https://arm.sputniknews.ru/20211008/ishkhanutjan-ev-arushanjani-mijev-pajmanavvorvatsutjun-ka-vahagn-aleqsanjani-pataskhany-34067755.html
Իշխանության և Առուշանյանի միջև պայմանավորվածությո՞ւն կա. Վահագն Ալեքսանյանի պատասխանը
Իշխանության և Առուշանյանի միջև պայմանավորվածությո՞ւն կա. Վահագն Ալեքսանյանի պատասխանը
Sputnik Արմենիա
ՔՊ–ական պատգամավորն անդրադարձավ լուրերին, թե Առուշանյանն ընտրություններում հաղթելու պարագայում իշխանությունն ազատ կարձակի նրան, որի դիմաց էլ Առուշանյանը... 08.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-08T12:16+0400
2021-10-08T12:16+0400
2021-10-08T12:17+0400
տիմ ընտրություններ
գորիս
առուշ առուշանյան
վահագն ալեքսանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534739_0:0:1600:901_1920x0_80_0_0_a166c5986c5fbdd075e6610006d39001.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և իշխանության միջև ինչ–ինչ պայմանավորվածություններ կան։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Ալեքսանյանն անդրադարձավ այդ լուրերին` ասելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։«Մի քանի շաբաթ է, ինչ Գորիսում շշուկներ են տարածվում, որ Առուշ Առուշանյանի թիմը պայմանավորվածություն ունի իշխանության հետ։ Ըստ լուրերի` եթե Առուշանյանը հաղթի, ապա նրան ազատ են արձակելու, որից հետո դրա դիմաց նա հրաժարական է տալու։ Ուզում եմ հերքել այս տեղեկատվությունը` նման պայմանավորվածություն չկա և չի լինելու»,–ասաց Ալեքսանյանը։Նա հավելեց` ՀՀ–ում ցանկացած մեկը, որը հանցագործություն է կատարել, իր պատիժը կրելու է։Գորիսում պոկել և վնասել են Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառներըՀիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքում առաջադրված թեկնածուները երեքն են։ Հիմնական մրցակցությունն ընթանում է գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի միջև։ Ու որքան ընտրության օրը մոտենում է (հոկտեմբերի 17–ին է կայանալու), այնքան իրավիճակն ավելի է շիկանում։Հավելենք, որ Առուշանյանն այս պահին կալանավայրում է, նա կալանավորվել է հուլիսի 16-ին: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
https://arm.sputniknews.ru/20211004/antsharutjunic-en-anum-pashtpany-khvosel-e-arush-arushanjani-masin-taratsvvogh-keghts-lureric-33911074.html
գորիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28534739_105:0:1525:1065_1920x0_80_0_0_4498a98d6ac861464e029ab7e479b646.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիմ ընտրություններ, գորիս, առուշ առուշանյան, վահագն ալեքսանյան
տիմ ընտրություններ, գորիս, առուշ առուշանյան, վահագն ալեքսանյան
Իշխանության և Առուշանյանի միջև պայմանավորվածությո՞ւն կա. Վահագն Ալեքսանյանի պատասխանը
12:16 08.10.2021 (Թարմացված է: 12:17 08.10.2021) ՔՊ–ական պատգամավորն անդրադարձավ լուրերին, թե Առուշանյանն ընտրություններում հաղթելու պարագայում իշխանությունն ազատ կարձակի նրան, որի դիմաց էլ Առուշանյանը հրաժարական կտա։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և իշխանության միջև ինչ–ինչ պայմանավորվածություններ կան։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Ալեքսանյանն անդրադարձավ այդ լուրերին` ասելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։
«Մի քանի շաբաթ է, ինչ Գորիսում շշուկներ են տարածվում, որ Առուշ Առուշանյանի թիմը պայմանավորվածություն ունի իշխանության հետ։ Ըստ լուրերի` եթե Առուշանյանը հաղթի, ապա նրան ազատ են արձակելու, որից հետո դրա դիմաց նա հրաժարական է տալու։ Ուզում եմ հերքել այս տեղեկատվությունը` նման պայմանավորվածություն չկա և չի լինելու»,–ասաց Ալեքսանյանը։
Նա հավելեց` ՀՀ–ում ցանկացած մեկը, որը հանցագործություն է կատարել, իր պատիժը կրելու է։
Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքում առաջադրված թեկնածուները երեքն են։ Հիմնական մրցակցությունն ընթանում է գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի միջև։ Ու որքան ընտրության օրը մոտենում է (հոկտեմբերի 17–ին է կայանալու), այնքան իրավիճակն ավելի է շիկանում։
Հավելենք, որ Առուշանյանն այս պահին կալանավայրում է, նա կալանավորվել է հուլիսի 16-ին: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։