00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռումինիա – Հայաստան. ինչ կլինի այսօրվա խաղերից հետ, ու ինչ տարբերակներ կան թիմերի համար

© Sputnik / Asatur YesayantsՌումինիա–Հայաստան
Ռումինիա–Հայաստան - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Ռումինիա–Հայաստան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական պայքարին քիչ ժամանակ կա։ Ընտրական խմբերում միայն առաջին տեղը գրաված թիմերն են նվաճում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը։ Բայց երկրորդ տեղն էլ դեռևս շանսեր տալիս է թիմերին մտածել մունդիալի մասնակցության մասին։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի- Sputnik. Հայաստանի հավաքականն այսօր մրցելու է Ռումինիայի ընտրանու հետ։ Բնականաբար, ցանկալի արդյունքը հաղթանակն է։ Բայց նույնիսկ ոչ ոքիի դեպքում, կախված ընտրական խմբի մյուս խաղերի արդյունքներից, մեր թիմը դեռևս կարող է հավակնել երկրորդ տեղին։
Ընտրական J խմբում փայլուն մեկնարկից ու երեք անընդմեջ հաղթանակներից հետո Հայաստանի հավաքականն ինը միավորով երկար ժամանակ( հինգ ամիս) գլխավորեց խմբի մրցաշարային աղյուսակը։ Բայց հասկանալի էր, որ մեր ընտրանուն առջևում շատ դժվարին խաղեր են սպասվում, և խմբի ֆավորիտը Գերմանիայի հավաքականն է։ Ընտրական աշնանային չորս խաղերում Հայաստանի հավաքականը երեք անգամ ոչ ոքի խաղաց, ու կրեց մեկ պարտություն։
Լուկաս Սելարայան - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
Հայերը պայքարող են. ի՞նչ տպավորություններ ունի Հայաստանի հավաքականի նորեկը
Իսկ Գերմանիայի հավաքականը չորս անընդմեջ հաղթանակներից հետո խմբում զբաղեցրեց իրեն արժանի առաջին տեղը։ Սակայն խմբում մյուս թիմերն էլ, բացառությամբ Լիխտենշտեյնը ու նաև Իսլանդիայի, երբեք չեն դադարել մտածել ընտրական խմբի երկրորդ տեղի մասին։ Ինչպե՞ս կարող է դասավորվել պայքարն ընտրական հերթական խաղերից հետո, որոնք կայանալու են այսօր։

Ռումինիա – Հայաստան

Երկու թիմերի համար էլ սկզբունքային խաղ է։ Ռումինացիներըշատլավհիշումեներևանյանպարտությունը ու բացի աղյուսակում իրենց տեղը բարելավելու ցանկությունից, ունեն լրացուցիչ մոտիվացիա՝ռևանշ։ Հաղթանակը Հայաստանի հավաքականի նկատմամբ ռումինացիներին շատ լավ հնարավորություն կտա խմբում երկրորդ տեղի համար պայքարելու։ Վերջին երկու տուրերում Ռումինիայի հավաքականը խաղալու է Իսլանդիայի հետ սեփական հարկի տակ և Լիխտենշտեյնի հետ` մրցակցի հարկի տակ։ Այսինքն` երկու խաղերում էլ ֆավորիտը ռումինացիներն են լինելու։ Եթե Ռումինիան հաղթի վերջին երեք խաղերում, ապա ավելի իրական հնարավորություն կունենա խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու, քան Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը Ռումինիայի հետ խաղից առաջ զրուցել է Մխիթարյանի հետ
Մեր ընտրանին ռումինացիներից հետո սեփական հարկի տակ մրցելու է Հյուսիսային Մակեդոնիայի, ապա Գերմանիայի հավաքականների հետ։ Եթե մակեդոնացիներին մենք հաղթել կարող ենք, ապա դժվար է մտածել երեք միավորի մասին Բունդեսթիմի հետ խաղում։ Ստացվում է, որ մերոնք երկրորդ տեղը զբաղեցնելու համար պարտադիր պետք է հաղթեն Ռումինիային և Հյուսիսային Մակեդոնիային և փորձեն չպարտվել Գերմանիային։ Միայն այդ դեպքում մեր հավաքականը կարող է մտածել երկրորդ տեղի մասին։

