00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Անճարությունից են անում. պաշտպանը մեկնաբանել է Առուշ Առուշանյանի մասին տարածվող լուրերը

Անճարությունից նման քայլի են դիմում. փաստաբանը` Առուշանյանի մասին տարածվող կեղծ լուրերի մասին
Բաժանորդագրվել
Գորիսի համայնքապետ, համայնքապետի թեկնածու Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր պաշտպանյալի անվան շուրջ պտտվող լուրերին։
«Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում իշխանական թեկնածուներն ամեն ինչ անում են ՏԻՄ ընտրություններում իրենց հիմնական մրցակիցներին վարկաբեկելու, նրանց քվեները իրենցով անելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Նշենք, որ Գորիս խոշորացված համայնքում առաջադրված թեկնածուները երեքն են։ Հիմնական մրցակցությունն ընթանում է գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի միջև։ Ու որքան ընտրության օրը մոտենում է, այնքան իրավիճակն ավելի է շիկանում։
Մելքոնյանը տեղեկություններ ունի, որ իշխանական թևից Գորիսում ու համայնքի բնակչության շրջանում կեղծ լուրեր են տարածում, թե Առուշանյանը, որն այս պահին գտնվում է անազատության մեջ, անգամ ընտրություններում հաղթելու դեպքում միևնույն է` դատապարտվելու է, չի կարողանալու պաշտոնավարել, իսկ արդարացվելու դեպքում` հրաժարական է տալու։
Թող որևէ մեկը չկասկածի` Առուշ Առուշանյանը գտնվելու է ազատության մեջ. փաստաբան - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Թող որևէ մեկը չկասկածի` Առուշ Առուշանյանը գտնվելու է ազատության մեջ. փաստաբան
Փաստաբանն անուններ չի նշում, բայց համոզված է, որ «պրովոկացիոն» լուրեր տարածողները հակառակորդ թիմի ներկայացուցիչներն են։
«Մարդկանց մոտ տպավորություն են ստեղծում, որ Առուշանյանը երկարաժամկետ դատապարտվելու է, որ մարդիկ անիմաստ համարեն գնալ, նրան ձայն տալ։ Այդ լուրերը իրականության հետ աղերս չունեն»,- ասաց նա։
Մելքոնյանի կարծիքով` «Առուշ Առուշանյան» դաշինքն ընտրություններում հաղթելու է, քանի որ ժողովուրդը տարիներ շարունակ տեսել է դաշինքի առաջին համարի թեկնածուի աշխատանքը և շատ լավ հասկանում է, որ նա քրեորեն պատժելի որևէ արարք չի արել, որ նրա կալանավորումն ապօրինի է` հետևաբար` ժամանակավոր։

«Առուշանյանն ինչ խոստացել է իր համայնքի համար արել ու անելու է։ Վայ մարդիկ իրենց դատավոր են հռչակել, ասում են` իբր Առուշանյանը 5 տարի «նստելու» է։ Ո՞վ կարող է ասել` 5 տարի է «նստելու», թե 5 օր։ Էլ չեմ ասում, որ գալու է ժամանակը, որ արդարացվելու է։ Այդ կեղծ լուրերի հետևում այն պրովակատորներն են, որոնք անճարությունից նման քայլի են դիմում»,- նշեց փաստաբանը։

Փաստաբանի խոսքով` դաշինքի անդամներն այս օրերին ամեն ինչ անում են, որ Առուշանյանի անազատության մեջ գտնվելու հանգամանքը չանդրադառնա ընտրությունների ելքի վրա։ Նրանք ակտիվ հանդիպումներ են ունենում համայնքի բնակչության հետ, ներկայացնում իրենց անելիքները, իսկ Առուշանյանի փոխարեն խոսում են համայնքում կատարված մեծածավալ բարեփոխումները։
Նշենք, որ օրերս Գորիսում պոկել և վնասել էին Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները։
«Փոքր հաջողություն է»․ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի մեղադրանքը փոխվել է
Առուշանյանը կալանավորվել է հուլիսի 16-ին: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
Հիշեցնենք, որ Գորիսի՝ ներկայումս կալանքի տակ գտնվող քաղաքապետ Առուշ Առուշանյանը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին «Առուշ Առուշանյան» դաշինքով, որը ստեղծվել է «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների միավորմամբ։
ՏԻՄ ընտրությունները Գորիսում կանցկացվեն հոկտեմբերի 17-ին։
Լրահոս
0