00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Ղուկասյանի որդին թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյան - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Վարդան Ղուկասյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Շիրակի դատախազի ունեցած տեղեկություններով` վերջինս գտնվում է ՀՀ տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, այս պահին թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից։ Տեղեկությունն այսօր Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:
«ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բողոքը բեկանելուց ու Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելուց հետո, Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերել հնարավոր չի եղել, ներկայում նա թաքնվում է վարույթ իրականացնող մարմնից: Միջոցներ են ձեռնարկում նրա գտնվելու վայրը պարզելու և վարույթ իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ»,-նշեց Գուրգեն Գրիգորյանը` հստակեցնելով, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների վերջինս գտնվում է ՀՀ տարածքում:
Депутат от фракции Царукян Вардан Гукасян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Վարդան Ղուկասյանը հարցաքննվել է. Շիրակի մարզի դատախազի տեղակալը մանրամասներ հայտնեց
Նշենք, որ Սպարտակ Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածի 1-ին մասով։
Սպարտակ Ղուկասյանին 2021–ի օգոստոսին ձերբակալել էին ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով, սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ազատ էր արձակել՝ չբավարարելով Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի՝ նրան երկամսյա կալանքի վերցնելու միջնորդությունը։ Դատախազությունը, սակայն, բողոքարկել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս որոշումը։
ՀՀ վերաքննիչ դատարանն էլ սեպտեմբերի 15-ին բավարարել էր դատախազության բողոքը, բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Կալանավորման որոշումից անմիջապես հետո Սպարտակ Ղուկասյանը դիմել է փախուստի, սեպտեմբերի 17-ին ոստիկանությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։

Ինչ վերաբերում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ պետական կամ համայնքային բազմաթիվ գույքեր հանցավոր չարաշահումներով օտարելու համար առաջադրված մեղադրանքներին, Շիրակի մարզի դատախազը տեղեկացրեց, որ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում:

«Դեռ կան եզրակացությունները, որոնք չենք ստացվել։ Այս պահին ասել, թե ինչքան վնաս է հասցված պետությանն ու համայնքին չենք կարող: Դա հնարավոր կլինի նախաքննության ավարտից հետո»,- նշեց դատախազը` տեղեկացնելով, որ խոսքը 24 գույքի մասին է՝ առանձին հողակտորներով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել այդ հողակտորների վրա կալանք դնելու մասին:
«Հետագայում, եթե անձը մեղավոր ճանաչվի հիշյալ արարքների համար, համայնքն արդեն իրավունք կստանա քաղաքացիական հայցով դրանք հետ պահանջել»:
Հիշեցնենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ` 9 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք` 19 դրվագ)։ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0