհրաժեշտ Հայաստանի զինված ուժերին. գնահատում է մեկնաբանը
Նման պարբերականությունը վկայում է մի կողմից Հայաստանի ռազմական ղեկավարության ինտենսիվ ջանքերի մասին՝ ուղղված պաշտպանական ներուժի հզորացմանը, մյուս կողմից՝ Ռուսաստանի, որպես հիմնական ռազմական դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ, այլընտրանք չունենալու մասին։ Ռուս քաղաքագետ Դմիտրի Եգորչենկովի միանգամայն արդարացի դիտարկմամբ՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական մեծ խմորումների ֆոնին Հայաստանը պատերազմից հետո լավագույն «մարզավիճակում» չէ։ Այս իրավիճակը շտկել է պետք, ինչին էլ, ըստ էության, ուղղված են երկկողմ շփումները տարբեր մակարդակներում։
Բայց չնայած խոստումնալից դիվանագիտական պատրաստություններին՝ երկրի ներսում, ինչպես նաև բուն բանակում էական փոփոխություններ, ցավոք, առայժմ չեն նկատվում։ Օրինակ, զորքերը նախկինի պես օգտվում են կրակի կառավարման «նախաջրհեղեղյան» սարքերից ու միջոցներից, և այնպիսի տպավորություն է, որ ժամանակակից տեխնոլոգիաները շարունակում են շրջանցել հայկական բանակը:
Արշակ Կարապետյան. «Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց» - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
«Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն գնելուց». ՀՀ պաշտպանության նախարար
Իսկ ռազմական թեմայով հանրային դիսկուրսն առհասարակ հեռու է որևէ պրոֆեսիոնալիզմից և քաղաքական «հարցլուծոցիների» ուժեղ ճնշման տակ է մնում։ Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց տեղի ունեցածի մասին ոչ մի առողջ բանավեճ չի եղել, հիմնականում հնչում են դատարկ կարգախոսներ և առասպելականացված հայտարարություններ: Մասնագիտական դիսկուրսի բացակայությունը փորձել են մասամբ լրացնել «Փոթորիկ Կովկասում» ժողովածուի հեղինակները, որի մասին մենք արդեն գրել ենք մեր հրապարակումներից մեկում։
Ներսիսյանն, ի դեպ, ժողովածուի հեղինակներից մեկն է։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա նշում է, որ այս փուլում ՀՀ ԶՈւ ղեկավարության առաջնային խնդիրը պետք է լինի բանակում կառուցվածքային բարեփոխումը։ Դա, առաջին հերթին, համալրման համակարգն է, զորքերի կազմակերպման համակարգը։ Օրինակ, պետք է հասկանալ՝ արժե՞ պահպանել ներկայիս գնդային կառուցվածքը, թե՞ վերանայել այն, պետք է վերլուծել, թե ինչ ինժեներական ենթակառուցվածք է պետք կառուցել և այլն:
Ոչ թե շենքի, այլ սպառազինությունների համար. ՊՆ–ն հերքում է մամուլի հրապարակումը
«Ես կարծում եմ, որ ռազմական ղեկավարությունը պետք է բանակի առջև նոր խնդիրներ դնի՝ նոր մարտահրավերներին համապատասխան։ Եվ դրան համապատասխան արդեն զենք ու ռազմական տեխնիկա գնի։ Սա առավել ճիշտ ճանապարհն է։ Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ հետպատերազմյան ժամանակահատվածում, պետք էր միայն լրացնել առավել հիմնարար կարիքները․ փողային և ռեակտիվ հրետանին, կապի միջոցները, ռադիոէլեկտրոնային պայքարի և ՀՕՊ համակարգերը և այլն»,-ասում է Ներսիսյանը։
Սպառազինության այդ անվանացանկում առանձին կետ են կործանիչները։ Հայաստանը պատերազմից առաջ գնել էր չորս Սու-30ՍՄ բազմանպատակային կործանիչ՝ հետագայում ևս 8 կործանիչ ստանալու մտադրությամբ։ Պատերազմից հետո այդ ծրագրերը չեղյալ չեն հայտարարվել, բայց, այնուամենայնիվ, տեսանելի առաջընթաց չի նկատվում։ Իսկ փորձագետը կարծում է, որ կործանիչ ավիացիայի զարգացումն այս փուլում անթույլատրելի շքեղություն կլինի երկրի համար:
Армянские военные ведут наблюдение за постом противника у Сотка - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2021
Քոչարյանը նշել է բանակի մարտունակության բարձրացման և սպառազինության համալրման ժամկետները
«Ավիացիան, իհարկե, պետք է, բայց դրանից առաջ բազմաթիվ այլ հարցեր ու խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվել։ Կործանիչները, առավել ևս Սու-30ՍՄ-ը, լավ բան են, բայց եթե դու, օրինակ, կապի ժամանակակից համակարգեր կամ հակատանկային համալիրներ չունես, ապա ինքնաթիռների գնումն ընդհանրապես իմաստ չունի»,-կարծում է Ներսիսյանը։
Հաշվի առնելով ԱԹՍ-ների առանցքային դերը նախորդ տարվա պատերազմում՝ Հայաստանը պետք է շեշտը դնի անօդաչու ավիացիայի զարգացման վրա։ Այստեղ հանրապետությունն ինչպես սեփական մշակումներ, այնպես էլ Ռուսաստանի և նույնիսկ Չինաստանի հետ համագործակցության մեծ դաշտ ունի, համոզված է մեր զրուցակիցը։
Հայաստանը 2019 թ.–ին ներկրել է 248 մլն դոլարի սպառազինություն. Նիկոլ Փաշինյան
Այսպես, Ռուսաստանում այժմ սկսվել է «Օրիոնների» սերիական արտադրությունը, որոնց բնութագրերը համեմատելի են թուրքական տխրահռչակ «Բայրաքթարների» հետ, և դրանք բավականին հետաքրքիր մեքենաներ են։ Նույնը կարելի է ասել չինական Wing Loong 2 սարքերի մասին, որոնք շատ առումներով գերազանցում են հիշատակված թուրքական ԱԹՍ-ներին և միևնույն ժամանակ միանգամայն մատչելի գին ունեն։
Լրահոս
0