https://arm.sputniknews.ru/20211008/niharel-e-12-kg-vov-saakashvilii-hajry-vordun-khndrel-e-dadarecnel-hacaduly-34098366.html
Նիհարել է 12 կգ-ով. Սաակաշվիլիի հայրը որդուն խնդրել է դադարեցնել հացադուլը
Նիհարել է 12 կգ-ով. Սաակաշվիլիի հայրը որդուն խնդրել է դադարեցնել հացադուլը
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով՝ Սահակաշվիլին շատ է նիհարել, բայց չի ընկճվում։ 08.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-08T20:41+0400
2021-10-08T20:41+0400
2021-10-08T20:41+0400
վրաստանի հանրապետություն
նամակ
բանտ
հայր
միխեիլ սաակաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/06/28910622_0:0:1600:901_1920x0_80_0_0_73e943620d627495bb17dfc6cf657d4d.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայրը՝ Նիկոլոզ Սաակաշվիլին, բանտում գտնվող որդուն խնդրել էդադարեցնել հացադուլը։ Քաղաքական գործչի հայրը բաց նամակ է գրել Facebook-ում։«Դիմում եմ քեզ որպես բժիշկ և որպես հայր։ Հացադուլը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, միայն կվնասի առողջությունդ։ Հացադուլը որոշակի փուլում իր գործն արեց որպես բողոքի նշան: Իսկ հիմա քո էներգիան պետք է կենտրոնացնես ժողովրդի հետ միասին ։ Իմացիր, որ հացադուլը ջուր է լցնում թշնամու ջրաղացին: Խնդրում եմ քեզ դադարեցնել այս ակցիան, ուժ ու եռանդ հավաքել հետագա պայքարի համար», - գրել է նա։Փաստաբան Բեկա Բասիլիան Ռուսթավիի թիվ 12 բանտում գտնվող Սաակաշվիլիին այցելելուց հետո լրագրողներին հայտնել է, որ քաղաքական գործիչը 12 կգ–ով նիհարել է: Իրավաբանը միաժամանակ վստահեցրել է, որ քաղաքական գործիչը չի ընկճվել։Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի առավոտյան Վրաստանի նախկին նախագահը հայտնել էր, որ 8 տարի անց հայրենիք է վերադարձել, երեկոյան նրան ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավիի բանտ։Դատախազությունից ասել էին, որ նրա քրեական գործերով վճիռները բողոքարկման ենթակա չեն։Միխեիլ Սաակաշվիլին նամակ է գրել բանտիցԱյժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։
https://arm.sputniknews.ru/20211006/saakashvilin-patrast-e-tmranjuteri-test-handznel-zlm-neri-nerkajutjamb-pastaban-34000852.html
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/06/28910622_180:0:1600:1065_1920x0_80_0_0_3378f48d38aa7b2e986d9456b014f8f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, նամակ, բանտ, հայր, միխեիլ սաակաշվիլի
վրաստանի հանրապետություն, նամակ, բանտ, հայր, միխեիլ սաակաշվիլի
Նիհարել է 12 կգ-ով. Սաակաշվիլիի հայրը որդուն խնդրել է դադարեցնել հացադուլը
Փաստաբանի խոսքով՝ Սահակաշվիլին շատ է նիհարել, բայց չի ընկճվում։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայրը՝ Նիկոլոզ Սաակաշվիլին, բանտում գտնվող որդուն խնդրել էդադարեցնել հացադուլը։ Քաղաքական գործչի հայրը բաց նամակ է գրել Facebook-ում։
«Դիմում եմ քեզ որպես բժիշկ և որպես հայր։ Հացադուլը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, միայն կվնասի առողջությունդ։ Հացադուլը որոշակի փուլում իր գործն արեց որպես բողոքի նշան: Իսկ հիմա քո էներգիան պետք է կենտրոնացնես ժողովրդի հետ միասին ։ Իմացիր, որ հացադուլը ջուր է լցնում թշնամու ջրաղացին: Խնդրում եմ քեզ դադարեցնել այս ակցիան, ուժ ու եռանդ հավաքել հետագա պայքարի համար», - գրել է նա։
Փաստաբան Բեկա Բասիլիան Ռուսթավիի թիվ 12 բանտում գտնվող Սաակաշվիլիին այցելելուց հետո լրագրողներին հայտնել է, որ քաղաքական գործիչը 12 կգ–ով նիհարել է: Իրավաբանը միաժամանակ վստահեցրել է, որ քաղաքական գործիչը չի ընկճվել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի առավոտյան Վրաստանի նախկին նախագահը հայտնել էր, որ 8 տարի անց հայրենիք է վերադարձել, երեկոյան նրան
ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավիի բանտ։
Դատախազությունից ասել էին, որ նրա քրեական գործերով վճիռները բողոքարկման ենթակա չեն։
Այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։