Հյուսիսային Մակեդոնիա – Գերմանիա

Եվս մեկ խաղ, որի արդյունքը շատ կարևոր է ոչ միայն մրցող կողմերի, այլ նաև խմբի մյուս հավաքականների համար։ Մակեդոնացիներն արդեն ապացուցել են, որ կարող են հաղթել Գերմանիային։ Բայց դա համարվեց գերանակնկալ արդյունք, արդյո՞ք դա հնարավոր է անել ևս մեկ անգամ։ Եթե այո, ապա Հյուսիսային Մակեդոնիան աղյուսակում նախ ընդհուպ կմոտենա Գերմանիային, բացի այդ ինտրիգը խմբում կպահպանվի մինչև վերջին տուրը։ Չմոռանանք, որ վերելքում գտնվող Բունդեսթիմն առաջիկա երկու խաղերում հաղթելու դեպքում ապահովելու է առաջին տեղն ու աշխարհի առաջնության ուղեգիրը։ Մոտիվացիան երկու թիմերի մոտ էլ լինելու է ամենաբարձր մակարդակի վրա։
Генрих Мхитарян во время отборочного турнира ЧМ по футболу между командами Армении и Лихтенштейна (8 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Հայտնի են ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները
չ ոքին առաջին հերթին ձեռնտում չէ դաշտի տերերին, որովհետև դա հայերին հնարավորություն կտա հաղթանակի դեպքում շրջանցել իրենց աղյուսակում։ Իսկ եթե Մակեդոնիան պարտվի, ու հաղթեն ռումինացիները, վերջիններս կբարձրանան երկրորդ տեղ։ Ռումինիա – Հայաստան խաղում ոչ ոքի արդյունքը ձեռնտու կլինի Հյուսիսային Մակեդոնիայի թիմի համար Գերմանիայի հետ հաղթանակի ու նույնիսկ պարտության դեպքում։ Մակեդոնացիներն այդ դեպքում աղյուսակում իրենց դիրքը բարելավելու հնարավորություն կունենան` հաշվի առնելով թե ու՞մ դեմ է խաղալու Հայաստանը վերջին խաղում(Գերմանիա), և ում դեմ են խաղալու իրենք վերջին խաղում(Իսլանդիա)։

Իսլանդիա – Լիխտենշտեյն

Լիխտենշտեյնը հավաքականը խմբի ընդգծված հետնապահն է ու շանս չունի մտածելու աշխարհ առաջնության ուղեգրի մասին։ Իսլանդիան էլ գործնականում նույն վիճակում է։ Եթե Իսլանդիայի հավաքականը հաղթի խմբային վերջին երեք խաղերում, իսկ ավելի բարձր գտնվող Հյուսիսային Մակեդոնիան, Հայաստանը և Ռումինան պարտվեն կամ այդ երեք խաղերում վաստակեն ընդամենը 1 միավոր, այդ դեպքում Իսլանդիան կարող է վաստակել 14 միավոր ու զբաղեցնել երկրորդ տեղը։
«Լա լիգայում առաջին գոլ խփած հայաստանցին»․ իսպանական կայքը գրել է Վարազդատ Հարոյանի մասին
Սակայն դա մեղմ ասած հնարավոր չէ, քանի որ վերը նշված հավաքականները մեկ միավորի մասին չեն մտածում։ Բացի այդ Իսլանդիան Լիխտենշտեյնը հետ խաղից հետո մրցելու է Ռումինիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ, ու այդ խաղերում ֆավորիտը հյուրընկալող կողմն է լինելու։

Մենք փորձեցինք հասկանալ, թե J խմբում ինչպիսի իրավիճակ կարող է ստեղծվել այսօրվա խաղերից հետո և ինչ կարող է լինել խմբային մրցաշարի վերջում։ Անկախ ամեն ինչից շարունակում ենք մնալ այն կարծիքին, որն ունեինք խմբային փուլի վիճակահանությունից հետո՝ առաջին տեղը զբաղեցնելու է Գերմանիայի հավաքականը։

Իսկ թե որ տեղում կհայտնվի Հայաստանի հավաքականը կիմանանք շատ շուտով։ Այս պահին հաղթանակ ու հաջողություն ցանկանանք մեր ընտրանուն։
Լրահոս
0