https://arm.sputniknews.ru/20211011/hh-n-u-danian-karvogh-en-yndlajnel-tntesakan-kapery-qaghaqakan-khvorhrdakcutjunner-agn-um-34185712.html
ՀՀ-ն ու Դանիան կարող են ընդլայնել տնտեսական կապերը. քաղաքական խորհրդակցություններ՝ ԱԳՆ-ում
ՀՀ-ն ու Դանիան կարող են ընդլայնել տնտեսական կապերը. քաղաքական խորհրդակցություններ՝ ԱԳՆ-ում
Sputnik Արմենիա
Այցի շրջանակներում դանիական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ 11.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-11T20:46+0400
2021-10-11T20:46+0400
2021-10-11T20:47+0400
հայաստան
դանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34185146_28:0:1573:869_1920x0_80_0_0_350c945a180c20d834a27926829b02c2.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, դանիականը՝ երկրի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական տնօրեն Քրիստինա Մարկուս Լասսենը։ «Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-դանիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ կատարվեց տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Գալիք տարի լրանում է հայ-դանիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Կողմերն անդրադարձ են կատարել այդ առիթով կազմակերպվելիք միջոցառումների շրջանակին։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և գլոբալ օրակարգի մի շարք հարցեր։ Կողմերը ծանոթացան տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին։ Անդրադարձ է արվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։ Կարևորվել է երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Դանիական պատվիրակությանն ընդունել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ու ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Կարևորվել է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այցի շրջանակներում դանիական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
դանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34185146_221:0:1380:869_1920x0_80_0_0_90e230af6e8c1b1dc9afa469c9e7babf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դանիա
ՀՀ-ն ու Դանիան կարող են ընդլայնել տնտեսական կապերը. քաղաքական խորհրդակցություններ՝ ԱԳՆ-ում
20:46 11.10.2021 (Թարմացված է: 20:47 11.10.2021) Այցի շրջանակներում դանիական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Տեղեկությունը հայտնում է
ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, դանիականը՝ երկրի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական տնօրեն Քրիստինա Մարկուս Լասսենը։
«Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-դանիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ կատարվեց տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գալիք տարի լրանում է հայ-դանիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Կողմերն անդրադարձ են կատարել այդ առիթով կազմակերպվելիք միջոցառումների շրջանակին։
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և գլոբալ օրակարգի մի շարք հարցեր։
Կողմերը ծանոթացան տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին։ Անդրադարձ է արվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։ Կարևորվել է երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
Դանիական պատվիրակությանն ընդունել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ու ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Կարևորվել է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Այցի շրջանակներում դանիական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։