https://arm.sputniknews.ru/20211011/qez-hamar-erevanerkatughajin-kajaranum-fvotvocucahandes-e-bacvel-34153542.html
«Քեզ համար, Երևան»․ երկաթուղային կայարանում ֆոտոցուցահանդես է բացվել
«Քեզ համար, Երևան»․ երկաթուղային կայարանում ֆոտոցուցահանդես է բացվել
Sputnik Արմենիա
Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս, իսկ այցելուների համար մուտքն ազատ է։ 11.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-11T10:54+0400
2021-10-11T10:54+0400
2021-10-11T11:00+0400
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
ցուցահանդես
երևան
երկաթուղի
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34153687_0:0:1280:720_1920x0_80_0_0_170854d6fd4f32c4db974e5f5be1b55d.jpg
Երևանի երկաթուղային կայարանում բացվել է մայրաքաղաքի օրվան նվիրված ցուցահանդես: Տեղեկությունը հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի վարչությունից։Ցուցահանդեսը կրում է «Քեզ համար, Երևան» խորագիրը։ Այնտեղ ներկայացված են տաղանդավոր լուսանկարիչ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակից Ելենա Առաքելովայի (Arle) աշխատանքները:Լուսանկարներում պատկերված է Երևանի ծանոթ համայնապատկերը, սակայն դրանք ներկայացնում են Երևանը նորովի, և յուրաքանչյուր դիտող ծանոթ պատկերներում կարող է ինչ-որ նոր բան տեսնել:«Հեղինակն ասում է, որ ցուցահանդեսի անցկացումը երկաթուղային կայարանում շատ խորհրդանշական է. ծանոթ պատկերները ողջունում են ճանապարհորդությունից վերադարձած Հայաստանի բնակիչներին, իսկ զբոսաշրջիկները տեսնում են մայրաքաղաքում իրենց սպասող երթուղիների կարճ «անոնսը»»,- հայտնում են ՀԿԵ-ից:Ելենա Առաքելովան շնորհակալություն է հայտնել ընկերության ղեկավարությանը՝ իր աշխատանքները մայրաքաղաքի ամենամեծ և ամենապայծառ վայրերից մեկում ներկայացնելու համար և վստահ է, որ իր լուսանկարներն այստեղ կփայլեն նոր գույներով:Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս: Այցելուների համար մուտքն ազատ է:
https://arm.sputniknews.ru/20211009/mek-taratsq-vec-nkarich-erevanum-yurahatuk-cucahandes-e-bacvel-34126409.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34153687_196:0:1156:720_1920x0_80_0_0_4ddd0d7843aa409e47a8de88b840cde1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավկովկասյան երկաթուղի (հկե), ցուցահանդես, երևան, երկաթուղի, տեսանյութեր
հարավկովկասյան երկաթուղի (հկե), ցուցահանդես, երևան, երկաթուղի, տեսանյութեր
«Քեզ համար, Երևան»․ երկաթուղային կայարանում ֆոտոցուցահանդես է բացվել
10:54 11.10.2021 (Թարմացված է: 11:00 11.10.2021) Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս, իսկ այցելուների համար մուտքն ազատ է։
Երևանի երկաթուղային կայարանում բացվել է մայրաքաղաքի օրվան նվիրված ցուցահանդես:
Տեղեկությունը հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի վարչությունից։
Ցուցահանդեսը կրում է «Քեզ համար, Երևան» խորագիրը։ Այնտեղ ներկայացված են տաղանդավոր լուսանկարիչ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակից Ելենա Առաքելովայի (Arle) աշխատանքները:
Լուսանկարներում պատկերված է Երևանի ծանոթ համայնապատկերը, սակայն դրանք ներկայացնում են Երևանը նորովի, և յուրաքանչյուր դիտող ծանոթ պատկերներում կարող է ինչ-որ նոր բան տեսնել:
«Հեղինակն ասում է, որ ցուցահանդեսի անցկացումը երկաթուղային կայարանում շատ խորհրդանշական է. ծանոթ պատկերները ողջունում են ճանապարհորդությունից վերադարձած Հայաստանի բնակիչներին, իսկ զբոսաշրջիկները տեսնում են մայրաքաղաքում իրենց սպասող երթուղիների կարճ «անոնսը»»,- հայտնում են ՀԿԵ-ից:
Ելենա Առաքելովան շնորհակալություն է հայտնել ընկերության ղեկավարությանը՝ իր աշխատանքները մայրաքաղաքի ամենամեծ և ամենապայծառ վայրերից մեկում ներկայացնելու համար և վստահ է, որ իր լուսանկարներն այստեղ կփայլեն նոր գույներով:
Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս: Այցելուների համար մուտքն ազատ է: