https://arm.sputniknews.ru/20211006/saakashvilin-patrast-e-tmranjuteri-test-handznel-zlm-neri-nerkajutjamb-pastaban-34000852.html
Սաակաշվիլին պատրաստ է թմրանյութերի թեստ հանձնել ԶԼՄ-ների ներկայությամբ. փաստաբան
Սաակաշվիլին պատրաստ է թմրանյութերի թեստ հանձնել ԶԼՄ-ների ներկայությամբ. փաստաբան
Sputnik Արմենիա
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի երրորդ նախագահին թմրամոլ է անվանել: Սաակաշվիլիի փաստաբանը պատասխանել է նրան։ 06.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-06T15:53+0400
2021-10-06T15:53+0400
2021-10-06T15:54+0400
վրաստանի հանրապետություն
միխեիլ սաակաշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33853476_0:238:1473:1066_1920x0_80_0_0_5b7284bfa983e0125449500cc7c4529a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը կալանքի տակ է գտնվում, պատրաստ է թմրանյութերի թեստ հանձնել, հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Բեկա Բասիլայան: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։Ավելի վաղ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սաակաշվիլիին թմրամոլ էր անվանել՝ նշելով, որ նրա հոգեբանական ու հոգեկան վիճակը բանտարկությունից առաջ և հետո արմատապես փոխվել է:«Տարիներ շարունակ մենք տեսել ենք, թե ինչպես է Սաակաշվիլին զբոսնում հեծանիվով, լողում, ինչպես է առողջ ապրելակերպ վարում։ Եվ մենք պատրաստ ենք թմրանյութերի թեստ հանձնել լրագրողների ներկայությամբ», –ասել է փաստաբանը։Նա առաջարկել է, որ Ղարիբաշվիլիին էլ նման թեստ հանձնի իր նախընտրած հեռուստաընկերությունների ներկայությամբ:Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի առավոտյան Վրաստանի նախկին նախագահը հայտնել էր, որ 8 տարի անց հայրենիք է վերադարձել, երեկոյան նրան ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավիի բանտ։Դատախազությունից ասել էին, որ նրա քրեական գործերով վճիռները բողոքարկման ենթակա չեն։Միխեիլ Սաակաշվիլին նամակ է գրել բանտիցԱյժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։
https://arm.sputniknews.ru/20211006/saakashvilu-kiny-sandra-rulofsy-ardzaganqel-e-nra-nor-sirecjali-het-kapvats-patmutjany-33991634.html
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33853476_75:0:1496:1066_1920x0_80_0_0_3a255f27a1433d47696f5e4b6cc71137.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, միխեիլ սաակաշվիլի
վրաստանի հանրապետություն, միխեիլ սաակաշվիլի
Սաակաշվիլին պատրաստ է թմրանյութերի թեստ հանձնել ԶԼՄ-ների ներկայությամբ. փաստաբան
15:53 06.10.2021 (Թարմացված է: 15:54 06.10.2021) Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի երրորդ նախագահին թմրամոլ է անվանել: Սաակաշվիլիի փաստաբանը պատասխանել է նրան։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը կալանքի տակ է գտնվում, պատրաստ է թմրանյութերի թեստ հանձնել, հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Բեկա Բասիլայան: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Ավելի վաղ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սաակաշվիլիին թմրամոլ էր անվանել՝ նշելով, որ նրա հոգեբանական ու հոգեկան վիճակը բանտարկությունից առաջ և հետո արմատապես փոխվել է:
«Տարիներ շարունակ մենք տեսել ենք, թե ինչպես է Սաակաշվիլին զբոսնում հեծանիվով, լողում, ինչպես է առողջ ապրելակերպ վարում։ Եվ մենք պատրաստ ենք թմրանյութերի թեստ հանձնել լրագրողների ներկայությամբ», –ասել է փաստաբանը։
Նա առաջարկել է, որ Ղարիբաշվիլիին էլ նման թեստ հանձնի իր նախընտրած հեռուստաընկերությունների ներկայությամբ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ի առավոտյան Վրաստանի նախկին նախագահը հայտնել էր, որ 8 տարի անց հայրենիք է վերադարձել, երեկոյան նրան
ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավիի բանտ։
Դատախազությունից ասել էին, որ նրա քրեական գործերով վճիռները բողոքարկման ենթակա չեն։
Այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։