https://arm.sputniknews.ru/20211012/hh-um-kvorvonavirusic-mahacel-e-patvastvats-qaghaqaci-anahit-avanesjan-34196150.html
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է պատվաստված քաղաքացի. Անահիտ Ավանեսյան
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է պատվաստված քաղաքացի. Անահիտ Ավանեսյան
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` Հայաստանում արդեն ավելի քան 500 հազար պատվաստում է իրականացվել, և հիշատակման արժանի ոչ մի կողմնակի ազդեցություն չի... 12.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-12T12:01+0400
2021-10-12T12:01+0400
2021-10-12T12:14+0400
հայաստան
մահ
կորոնավիրուս
անահիտ ավանեսյան
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/2350/68/23506832_0:112:1600:1012_1920x0_80_0_0_9b15e0220b09bada8516a7c7ff128f62.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդու մահվան 1 դեպք է գրանցվել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման շրջանակում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ում կա՞ն դեպքեր, երբ պատվաստված քաղաքացի է մահացել:Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում արդեն իսկ բավարար քանակությամբ պատվաստումներ են իրականացվել, որպեսզի մարդիկ տեսնեն, որ հարևանը պատվաստվեց, բայց ոչինչ չպատահեց, հիվանդացավ, բայց թեթև տարավ։«500 հազարից ավել պատվաստում է իրականացվել, և հիշատակման արժանի ոչ մի կողմնակի ազդեցություն չենք նկատել»,– նշել է նախարարը։Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 903-ով և դարձել 273860: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5618 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով (1228)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2350/68/23506832_52:0:1548:1122_1920x0_80_0_0_51b91bf1a55c2ed381f6a80f92bf5945.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մահ, կորոնավիրուս, անահիտ ավանեսյան, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
հայաստան, մահ, կորոնավիրուս, անահիտ ավանեսյան, կորոնավիրուսը հայաստանում և արցախում
ՀՀ-ում կորոնավիրուսից մահացել է պատվաստված քաղաքացի. Անահիտ Ավանեսյան
12:01 12.10.2021 (Թարմացված է: 12:14 12.10.2021) ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` Հայաստանում արդեն ավելի քան 500 հազար պատվաստում է իրականացվել, և հիշատակման արժանի ոչ մի կողմնակի ազդեցություն չի արձանագրվել։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդու մահվան 1 դեպք է գրանցվել: «Շանթ» հեռուստաընկերության
«Հեռանկար» հաղորդման շրջանակում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ում կա՞ն դեպքեր, երբ պատվաստված քաղաքացի է մահացել:
«Մենք մի դեպք ունենք, երբ 80-ն անց մի քաղաքացու կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել պատվաստումից հետո, բայց այդ քաղաքացին ունեցել է շատ այլ ուղեկցող հիվանդություններ: Նման դեպքերը բացառել չի կարելի և հնարավոր չէ։ Այլ երկրներում էլ են լինում նման բացառիկ դեպքեր, բայց սա նաև պիտի համեմատականի մեջ դնել, թե հիվանդացության արդյունքում ինչքան մահեր ենք ունենում, և պատվաստումները ինչպես են դա կանխում»,-ասել է նա:
Ավանեսյանի խոսքով՝
Հայաստանում արդեն իսկ բավարար քանակությամբ պատվաստումներ են իրականացվել, որպեսզի մարդիկ տեսնեն, որ հարևանը պատվաստվեց, բայց ոչինչ չպատահեց, հիվանդացավ, բայց թեթև տարավ։
«500 հազարից ավել պատվաստում է իրականացվել, և հիշատակման արժանի ոչ մի կողմնակի ազդեցություն չենք նկատել»,– նշել է նախարարը։
Հիշեցնենք`
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 903-ով և դարձել 273860: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 43 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5618 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով (1228)։