https://arm.sputniknews.ru/20211008/inch-harcer-e-karvogh-e-lutsel-vrastany-hajastani-ev-adrbejani-hamar-nakhatesvats-hartakum-34071607.html
Ի՞նչ խնդիրներ կարող է լուծել Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի համար նախատեսված հարթակում
Ի՞նչ խնդիրներ կարող է լուծել Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի համար նախատեսված հարթակում
Sputnik Արմենիա
Պաշտոնական Թբիլիսին պարզաբանել է, թե ինչ է ենթադրում Ադրբեջանի և Հայաստանի հաղորդակցությունների հարթակի ստեղծումը։ 08.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-08T13:29+0400
2021-10-08T13:29+0400
2021-10-08T15:03+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
եահկ մինսկի խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/1770/53/17705346_20:0:982:541_1920x0_80_0_0_2f1e1c238f3ac94474f64c5661f874ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հարթակը չի նախատեսում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արծարծվող հարցերի քննարկում: Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես էր եկել Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև շփումների ապահովման համար Թբիլիսիում հարթակ ստեղծելու առաջարկով:Նրա խոսքով` Վրաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են քննարկել նաև նավահանգիստների, լոգիստիկայի, երկաթուղային ենթակառուցվածքի գործունեության հարցերը, այսինքն՝ այն ամբողջ սպեկտրը, որը կարող է հետաքրքրել նաև Հայաստանին:Զալկալիանին կարծում է, որ վերջին 30 տարիների ընթացքում Վրաստանի հավակնությունները՝ ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության և անվտանգության գործում, իրականացվել են: Վրաստանը վերջապես ձեռք է բերել տարածաշրջանային խաղացողի դեր և այդ ամենը՝ շնորհիվ երկրի վարչապետի։Վրաստանի ինտենսիվ թրքացումը ստանում է հարաճուն տեմպեր. ՋամալյանԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ղարիբաշվիլին ակտիվորեն շփվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:Նշենք, որ Վրաստանը դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար հանդես է եկել հայ-ադրբեջանական երկխոսության հարթակ ստեղծելու առաջարկով։ Վերջին անգամ այդ մասին բարձր մակարդակով խոսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության ՝ Թբիլիսի կատարած այցի ժամանակ։
https://arm.sputniknews.ru/20211008/bard-e-bajc-petq-e-vrastani-ag-nakharary-33-dzevachapi-masin-34071294.html
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1770/53/17705346_140:0:861:541_1920x0_80_0_0_a386c83ea39ab4bbbb46b86bab3092e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, եահկ մինսկի խումբ
հայաստան, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, եահկ մինսկի խումբ
Ի՞նչ խնդիրներ կարող է լուծել Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի համար նախատեսված հարթակում
13:29 08.10.2021 (Թարմացված է: 15:03 08.10.2021) Պաշտոնական Թբիլիսին պարզաբանել է, թե ինչ է ենթադրում Ադրբեջանի և Հայաստանի հաղորդակցությունների հարթակի ստեղծումը։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հարթակը չի նախատեսում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արծարծվող հարցերի քննարկում: Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։
Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես էր եկել Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև շփումների ապահովման համար Թբիլիսիում հարթակ ստեղծելու առաջարկով:
«Մենք հավակնություններ չունենք, որպեսզի մեր պլատֆորմի շրջանակներում քննարկենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով հանդիպումներում արծարծվող հարցերը։ Խոսքը զուտ ենթակառուցվածքային հարցերի, տնտեսական, տրանսպորտային նախագծերի մասին է», - ասել է Զալկալիանին։
Նրա խոսքով` Վրաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են քննարկել նաև նավահանգիստների, լոգիստիկայի, երկաթուղային ենթակառուցվածքի գործունեության հարցերը, այսինքն՝ այն ամբողջ սպեկտրը, որը կարող է հետաքրքրել նաև Հայաստանին:
Զալկալիանին կարծում է, որ վերջին 30 տարիների ընթացքում Վրաստանի հավակնությունները՝ ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության և անվտանգության գործում, իրականացվել են: Վրաստանը վերջապես ձեռք է բերել տարածաշրջանային խաղացողի դեր և այդ ամենը՝ շնորհիվ երկրի վարչապետի։
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ղարիբաշվիլին ակտիվորեն շփվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
Նշենք, որ Վրաստանը դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար հանդես է եկել հայ-ադրբեջանական երկխոսության հարթակ ստեղծելու առաջարկով։ Վերջին անգամ այդ մասին բարձր մակարդակով խոսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության ՝ Թբիլիսի կատարած այցի ժամանակ։