00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանի նպատակը նաև խաղաղապահների առաքելության արժեզրկումն է. ի՞նչ պիտի անի ՌԴ–ն

Հովհաննիսյան. Ադրբեջանցիների նպատակը նաև ռուս խաղաղապահների առաքելության արժեզրկումն է
Բաժանորդագրվել
«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում և Երասխում ադրբեջանցիների իրականացրած վերջին սադրանքներին։
Ադրբեջանցիներն իրենց սադրանքներով ցանկանում են մշտապես խուճապային տրամադրությունների մեջ պահել արցախահայերին և ՀՀ սահմանամերձ բնակավայրերի մարդկանց, նրանք նախևառաջ ուզում են հայաթափել Արցախը` ամբողջապես օկուպացնելով տարածքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը։
«Եթե սկզբում դիմեցին ռազմական մեթոդին, ապա Արցախի մնացած հատվածի դեպքում, հաշվի առնելով ստեղծված կոմունիկացիոն խնդիրներն ու իրավիճակը, ինչպես նաև ռազմական սցենարը բացառող ռուս խաղաղապահների ներկայությունը, փորձում են անընդհատ խուճապային մթնոլորտ ստեղծել Արցախի բնակչության շրջանում` դիմելով նման սադրանքների, որպեսզի ստիպեն արցախահայությանն արտագաղթել իր հայրենիքից»,– նշեց նա։
Հովհաննիսյանի կարծիքով` ադրբեջանցիների մյուս նպատակը ռուս խաղաղապահների առաքելության արժեզրկումն է, առհասարակ ցույց տալը, որ նրանց ներկայությունն Արցախում արդյունավետ չէ, խաղաղապահները չեն կարողանում լուծել իրենց առջև դրված խնդիրները, չեն իրականացնում իրենց վերապահված գործառույթները, և դրանով իսկ ադրբեջանական կողմը հարվածում է ռուս խաղաղապահների վարկանիշին։

«Այս պարագայում ռուսական կողմը պետք է իրականացնի հստակ գործողություններ, որովհետև ադրբեջանցիների սադրանքներն ուղղված չեն միայն Արցախի ու Հայաստանի դեմ։ Խաղաղապահները շատ լավ պատկերացնում են, թե ինչպիսի քայլերով պետք է հակազդեն այդ ամենին` ստիպելով ադրբեջանական կողմին նման սադրանքների ապագայում չդիմել»,– ասաց վերլուծաբանը։

Անդրադառնալով այն հարցին, որ ադրբեջանցիները սովորաբար սադրանքների են դիմում հայ և ռուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանդիպումների նախաշեմին, Հովհաննիսյանն ընդգծեց, որ երբ հանդիպում են երկու երկրների դիվանագիտական, քաղաքական ու ռազմական ոլորտի ներկայացուցիչները, համընդհանուր ուշադրություն է սևեռվում դրանց վրա, և հետո հնչում են կարևոր հայտարարություններ, ուստի ադրբեջանցիները ցանկանում են իրենց գործողություններով արժեզրկել նաև այդ հանդիպումները։
Հիշեցնենք` հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի մերձակայքում նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի ուղիղ թիրախային հարվածից կրծքավանդակի հատվածում ստացած մահացու վիրավորման հետևանքով տեղում զոհվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ․)։
Նույն օրը` ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը:
Լրահոս
0