https://arm.sputniknews.ru/20210909/pashinyany-veradardzel-e-vrastanic-28951138.html
Փաշինյանը վերադարձել է Վրաստանից. նա գոհ է Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից
Փաշինյանը վերադարձել է Վրաստանից. նա գոհ է Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն ավարտվել է Բաթում քաղաքում՝ Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ։ 09.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-09T18:53+0400
2021-09-09T18:53+0400
2021-09-09T18:58+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/09/28950880_0:0:1670:940_1920x0_80_0_0_82994bc30e14511122791cd397e6748c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի ֊ Sputnik. Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան։ Նա այսօր երեկոյան վերադարձել է Երևան։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, հարգանքի տուրք մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում և մասնակցել Վրաստանի վարչապետի անունից ի պատիվ Հայաստանի վարչապետի տրված պաշտոնական ճաշին։Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ քննարկելով հայ-վրացական հարաբերությունների օրակարգը։ Քննարկման առանցքային հարցերից է եղել տարածաշրջանում կայունության, խաղաղության և զարգացման դարաշրջան բացելու հեռանկարը։ Զրուցակիցները պայմանավորվել են համատեղ ջանքերով և ծրագրերով ընդլայնել հայ-վրացական գործակցությունը և խթանել տարածաշրջանային երկխոսությունը։ Այս համատեքստում Հայաստանի վարչապետն արդյունավետ հանդիպում է ունեցել նաև Վրաստանի նախագահի հետ։Թբիլիսին պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի ու Բաքվի միջև. ՂարիբաշվիլիՎարչապետի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է Բաթում քաղաքում` Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ, որի ընթացքում վարչապետին են ներկայացրել զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը, ենթակառուցվածքների բարելավմանը միտված միջոցառումները։ Հայ և վրացի գործընկերները գոհունակություն են հայտնել բանակցությունների ընթացքից և պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումները թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական ձևաչափերով։Հիշեցնենք` Փաշինյանը Վրաստան էր մեկնել երեկ` սեպտեմբերի 8-ին։Զարգացման նոր փուլ հայ-վրացական հարաբերություններում. ինչի՞ վրա պետք է դնել շեշտը
https://arm.sputniknews.ru/20210909/nikol-pashinyany-cavakcakan-heragire-hxel-putinin-28944053.html
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/09/28950880_49:0:1533:1113_1920x0_80_0_0_c412d60ec616f7d0728ae2f4841e421f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն
հայաստան, նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն
Փաշինյանը վերադարձել է Վրաստանից. նա գոհ է Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից
18:53 09.09.2021 (Թարմացված է: 18:58 09.09.2021) Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն ավարտվել է Բաթում քաղաքում՝ Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի ֊ Sputnik. Ավարտվել է
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան։ Նա այսօր երեկոյան վերադարձել է Երևան։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի
մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, հարգանքի տուրք մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում և մասնակցել Վրաստանի վարչապետի անունից ի պատիվ Հայաստանի վարչապետի տրված պաշտոնական ճաշին։
Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ քննարկելով հայ-վրացական հարաբերությունների օրակարգը։ Քննարկման առանցքային հարցերից է եղել տարածաշրջանում կայունության, խաղաղության և զարգացման դարաշրջան բացելու հեռանկարը։ Զրուցակիցները պայմանավորվել են համատեղ ջանքերով և ծրագրերով ընդլայնել հայ-վրացական գործակցությունը և խթանել տարածաշրջանային երկխոսությունը։ Այս համատեքստում Հայաստանի վարչապետն արդյունավետ հանդիպում է ունեցել նաև Վրաստանի նախագահի հետ։
Վարչապետի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է Բաթում քաղաքում` Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ, որի ընթացքում վարչապետին են ներկայացրել զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը, ենթակառուցվածքների բարելավմանը միտված միջոցառումները։ Հայ և վրացի գործընկերները գոհունակություն են հայտնել բանակցությունների ընթացքից և պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումները թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական ձևաչափերով։
Հիշեցնենք` Փաշինյանը Վրաստան էր մեկնել երեկ` սեպտեմբերի 8-ին։