https://arm.sputniknews.ru/20211011/serzh-sargsjann-u-hrvomi-papy-handipel-en-vatikanum-34171399.html
Արմեն Սարգսյանն ու Հռոմի պապը հանդիպել են Վատիկանում
Արմեն Սարգսյանն ու Հռոմի պապը հանդիպել են Վատիկանում
Sputnik Արմենիա
Հայաստանն ու Վատիկանը մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրելու։ 11.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-11T16:12+0400
2021-10-11T16:12+0400
2021-10-11T18:00+0400
հայաստան
արմեն սարգսյան
վատիկան
հռոմի պապ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34175099_0:0:1600:901_1920x0_80_0_0_c88f0360d631a0967dc8cd4dfc6cdd9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին: Տեղեկությունը հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը:Հանդիպման մանրամասները չեն ներկայացվում։ Նշվում է միայն, որ Սարգսյանը հանդիպել է նաև Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որին ուղեկցել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալահերը:«Անկեղծ զրույցների ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել Սուրբ Աթոռի և քրիստոնեական հին ավանդույթներ ունեցող Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման վերաբերյալ», - նշել են մամուլի ծառայությունում:Պետքարտուղարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող հրատապ խնդիրները:Հիշեցնենք` Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով է մեկնել Սուրբ Աթոռ։ Նախագահի մամուլի ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ այցի շրջանակում նա կհյուրընկալվի Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդում, մշակութային ոլորտում փոխգործակցության խորացման հարցեր կքննարկի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ:Հանդիպմանը կհաջորդի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
https://arm.sputniknews.ru/20211011/garegin-2rdy-mvoskvajum-khandipi-rusastani-ev-adrbejani-hvogevvor-arajnvordnerin-34160288.html
վատիկան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34175099_106:0:1529:1067_1920x0_80_0_0_af45d7328e273f535cd669e5727a5c9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, վատիկան, հռոմի պապ
հայաստան, արմեն սարգսյան, վատիկան, հռոմի պապ
Արմեն Սարգսյանն ու Հռոմի պապը հանդիպել են Վատիկանում
16:12 11.10.2021 (Թարմացված է: 18:00 11.10.2021) Հայաստանն ու Վատիկանը մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրելու։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին: Տեղեկությունը հայտնում է Վատիկանի
մամուլի ծառայությունը:
Հանդիպման մանրամասները չեն ներկայացվում։ Նշվում է միայն, որ Սարգսյանը հանդիպել է նաև Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որին ուղեկցել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալահերը:
«Անկեղծ զրույցների ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել Սուրբ Աթոռի և քրիստոնեական հին ավանդույթներ ունեցող
Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման վերաբերյալ», - նշել են մամուլի ծառայությունում:
Արմեն Սարգսյանը Վատիկանում
Արմեն Սարգսյանը հանդիպել է Հռոմի քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հետ
Արմեն Սարգսյանն ու Հռոմի պապը
Պատվո պահակախումբը Վատիկանում
Արմեն Սարգսյանը Վատիկանում
Արմեն Սարգսյանը հանդիպել է Հռոմի քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հետ
Արմեն Սարգսյանն ու Հռոմի պապը
Պատվո պահակախումբը Վատիկանում
Պետքարտուղարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող հրատապ խնդիրները:

11 հոկտեմբերի 2021, 13:12
Հիշեցնենք` Արմեն Սարգսյանը
պաշտոնական այցով է մեկնել Սուրբ Աթոռ։ Նախագահի մամուլի ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ այցի շրջանակում նա կհյուրընկալվի Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդում, մշակութային ոլորտում փոխգործակցության խորացման հարցեր կքննարկի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ:
Հանդիպմանը կհաջորդի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: