https://arm.sputniknews.ru/20211011/vtangvats-hushardzanneri-pahpanutjun-erevanum-jvonesko-i-hvovanu-nerqvo-ambivon-kbacvi-34168197.html
Վտանգված հուշարձանների պահպանություն. Երևանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ամբիոն կբացվի
Վտանգված հուշարձանների պահպանություն. Երևանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ամբիոն կբացվի
Sputnik Արմենիա
Միջազգային խորհրդաժողովի արդյունքներով կընդունվի հռչակագիր՝ դրանում հստակ ամրագրված կետերով։ 11.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-11T15:21+0400
2021-10-11T15:21+0400
2021-10-11T15:23+0400
յունեսկօ
հուշարձան
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/1921/66/19216677_0:0:1601:901_1920x0_80_0_0_096d485d0f96057384412bb46379f670.jpg
ԵՐԵՎԱՆ,11 հոկտեմբերի – Sputnik. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հիմքի վրա կբացվի ճարտարապետության հուշարձանների վերականգնման և պահպանման ամբիոն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Նա մասնակցում է «Պատմամշակութային ժառանգության պահպանումը որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» թեմայով միջազգային համաժողովին։Վարդանյանը նշեց, որ այդ հարցով առայժմ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որևէ փաստաթուղթ չի ստորագրվել:«Ամենայն հավանականությամբ` ամբիոնը կսկսի գործել 2022 թվականին, առայժմ բանավոր պայմանավորվածություններ կան։ Ամբիոնի հիմքի վրա աշխատանքներ են տարվելու ճարտարապետական ժառանգության վերականգնման ուղղությամբ, մշակվելու է ուսումնական ծրագիր և այլն»,- ասաց նա։Վարդանյանի խոսքով՝ նախարարության ներկայացրած ցանկում ընդգրկված են նաև այն հուշարձանները, որոնք նոյեմբերի 9-ից հետո մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:Ինչ վերաբերում է բուն համաժողովին, Վարդանյանը նշեց, որ այն պետք է տեղի ունենար դեռևս 2020թ․-ին, սակայն համավարակի պատճառով տեղափոխվել է մինչև 2021 թ․-ը: Ճարտարապետական համալսարանի ռեկտորը կարևոր է համարում նման հարթակները, հատկապես Արցախի հայկական ժառանգության հանրահռչակման, ինչպես նաև դրան սպառնացող խնդիրների արծարծման գործում։Հայկական վանքերը և ոչ միայն․Ղրիմին մշակութային օբյեկտների վերականգնման ծրագիր է անհրաժեշտ«Գիտաժողովի աշխատանքների ավարտից հետո կընդունվի ամփոփիչ հռչակագիր։ Մենք արդեն քննարկել ենք դրույթները։ Փաստաթուղթը, մասնավորապես, գիտաժողովի մասնակիցներին պարտավորեցնելու է համապատասխան աշխատանք տանել ոչնչացման վտանգի տակ գտնվող մշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ»,-ասել է Վարդանյանը։Գիտաժողովին մասնակցում են առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Ղազախստանից, Բելգիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Վրաստանից, Հայաստանից:
https://arm.sputniknews.ru/20210709/chapazanc-karevor-e-arcaxi-ev-harakic-taracqneri-mshakutyayin-hushardzanneri-mshtaditarkum-28238215.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1921/66/19216677_23:0:1446:1067_1920x0_80_0_0_b8095c43be333273f6d1ceb88505bd1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
յունեսկօ, հուշարձան, երևան
յունեսկօ, հուշարձան, երևան
Վտանգված հուշարձանների պահպանություն. Երևանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ամբիոն կբացվի
15:21 11.10.2021 (Թարմացված է: 15:23 11.10.2021) Միջազգային խորհրդաժողովի արդյունքներով կընդունվի հռչակագիր՝ դրանում հստակ ամրագրված կետերով։
ԵՐԵՎԱՆ,11 հոկտեմբերի – Sputnik. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հիմքի վրա կբացվի ճարտարապետության հուշարձանների վերականգնման և պահպանման ամբիոն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Նա մասնակցում է «Պատմամշակութային ժառանգության պահպանումը որպես պետությունների միջև արդյունավետ երկխոսության միջոց» թեմայով միջազգային համաժողովին։
Վարդանյանը նշեց, որ այդ հարցով առայժմ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որևէ փաստաթուղթ չի ստորագրվել:
«Ամենայն հավանականությամբ` ամբիոնը կսկսի գործել 2022 թվականին, առայժմ բանավոր պայմանավորվածություններ կան։ Ամբիոնի հիմքի վրա աշխատանքներ են տարվելու ճարտարապետական ժառանգության վերականգնման ուղղությամբ, մշակվելու է ուսումնական ծրագիր և այլն»,- ասաց նա։
Վարդանյանը տեղեկացրել է, որ պատմամշակութային ժառանգության պահպանման շրջանակում բուհի մասնագետները կատարել են Արցախի մշակույթի և ճարտարապետության 12 հուշարձանների եռաչափ մոդելավորում, ֆոտոգրամետրիա և սքանավորում։
Վարդանյանի խոսքով՝ նախարարության ներկայացրած ցանկում ընդգրկված են նաև այն հուշարձանները, որոնք նոյեմբերի 9-ից հետո մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Ինչ վերաբերում է բուն համաժողովին, Վարդանյանը նշեց, որ այն պետք է տեղի ունենար դեռևս 2020թ․-ին, սակայն համավարակի պատճառով տեղափոխվել է մինչև 2021 թ․-ը: Ճարտարապետական համալսարանի ռեկտորը կարևոր է համարում նման հարթակները, հատկապես Արցախի հայկական ժառանգության հանրահռչակման, ինչպես նաև դրան սպառնացող խնդիրների արծարծման գործում։
«Գիտաժողովի աշխատանքների ավարտից հետո կընդունվի ամփոփիչ հռչակագիր։ Մենք արդեն քննարկել ենք դրույթները։ Փաստաթուղթը, մասնավորապես, գիտաժողովի մասնակիցներին պարտավորեցնելու է համապատասխան աշխատանք տանել ոչնչացման վտանգի տակ գտնվող մշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ»,-ասել է Վարդանյանը։
Գիտաժողովին մասնակցում են առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Ղազախստանից, Բելգիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Վրաստանից, Հայաստանից: