https://arm.sputniknews.ru/20211012/arush-arushanjany-masnakcel-e-martakan-gvortsvoghutjunnerin-pn-n-hastatel-e-34203418.html
Առուշ Առուշանյանը մասնակցել է մարտական գործողություններին. ՊՆ-ն հաստատել է
Առուշ Առուշանյանը մասնակցել է մարտական գործողություններին. ՊՆ-ն հաստատել է
Sputnik Արմենիա
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Առուշ Առուշանյանը չի մասնակցել մարտական... 12.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-12T14:57+0400
2021-10-12T14:57+0400
2021-10-12T16:39+0400
գորիս
արցախյան պատերազմ
առուշ առուշանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34204938_0:242:1060:838_1920x0_80_0_0_d9e3d3ff04b38fb041472d6ee46d7e24.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի՝ 44-օրյա պատերազմի օրերին մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ «Առուշ Առուշանյան» դաշինքի լիազորված անձի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ ԶՈՒ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումից տրամադրել են տեղեկանք, որտեղ նշված է Առուշ Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցության ժամանակացույցը: Գորիսում պոկել և վնասել են Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառներըՏեղեկանքում նշվում է, որ Առուշանյանը 02.10.2020-16.11.2020-ը մասնակցել է մարտական գործողություններին:Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Առուշ Առուշանյանը չի մասնակցել մարտական գործողություններին։ «Տեղեկանքը չէ, որ պետք է հաստատի մարտական գործողություններին Առուշի մասնակցության փաստը: Պատերազմի ժամանակ Առուշի հետ բազմաթիվ տղաներ են եղել մարտի դաշտում, որոնք արդեն խոսել են այս մասին»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանն ու հավելեց. «Մեզ բնորոշ չէ այդքան ցած իջնել և ամեն անգամ հակադարձել արմենխաչատրյանների զազրախոսություններին, դրա համար էլ որոշեցինք համապատասխան փաստաթուղթը ներկայացնել և վերջնականապես փակել սուտ ու կեղծ տեղեկություններ տարածող փոքրոգիների բերանները»: Իշխանության և Առուշանյանի միջև պայմանավորվածությո՞ւն կա. Վահագն Ալեքսանյանի պատասխանըԱռուշանյանը տեղեկացրեց նաև, որ 2020-ի հոկտեմբերի 16-ին Սյունիքի համայնքապետները առաջնագծից հետ են կանչվել վարչապետի հրամանով և հոկտեմբերի 17-ին Գորիսում մասնակցել են Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը: Խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է անցնել Սյունիքի ինքնապաշտպանությանը: Հարցին, թե ինչ ինքնապաշտպանության մասին է խոսքը, երբ մարտական գործողությունները Սյունիքից մոտ 200 կմ հեռու են ընթանում, Փաշինյանի պատասխանը, ըստ Առուշանյանի, եղել է՝ նախապատրաստվում ենք: Հիշեցնենք, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններում առաջադրված ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցի քարոզարշավով զբաղվող ԱԺ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կասկածի տակ էր դրել Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցության փաստը և հայտարարել էր, որ Գորիսի համայնքապետը պատերազմի օրերին առաջնագծում չի եղել:ՏԻՄ ընտրությունները Գորիսում ու մի քանի այլ համանքներում նշանակված են հոկտեմբերի 17-ին։
https://arm.sputniknews.ru/20211004/antsharutjunic-en-anum-pashtpany-khvosel-e-arush-arushanjani-masin-taratsvvogh-keghts-lureric-33911074.html
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34204938_0:229:1060:1024_1920x0_80_0_0_139c652cf700b612098350f32d847b97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գորիս, արցախյան պատերազմ, առուշ առուշանյան
գորիս, արցախյան պատերազմ, առուշ առուշանյան
Առուշ Առուշանյանը մասնակցել է մարտական գործողություններին. ՊՆ-ն հաստատել է
14:57 12.10.2021 (Թարմացված է: 16:39 12.10.2021) ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Առուշ Առուշանյանը չի մասնակցել մարտական գործողություններին։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի՝ 44-օրյա պատերազմի օրերին մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ «Առուշ Առուշանյան» դաշինքի լիազորված անձի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ ԶՈՒ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումից տրամադրել են տեղեկանք, որտեղ նշված է Առուշ Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցության ժամանակացույցը:
Տեղեկանքում նշվում է, որ Առուշանյանը 02.10.2020-16.11.2020-ը մասնակցել է մարտական գործողություններին:
Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Առուշ Առուշանյանը չի մասնակցել մարտական գործողություններին։
«Տեղեկանքը չէ, որ պետք է հաստատի մարտական գործողություններին Առուշի մասնակցության փաստը: Պատերազմի ժամանակ Առուշի հետ բազմաթիվ տղաներ են եղել մարտի դաշտում, որոնք արդեն խոսել են այս մասին»,-
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանն ու հավելեց.
«Մեզ բնորոշ չէ այդքան ցած իջնել և ամեն անգամ հակադարձել արմենխաչատրյանների զազրախոսություններին, դրա համար էլ որոշեցինք համապատասխան փաստաթուղթը ներկայացնել և վերջնականապես փակել սուտ ու կեղծ տեղեկություններ տարածող փոքրոգիների բերանները»:
Առուշանյանը տեղեկացրեց նաև, որ 2020-ի հոկտեմբերի 16-ին Սյունիքի համայնքապետները առաջնագծից հետ են կանչվել վարչապետի հրամանով և հոկտեմբերի 17-ին Գորիսում մասնակցել են Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը: Խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է անցնել Սյունիքի ինքնապաշտպանությանը:
Հարցին, թե ինչ ինքնապաշտպանության մասին է խոսքը, երբ մարտական գործողությունները Սյունիքից մոտ 200 կմ հեռու են ընթանում, Փաշինյանի պատասխանը, ըստ Առուշանյանի, եղել է՝ նախապատրաստվում ենք:
Հիշեցնենք, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններում առաջադրված ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցի քարոզարշավով զբաղվող ԱԺ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կասկածի տակ էր դրել Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցության փաստը և հայտարարել էր, որ Գորիսի համայնքապետը պատերազմի օրերին առաջնագծում չի եղել:
ՏԻՄ ընտրությունները Գորիսում ու մի քանի այլ համանքներում նշանակված են հոկտեմբերի 17-ին։