https://arm.sputniknews.ru/20211011/kapani-veranvorvogvats-qkag-um-grancvel-e-arajin-amusnutjuny-34165238.html
Կապանի վերանորոգված ՔԿԱԳ –ում գրանցվել է առաջին ամուսնությունը. լուսանկարներ
Կապանի վերանորոգված ՔԿԱԳ –ում գրանցվել է առաջին ամուսնությունը. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Շենքի արդիականացման և նորացման համար ծախսվել է 73 349 280 ՀՀ դրամ։ 11.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-11T14:31+0400
2021-10-11T14:31+0400
2021-10-11T14:39+0400
հարսանիք
կապան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34164730_0:0:1600:901_1920x0_80_0_0_570b9c5b80963ebff6c69214edb7d7b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Կապանի քաղաքացիական կացության ակտերի գրանցում (ՔԿԱԳ) բաժինը հիմնովին նորոգված սրահում հոկտեմբերի 10-ին կատարել է ամուսնական առաջին զույգի գրանցումը։ Տեղեկությունը հայտնում են Կապանի քաղաքապետարանից։Տեղեկացվում է, որ նախաձեռնությունը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին է` ամուսնության գրանցման արարողությունն ավելի հանդիսավոր և շքեղ պայմաններում անցկացնելու մտադրությամբ։Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 73 349 280 ՀՀ դրամ, որից Կապան համայնքի ներդրումը՝ 55% է կամ 40 342 104 դրամը, իսկ ՀՀ կառավարության ներդրումը՝ 45% կամ 33 007 176 ՀՀ դրամ։Վերանորոգված ԶԱԳՍ–ում առաջինն ամուսնական գրանցում ստացավ Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Անի Մելիքսեթյանը։ Նա միություն կազմեց Զորայր Գալստյանի հետ։Այսուհետ, ամուսնացող անձանց ցանկությամբ, ամուսնության պետական գրանցումը կկատարվի հիմնովին նորոգված և արդիական տեսք ստացած սրահում։Նորաբաց շենքում իրականացված անդրանիկ միջոցառմանը մասնակցում էին նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:Նշենք, որ հիմնանորոգման ծրագիրը կյանքի է կոչվել 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34164730_107:0:1528:1066_1920x0_80_0_0_84b01f679e1cfb65dcfdc4129a0692f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարսանիք, կապան
Կապանի վերանորոգված ՔԿԱԳ –ում գրանցվել է առաջին ամուսնությունը. լուսանկարներ
14:31 11.10.2021 (Թարմացված է: 14:39 11.10.2021) Շենքի արդիականացման և նորացման համար ծախսվել է 73 349 280 ՀՀ դրամ։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Կապանի քաղաքացիական կացության ակտերի գրանցում (ՔԿԱԳ) բաժինը հիմնովին նորոգված սրահում հոկտեմբերի 10-ին կատարել է ամուսնական առաջին զույգի գրանցումը։ Տեղեկությունը
հայտնում են Կապանի քաղաքապետարանից։
Տեղեկացվում է, որ նախաձեռնությունը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին է` ամուսնության գրանցման արարողությունն ավելի հանդիսավոր և շքեղ պայմաններում անցկացնելու մտադրությամբ։
Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 73 349 280 ՀՀ դրամ, որից Կապան համայնքի ներդրումը՝ 55% է կամ 40 342 104 դրամը, իսկ ՀՀ կառավարության ներդրումը՝ 45% կամ 33 007 176 ՀՀ դրամ։
Վերանորոգված ԶԱԳՍ–ում առաջինն ամուսնական գրանցում ստացավ Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Անի Մելիքսեթյանը։ Նա միություն կազմեց Զորայր Գալստյանի հետ։
Այսուհետ, ամուսնացող անձանց ցանկությամբ, ամուսնության պետական գրանցումը կկատարվի հիմնովին նորոգված և արդիական տեսք ստացած սրահում։
Նորաբաց շենքում իրականացված անդրանիկ միջոցառմանը մասնակցում էին նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:
Նշենք, որ հիմնանորոգման ծրագիրը կյանքի է կոչվել 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։