https://arm.sputniknews.ru/20211010/ardjunavet-banakcutjunner-gharibashvilin-pashinjani-het-handipman-masin-34145695.html
Արդյունավետ բանակցություններ. Ղարիբաշվիլին՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին
Արդյունավետ բանակցություններ. Ղարիբաշվիլին՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Վրացական կողմը պատրաստակամ է ակտիվ միջնորդական դերակատարում ունենալ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու... 10.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-10T19:40+0400
2021-10-10T19:40+0400
2021-10-10T19:41+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
վրաստանի հանրապետություն
իրակլի ղարիբաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/09/28950864_0:0:1670:940_1920x0_80_0_0_ef5a05e2c9533b3a280ab73f99872078.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան կատարած պաշտոնական այցին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ղարիբաշվիլին և Էրդողանը քննարկել են տարածաշրջանում, այդ թվում՝ ՀՀ–ում տիրող իրավիճակը«Իմ այցի շրջանակներում կայացել են արդյունավետ բանակցություններ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- գրել է Ղարիբաշվիլին։ Նա նաև որոշ մանրամասներ է հայտնել հանդիպման օրակարգի վերաբերյալ։ Վրաստանի վարչապետի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր խաղաղ նախաձեռնությանը։ Վրաստանի կառավարության ղեկավարը նաև հայտնել է ակտիվ միջնորդության պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու համար:Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: 10 օր առաջ էլ Ղարիբաշվիլին հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։
https://arm.sputniknews.ru/20210909/pashinyany-veradardzel-e-vrastanic-28951138.html
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/09/28950864_186:0:1670:1113_1920x0_80_0_0_29143bb69d6a02e418e04064818203d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն, իրակլի ղարիբաշվիլի
հայաստան, նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն, իրակլի ղարիբաշվիլի
Արդյունավետ բանակցություններ. Ղարիբաշվիլին՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին
19:40 10.10.2021 (Թարմացված է: 19:41 10.10.2021) Վրացական կողմը պատրաստակամ է ակտիվ միջնորդական դերակատարում ունենալ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու համար:
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան կատարած պաշտոնական այցին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Իմ այցի շրջանակներում կայացել են արդյունավետ բանակցություններ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- գրել է Ղարիբաշվիլին։ Նա նաև որոշ մանրամասներ է հայտնել հանդիպման օրակարգի վերաբերյալ։
Վրաստանի վարչապետի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր խաղաղ նախաձեռնությանը։ Վրաստանի կառավարության ղեկավարը նաև հայտնել է ակտիվ միջնորդության պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: 10 օր առաջ էլ
Ղարիբաշվիլին հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։