https://arm.sputniknews.ru/20211011/vanadzvorci-hrshej-prkarary-hamashkharhajin-nor-rekord-e-sahmanel-34181576.html
Վանաձորցի հրշեջ-փրկարարը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել
Վանաձորցի հրշեջ-փրկարարը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել
Sputnik Արմենիա
30-ամյա չեմպիոնն իր հերթական ռեկորդը Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին է նվիրել։ 11.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-11T19:12+0400
2021-10-11T19:12+0400
2021-10-11T19:17+0400
վանաձոր
ռեկորդ
ծանրամարտ
զորիկ պողոսյան
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34180527_0:0:1280:720_1920x0_80_0_0_014fe06687985b184102fca666bb70ac.jpg
Վանաձորցի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը հերթական ռեկորդն է սահմանել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի 30-ամյա չեմպիոնը 170 կգ ծանրաձողն ուսերի վրա, նստած դիրքով քայլել է 2 մետր, կարողացել բարձրանալ, 9 անգամ նորից կքանստել և կրկին բարձրանալ: Ծանրորդ Վարազդատ Լալայանը երիտասարդների Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր էԶորիկը Դյուցազնագրքի և համաշխարհային այս ռեկորդը սահմանել է հայրենի քաղաքում՝ Վանաձորում՝ նորակառույց մարզադպրոցի բացման արարողության ժամանակ։ Հատկանշական է, որ այս արդյունքով Զորիկը գերազանցել է թուրք մարզիկի նախկինում սահմանած ռեկորդը: Իր այս ռեկորդը նա նվիրել է 44-օրյա պատերազմում անմահացած իր սան Մհեր Քոչինյանի և մյուս հերոսների հիշատակին։ Նշենք, որ Զորիկ Պողոսյանի մասին մենք արդեն պատմել ենք։ Նախկինում նա հասցրել է արդեն Դյուցազնագրքի և համաշխարհային մի քանի ռեկորդների հեղինակ դառնալ։ Զորիկը միջազգային կարգի սպորտի վարպետ է, արդեն մի քանի տարի է՝ աշխատում է նաև որպես ծանրամարտի մարզիչ, ապագա չեմպիոնների պատրաստում։ Խոստովանում է՝ թեպետ մեր երկրում մարզիկի համար դժվարություններ լինում են, բայց ինքն իր ապագան այստեղ է պատկերացնում։
https://arm.sputniknews.ru/20210913/gyumreci-marzik-medal-rekord-28995937.html
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34180527_160:0:1120:720_1920x0_80_0_0_89966e4e686d6eebbbdcf8ebdb052584.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վանաձոր, ռեկորդ, ծանրամարտ, զորիկ պողոսյան, տեսանյութեր
վանաձոր, ռեկորդ, ծանրամարտ, զորիկ պողոսյան, տեսանյութեր
Վանաձորցի հրշեջ-փրկարարը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել
19:12 11.10.2021 (Թարմացված է: 19:17 11.10.2021) 30-ամյա չեմպիոնն իր հերթական ռեկորդը Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին է նվիրել։
Վանաձորցի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը հերթական ռեկորդն է սահմանել։ Տեղեկությունը հայտնում է
ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի 30-ամյա չեմպիոնը 170 կգ ծանրաձողն ուսերի վրա, նստած դիրքով քայլել է 2 մետր, կարողացել բարձրանալ, 9 անգամ նորից կքանստել և կրկին բարձրանալ:
Զորիկը Դյուցազնագրքի և համաշխարհային այս ռեկորդը սահմանել է հայրենի քաղաքում՝ Վանաձորում՝ նորակառույց մարզադպրոցի բացման արարողության ժամանակ։
Հատկանշական է, որ այս արդյունքով Զորիկը գերազանցել է թուրք մարզիկի նախկինում սահմանած ռեկորդը: Իր այս ռեկորդը նա նվիրել է 44-օրյա պատերազմում անմահացած իր սան Մհեր Քոչինյանի և մյուս հերոսների հիշատակին։
13 սեպտեմբերի 2021, 18:52
Նշենք, որ Զորիկ Պողոսյանի մասին մենք արդեն պատմել ենք։ Նախկինում նա հասցրել է արդեն Դյուցազնագրքի և համաշխարհային մի քանի ռեկորդների հեղինակ դառնալ։ Զորիկը միջազգային կարգի սպորտի վարպետ է, արդեն մի քանի տարի է՝ աշխատում է նաև որպես ծանրամարտի մարզիչ, ապագա չեմպիոնների պատրաստում։
Խոստովանում է՝ թեպետ մեր երկրում մարզիկի համար դժվարություններ լինում են, բայց ինքն իր ապագան այստեղ է պատկերացնում։